TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват325Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 33 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 21 մրտ

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում Նովրուզի տոնակատարության ժամանակ խարույկ վառելիս պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է շուրջ 10 մարդ, որից 8-ը երեխաներ։

30 views

Հրատարակված 21 մրտ

Քպ-ի քարոզարշավի ժամանակ բեմադրված ձեռքսեղմումներից բացի, լինում են նաև քննադատություններ ու ոչ ականջահաճո մեղադրանքներ։ @azg_analytics

29 views

Հրատարակված 21 մրտ

Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ Երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, որը ձերբակալվել, ապա կալանավորվել է։

28 views

Հրատարակված 21 մրտ

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է: Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին: Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին: Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն:

22 views

Հրատարակված 21 մրտ

Մարդկանց անվերջանալի հոսքը շարունակվում է դեպի Սամեբա տաճար, որտեղ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հոգեհանգստի արարողությունն է Sputnik Գրուզիան հայտնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ մի քանի ժամ հերթ են կանգնում Իլյա Երկրորդին հրաժեշտ տալու համար։ Նրան կհուղարկավորեն Սիոնի տաճարում։ Նշենք, որ քննիչը մերժել է փաստաբան Արա Զոհրաբյանի միջնորդությունը՝ թույլատրել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին մի քանի օրով դուրս գալ երկրից՝ մասնակցելու վրաց պատրիարքի հուղարկավորությանը։ @azg_analytics

21 views

Հրատարակված 21 մրտ

«Պարգևավճարվողների ավտոբուսն» այսօր մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ քարոզարշավի։ Այսօր՝ կարտոֆիլ-փարթի։ @azg_analytics

24 views

Հրատարակված 21 մրտ

Բաբկեն Պիպոյանը ահազանգում է. Երբ անտերության անունը դրվում է ինքնիշխանություն: Կոմիտասի բնակիչները չորրորդ օրն է ահազանգում են հնարավոր բոլոր կառույցներին՝ Վեոլայից մինչև կառավարություն, թաղապետարանից մինչև քաղաքապետարան, բայց բոլոր կառույցները զուտ զբաղված են խնդիրը մեկը մյուսի վրա գցելով, իսկ նույն այդ ընթացքում, մարդիկ ստիպված են տանից դուրս գալ՝ անցնելով կեղտաջրերի միջով: Աշխատանքի արդյունքով պարգևավճար ստանալու մասին հաջորդ ռիլն այստեղ նկարեք: @azg_analytics

30 views

Հրատարակված 20 մրտ

Իրանական հրթիռի բեկորներն ընկել են երեք սրբավայրերի`Քրիստոսի Հարության տաճարի, Ալ Աքսա մզկիթի և Լացի պատի հարևանությամբ:

29 views

Հրատարակված 20 մրտ

Թել Ավիվն՝ այսօր։ @azg_analytics

31 views

Հրատարակված 20 մրտ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «մարտահրավեր է նետել» Փաշինյանին։ @azg_analytics

30 views

Հրատարակված 20 մրտ

Առանց Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ն պարզապես թղթե վագր է։ Նրանք չուզեցին միանալ Իրանի միջուկային ծրագրերը կանգնեցնելու պայքարին։ Եվ հիմա, երբ պատերազմը նրանց համար շատ քիչ ռիսկ է պարունակում ռազմական առումով, նրանք բողոքում են նավթի բարձր գներից, որոնք ստիպված են վճարել, բայց չեն ուզում օգնել Հորմուզի նեղուցի բացմանը պարզ ռազմական մանևր Իրանի կողմից, որը նավթի բարձր գների միակ պատճառն է։ Դա նրանց համար հեշտ է անել շատ քիչ ռիսկով։ Վախկոտներ, մենք չենք մոռանա. Դոնալդ Թրամփ։ @azg_analytics

27 views

Հրատարակված 20 մրտ

Փաշինյանի «պատերազմաբեր» շանտաժները վերլուծում են մասնագետները։ @azg_analytics

24 views
12•••5•••10•••15•••20•••25•••303132333435•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485