TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват295Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 41 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 12 մրտ

CNN-ի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ խոսնակը հայտարարել է, որ իրանական բանկի վրա հարձակումից հետո տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր տնտեսական շահերը համարվում են օրինական ռազմական թիրախներ։ @azg_analytics

27 views

Հրատարակված 12 մրտ

Պենտագոնը Կոնգրեսին հայտնել է, որ Իրանի հետ պատերազմի առաջին վեց օրերը արժեցել են ավելի քան 11.3 միլիարդ դոլար, և այդ թիվը, ենթադրաբար, կաճի լրացուցիչ ծախսերի հետ մեկտեղ։ @azg_analytics

20 views

Հրատարակված 12 մրտ

Իսրայելը թիրախավորել և հարվածել է Բեյրութում` ծովափին տեղակայված քաղաքացիական վրանային ապաստարաններին։ Նույն ձեռագիրը, պատերազմական նույն հանցագործությունը, ինչ Գազայում։ @azg_analytics

23 views

Հրատարակված 12 մրտ

Իրանը շարունակում է հարվածել Իսրայելին։ @azg_analytics

15 views

Հրատարակված 12 մրտ

Իսրայելի «Երկաթե գմբեթը» վերջին 24 ժամվա ընթացքում «Հեզբոլլահի» կողմից արձակված 100 հրթիռների միայն կեսն է որսացել, հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրին։ @azg_analytics

19 views

Հրատարակված 12 մրտ

«Հեզբոլլահը» հայտարարեց Իսրայելի դեմ «Կլանող քամի» գործողության մեկնարկի մասին։ @azg_analytics

24 views

Հրատարակված 12 մրտ

Բոլոր նրանց, ովքեր դեռ կասկած ունեն, որ թե՛ պատերազմից, թե՛ հետպատերազմական արհավիրքներից, Արցախի հայաթափումից, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայից և Ադրբեջանի բոլոր պայմաններին հնազանդորեն համաձայնելուց կարելի էր խուսափել, եթե պետության ղեկին կանգնած մարդը որևէ պատկերացում ունենար, թե ինչ բան է դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և ինչ արժեք ունի խոսքը, պարզապես խորհուրդ եմ տալիս լսել Փաշինյանի ելույթի միայն մեկ հատվածը։ Մարդը գնացել է Եվրոպական խորհրդարանի ամբիոնից և պատմում է, թե Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսները խախտել են ինչ-որ իրեն հայտնի հոգևոր կանոններ, ազդեցության գործակալներ են և ուզում են խանգարել իր «խաղաղությանը»։ Եթե չեք պատկերացնում, թե ինչ անհեթեթ, լավագույն դեպքում՝ ծիծաղելի, իսկ վատագույն դեպքում՝ արգահատելի տպավորություն կարող է թողնել նման ելույթը դահլիճում նստածների վրա, ես դա բառերով չեմ կարողանա նկարագրել։ Իսկ եթե պատկերացնում եք, ապա նաև դժվար չէ հասկանալ, որ մարդը 2018-ից ի վեր՝ ո՛չ արցախյան բանակցային գործընթացում, ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ո՛չ դրանից հետո, և ո՛չ էլ մինչև այսօր, հենց այսպես էլ չի հասկացել, թե որտեղ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչ են քեզանից ակնկալում, ինչը որևէ մեկին չի հետաքրքրում, և ինչն է մատնում քո թուլությունը, տգիտությունը, վախերը և պարզ տկարամտությունը։ Ինչու է Հայաստանը հայտնվել այս վիճակում՝ հարցի պատասխանը հենց այս պարզ իրականության մեջ է։ Վարդան Օսկանյան @azg_analytics

33 views

Հրատարակված 11 մրտ

Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում․ 2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին: @azg_analytics

28 views

Հրատարակված 11 մրտ

Մենք Ադրբեջանի սիոնիստներին ուղարկել ենք Իսրայելի դժոխք։ Բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել մեր սիրելի Իրանի և մեր ժողովրդի դեմ, կպատժվեն։ Մենք նաև հայտարարում ենք, որ ունենք ամբողջական տեղեկատվություն նրանց մասին, ովքեր քաղաքացիություն են ստացել Ադրբեջանում և փոխել իրենց անունները։ Քանի ուշ չէ, լքեք Ադրբեջանը և վերադարձեք Եվրոպա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս

32 views

Հրատարակված 11 մրտ

Անցյալ գիշեր Թեհրանի վրա եղել է ամերիկա-իսրայելական ամենաուժգին հարձակումը։ Մոտ 15 միլիոն բնակչությամբ քաղաքում և արվարձաններում տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Իրանական «Ֆարս» գործակալության տարածած կադրերը ցավալիորեն խոսուն են։ Վարդան Ոսկանյան @azg_analytics

27 views

Հրատարակված 11 մրտ

Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու երեք պահանջ։ «Իրանի պայմանները ներառում են պատերազմի վերսկսման դեմ երաշխիքներ, միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի ձեռքբերում և փոխհատուցում», - ասվում է հաղորդագրության մեջ՝ հղում անելով Թեհրանում գտնվող հեռուստաալիքի թղթակցին։ @azg_analytics

23 views

Հրատարակված 11 մրտ

Իրանական Press TV հեռուստաալիքը հրապարակել է ամերիկա-իսրայելական ուժերի դիրքերին հարվածելու համար նախատեսված հրթիռի լուսանկար, որի կորպուսի վրա գրված է. «Ի հիշատակ Էփշտեյնի կղզու զոհերի»։ @azg_analytics

24 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••3940414243•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485