TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват303Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 39 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 14 մրտ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի անկեղծ խոստովանությունը. այսինքն՝ Քպ-ն՝ Փաշինյանի գլխավորթյամբ, արդեն սկսել է քարոզարշավը։ Փաստացի իշխանությունը օրենք ու Սահմանադրություն է խախտում։ Քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, իսկ իշխանությունները քարոզարշավն սկսել են։ @azg_analytics

28 views

Հրատարակված 14 մրտ

Իրանը պաշտոնապես հայտարարել է ԱՄԷ-ի նավահանգիստների վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ ի պատասխան Խարգ կղզու վրա ամերիկյան հարձակման։ «Տարածքում գտնվող իրենց ռազմական բազաների ոչնչացումից հետո, ԱՄՆ զինված ուժերը սկսեցին օգտագործել ԱՄԷ-ի մի քանի քաղաքներում գտնվող նավահանգիստները, նավամատույցները և բունկերները և հրթիռներ արձակել Իրանի Աբու Մուսա կղզու և Խարգ կղզու մի մասի ուղղությամբ։ Մենք հայտարարում ենք ԱՄԷ-ի ղեկավարներին, որ Իրանն ունի օրինական իրավունք՝ իր ինքնիշխանության և տարածքի պաշտպանության համար, հարձակվել ԱՄԷ-ի մի քանի քաղաքների նավահանգիստներում, նավամատույցներում և բունկերներում տեղակայված թշնամական ամերիկյան հրթիռային կայանքների վրա», - հայտարարել է Իրանի Գերագույն հրամանատարության խոսնակը։ @azg_analytics

27 views

Հրատարակված 14 մրտ

Իրանի խոսնակ Մոհսեն Ռեզաին նշել է պատերազմի ավարտի երկու պայման՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին փոխհատուցում պատերազմական վնասների համար և ամերիկյան բազաների լիակատար դուրսբերում Պարսից ծոցից։ «Պատերազմի ավարտը մեր ձեռքերում է։ Մենք կքննարկենք դրա ավարտը միայն այն ժամանակ, երբ, նախ, Միացյալ Նահանգները լիովին փոխհատուցի Իրանին պատճառված բոլոր վնասները, և երկրորդ, երբ մենք ստանանք ապագայի 100% երաշխիք, ինչը անհնար է առանց ամերիկյան զորքերի Պարսից ծոցից դուրսբերման», - ասել է Ռեզաին։ @azg_analytics

24 views

Հրատարակված 14 մրտ

Աշխարհի տարբեր երկրներից տասնյակ ցեղասպանագետներ հայտարարություն են տարածել Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Մենք՝ ստորագրողներս, խոր մտահոգություն ենք հայտնում Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) տեղի ունեցած վերջին և անհանգստացնող զարգացումների վերաբերյալ։ 2026 թվականի մարտի 11-ին ինստիտուտի պատմության մեջ ամենաակնառու և նվիրված տնօրեններից մեկը՝ դոկտոր Էդիտա Գզոյանը, լքել է պաշտոնը, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարության ճնշման տակ, այլ ոչ թե ազատ ընտրությամբ։

25 views

Հրատարակված 14 մրտ

Սա Իրանի նախագահն է։ Այն Իրանի, որին Հայաստանում ծանոթ են այնքանով, որքանով․․․ Իրանի նախագաը Թեհրանում կայացած երթից հետո քայլում է պատերազմում գտնվող և անընդհատ ռմբահարվող փողոցներում, որտեղ անգամ ռումբերը ժողովրդին չեն հուսահատեցնում։ Քաղաքացիներից մեկն էլ նախագահին ասում է․ «Փեզեշքիա՛ն, դու քո Աստված, զիջումների չգնաս»։ Սա լավագույն վկայությունն է այն բանի, որ Իրանին մինչև վերջ չե՛ն հասկացել ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Թել–Ավիվում, ու ո՛չ էլ անգամ Երևանում։ Վերջերս հաճախ եմ լսում, թե Իրանից կսկսվի մեծ միգրացիոն հոսք ու ապոկալիպտիկ այլ նկարագրումներ։ Բայց ովքեր գոնե չնչին չափով փորձել են հասկանալ իրանցիների հոգեկերտվածքը՝ մինչև 1979 թվականը և 1979 թվականից հետո հոգեբանական կերպափոխումները, նրանք գիտեն, որ իրանցիների կայսերական անցյալն ու գաղափարականացված ներկան իրենց բոլորովին տարբեր են դարձնում տարածաշրջանի ժողովուրդներից․․․ Արա Պողոսյան, քաղաքագետ @azg_analytics

26 views

Հրատարակված 14 մրտ

«Այ «տուֆտա», պարտություն չէ, հրադադար, 17 անգամ պարտություն բառն օգտագործեցիր», գրում է մեկը Օրվա թեմայի երեկվա թողարկման մեկնաբանությունների բաժնում: Թողարկման հղումը կդնեմ այս գրառման ներքո: «Տուֆտան» դնենք մի կողմ, սա իմ մասնագիտականից դուրս է, որովհետեւ այլոց հետ անհամաձայնություն արտահայտելու այդօրինակ նկարագիրը կարծում եմ բժշկական գիտությունների ուսումնասիրության առարկա է: Ի՞նչ է նշանակում հրադադար, այլ ոչ թե պարտություն: Նշանակում է ինքնախաբեություն: Ինքնախաբեություն, որը ներկայիս կառավարող համակարգի «քաղաքական հավատամքն» է: Իհարկե ներկայիս կառավարող համակարգը չի ասում հրադադար, ասում է՝ խաղաղություն: Բայց դա արդեն «ոճի» հարց է, որովհետեւ հիմքային բովանդակությունը ըստ էության նույնն է:

27 views

Հրատարակված 14 մրտ

Տիգրան Ավինյանը քեֆ է անում, ինչո՞ւ քեֆ չանի, երբ ԱՆԻՖ-ի գործի քննությունը քնեցնում են, կորոնավիրուսի համավարակի ժամանակ իր գործունեության կամ անգործության պատճառով հազարավոր մահերի համար պատասխան չի տալիս, շարունակում է ոչ կառուցապատողների սիրուն աչքերի համար քաղաքաշինական նորմերի խախտումներով բազմահարկ շենքերի թույլտվություններ տալ,Երևանի բյուջեն պարգևավճարներով մսխում է։ Պարիր Ավինյան, քանի դեռ շատ բաների համար պատասխան տալու ժամանակը չի եկել։ Ոսկան Սարգսյան, լրագրող @azg_analytics

27 views

Հրատարակված 14 մրտ

«Պարգևավճարվողների ավտոբուսի» հաջորդ սերիան։ @azg_analytics

25 views

Հրատարակված 14 մրտ

«Պարգևավճարվողների ավտոբուսն» ուղևորվել է Սյունիք՝ քարոզարշավի։ @azg_analytics

23 views

Հրատարակված 14 մրտ

«Վարչաբենդ»-ի նոր անդամները։ Երաժշտության փոխարեն՝ ժխոր ու աղմուկ։ @azg_analytics

20 views

Հրատարակված 14 մրտ

🔻Նոր նամակ կալանավայրից «Կարդացի Եվրոպական Խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ։ Ավելին սպասելի չէր… Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ… Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՐԱՐ Է… Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա՛, սատանայ» (Մատթ. Դ։10), բայց դա էլ եմ քեզ շատ համարում… Ավելի լավ է «Մենք ենք, մեր սարերի» Զավենին հղում կատարեմ. «…որովհետև տգետ ես»։ Իսկ ավելի լուրջ ոչ թե քեզ, այլ ամբողջ ելույթին ավելի ուշ կանդրադառնամ։ Աստված օրհնի Հայաստանս, Արցախս և մեր հաղթանակը…» Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան 13.03.2026 @azg_analytics

21 views

Հրատարակված 14 մրտ

🔻Նկարում աջից առաջինը Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն է 2025թ. Սուրբ Հարության տոնին Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում Արցախի դրոշը հպարտությամբ պահած: Արդյոք նա անկեղծ է այս պահին, միայն ինքը կարող է ասել: Հետաքրքիր է. 1. Հիմա ինքն իրեն ո՞ր թեմի առաջնորդ է համարում: 2. Եթե Արցախի, ապա ինչու՞ է լռում: 3. Եթե Արցախ բառը նա էլ «բարենորոգման» օրակարգով այլևս չպետք է արտաբերի, ապա ինչու՞ հրաժարականի դիմում չի տալիս: 4. Արցախի թեմայով ասելիք չունի՞: 5. Ս.Պատարագին Արցախը հիշատակելու, Արցախի համար աղոթելու վերաբերյալ ասելիք չունի՞: Համամի՞տ է, որ դա պատերազմի կոչ է: 6. Նա հա՞շտ է այն մտքի հետ, որ Արցախցին պետք է մոռանա իր աստվածատուր հայրենիքը ու «Առհավետ տնավորվի ՀՀ-ում»: 7. Արցախի հարցն իր համար փակվա՞ծ է: 8. Եթե` այո, ապա ինչու՞ է շարունակում մնալ Արցախի թեմի առաջնորդ: 9. Եթե` ոչ, ինչու՞ է ընդհատակ անցել ու լռում: Իր պատկերացմամբ դա՞ է Եկեղեցու բարենորոգումը, ըստ իր կողմից ստորագրած փաստաթղթի: Սամվել դպիր Գրիգորյան @azg_analytics

30 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••3738394041•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485