TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват301Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 31 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 24 մրտ

Ալեն Սիմոնյան, շարունակեք ուշադիր հետևել ու ցիտել իմ ու գործընկերներիս ելույթները. Քրիստինե Վարդանյան։ @azg_analytics

19 views

Հրատարակված 24 մրտ

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ռոմա քաղաքի կենտրոնում, Ֆլոյդ շրջանի պատմական դատարանի շենքում հրդեհ է բռնկվել։ Շենքում վերանարոգման աշխատանքներ էին ընթանում։ Բոլորը տարհանվել են։ @azg_analytics

23 views

Հրատարակված 24 մրտ

Իրանի հարվածները Թել Ավիվին շարունակվում են։ @azg_analytics

21 views

Հրատարակված 24 մրտ

Ակնհայտ է, որ Հայաստանում փաստացի կա երկու բևեռ. հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է. օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ իր ասուլիսի ժամանակ ասում է, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29 743 ք/կմ-ի մեջ՝ դա ուտոպիա է, և խոսում են պահանջատիրության մասին։ Այդ խոսույթը պատերազմի մասին է, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ Սիմոնյանի՝ մենք պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին։ «Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի։ Քոչարյանի նման քաղաքական գործիչների ռևանշիստական խոսույթը, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին է։ Դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղաղապահ և լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։

20 views

Հրատարակված 24 մրտ

Հայաստանը Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց և իշխանությունը կորցնելուց: Ով խոսում է Պրահայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ երկիր չլինի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք Պրահայում ոչ թե Ադրբեջանի տարածքն ենք ճանաչել, այլ մեր տարածքն ենք ճանաչել, որովհետև Հայաստանը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է Ադրբեջանը»,- ասաց նա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միաժամանակ հարց ուղղեց լրագրողներից մեկին, թե ինչու է վերջինս «Արցախ» անունը գործածում։ «Ուզում եմ հասկանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք Սևանին ինչ որ մեկը այլ անվանում է տալիս»,- ասաց Սիմոնյանը։

22 views

Հրատարակված 23 մրտ

Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային նյութերից. «Մեզ պետք է միջուկային փոշին: Այն մեզ պետք կգա: Եվ ես կարծում եմ՝ մենք կստանանք այն: Մենք այդ հարցում պայմանավորվել ենք: Այո՛, մենք դա կանենք: Մենք այդ հարցում պայմանավորվել ենք»: Սակայն վստահ եմ, Իրանը չի հրաժարվի իր խաղաղ միջուկային ծրագրից: Ավելին, իմ մոտ տպավորություն է, որ Իրանը Դոնալդ Թրամփի և Նեթանյահուի համար վերջին անակնկալ փամփուշտ ունի, որի. մասին կարծես թե ինչ որ պահից ստիպված կլինեն գոնե ակնարկել... Արա Պողոսյան @azg_analytics

28 views

Հրատարակված 23 մրտ

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։ @azg_analytics

25 views

Հրատարակված 23 մրտ

🇮🇷🇺🇸 Իրանի արտաքին գործերի նախարարություն. Թեհրանի և Վաշինգտոնի միջև որևէ բանակցություն չի վարվում։ ԱՄՆ նախագահի հայտարարություններն ուղղված են էներգակիրների գները նվազեցնելու փորձերին և իր ռազմական ծրագրերն իրականացնելու համար ժամանակ շահելուն։ @azg_analytics

27 views

Հրատարակված 23 մրտ

Սոցցանցերում շրջանառվող իրականություն։ @azg_analytics

25 views

Հրատարակված 23 մրտ

Նոյեմբերի 9-ը Նիկոլի դուխիները գաղանալու և ձեզ վրա հարձակման օր չի, պարոն Միրզոյան։ Նոյեմբերի 9-ը ազգային ողբերգության օր է։ Դուք Հայաստանում նոր Սահմանադրության մասին խոսել եք բացառապես այն բանից հետո, երբ Ալիևը պահանջել է փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Ինչպե՞ս կբացատրեք, որ ինչ անում եք, վերջնարդյունքն Ալիևի ուզածն է ստացվում։ Քրիստինե Վարդանյան @azg_analytics

31 views

Հրատարակված 23 մրտ

Այսօր երկուշաբթի է. աշխատանքային շաբաթն սկսվել է, իսկ կառավարությունում, ինչպես միշտ, անկայուն, սրված վիճակ է։ @azg_analytics

30 views

Հրատարակված 23 մրտ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի. «Այլևս իմաստ չկա խոսել ամերիկացիների հետ։ Նրանք մեզ խաբեցին չհարձակվելու խոստումներով, և նույնիսկ բանակցություններում զգալի առաջընթացից հետո` միևնույն է, որոշեցին հարձակվել։ Սա դառը փորձ է, և վստահությունն ամբողջությամբ կորսված է։ Տարածաշրջանային պատերազմն ընդմիշտ կփակի դիվանագիտության դռները»։ @azg_analytics

30 views
12•••5•••10•••15•••20•••25•••2930313233•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485