TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 44 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 8 մրտ
Ցավալի իրողություններ եւ խոհեր. Լևոն Տեր-Պետրոսյան Մի քանի խոսք էլ այսպես կոչված ինքնաքննադատության մասին. ես չեմ ճանաչում որեւէ մեկին, ով ինքն իրեն քննադատի։ Մազոխիզմով տառապողներն անգամ, այդպիսի քայլի չեն դիմում։ 08.03.2026թ. Լևոն Տեր-Պետրոսյան Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ
Հրատարակված 8 մրտ
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդաց և շնորհավորում Կանանց տոնի առիթով։ Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։ Արդարև, այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ․ ամեն։ Օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Հրատարակված 7 մրտ
Քպ-ն վերադառնում է քարոզարշավից։ Իշխանությունների դիսկոտեկն՝ ավտոբուսում։ @azg_analytics
Հրատարակված 7 մրտ
Իրանի մի քանի հրթիռներ ոչնչացրել են ամոբողջ մի թաղամաս Իսրայելի Բեյթ Շեմիս քաղաքում։ Համաձայն իրանական լրատվամիջոցների՝ այստեղ տեղակայված է եղել ՄՈՍԱԴ-ի կենտրոներից մեկը։ @azg_analytics
Հրատարակված 7 մրտ
Փաշինյանով հիացածը։
Հրատարակված 7 մրտ
Փաշինյանը Գյումրիում մտել է Յոթ վերք եկեղեցի, որտեղ կատարվել է ժամերգություն։ Նրա մտնլուն պես հավատացյալները դուրս են եկել եկեղեցուց և միայն Փաշինյանի հեռանալուց հետո են նորից մտել Յոթ վերք՝ ժամերգությունն ու աղոթքը շարունակելու։ @azg_analytics
Հրատարակված 7 մրտ
Թուրքիայում տեղի ունենալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳՆ նախարար Բայրամովի հետ։ Բնականաբար հանդիպման բուն թեման Իրանն է եղել ու Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի վերաբերյալ։ Ենթադրում եմ, որ Թուրքիան կփորձի գոնե ժամանակավորապես համոզել Ադրբեջանին ձեռնպահ մնալ Իրանի հետ բախումներից։ Արա Պողոսյան, քաղաքագետ @azg_analytics
Հրատարակված 7 մրտ
Թափառող շները Գյումրիում հարձակվել են մի կնոջ վրա։ @azg_analytics
Հրատարակված 7 մրտ
Հայ մարդու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցադրումներից Փաշինյանը հունից դուրս եկավ։ @azg_analytics
Հրատարակված 7 մրտ
Պառաշկի, կուկուռուզ, հերթը ընկույզով սուջուխին հասավ։ @azg_analytics
Հրատարակված 7 մրտ
Ես իմ 4 երեխաներին ամեն օր 6 կմ դպրոց եմ տարել-բերել։ Փաշինյանը Մարալիկում համոզում է, որ նորմալ է, երբ գյուղից գյուղ պետք է երեխաներին մանկապարտեզ ու դպրոց տանեն։ Մեր էշ խելքը, որ բերել ենք դրել. Փաշինյան։ @azg_analytics
Հրատարակված 7 մրտ
Գյումրիում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում. պատրաստվում են Փաշինյանի գալուն։ @azg_analytics