TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 46 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 6 մրտ
«Վտանգավոր հանցագործի վնասազերծումը» Ոստիկանությունը տեսանյութ է նկարահանել, թե ինչպես են «վտնգավոր հանցագործի վնասազերծում»։ Վահաններով են մոտենում բնակարանին՝ վտանգից խուսափելու համար, բայց տեսանյութը նկարահանողը ոստիկաններին դիմացից է նկարահանում։))) Այսինքն՝ նկարահանողին գցել են հանցագործի ու ոստիկանների միջև. նրա անվտանգությունը կարևոր չէ։ @azg_analytics
Հրատարակված 6 մրտ
Ի հուշ. Նինա Գաբրիելյան (1953-2026) Մոսկվայից տխուր լուր ստացվեց՝ կյանքի 72-րդ տարում վախճանվել է ժամանակակից ռուսահայ մշակույթի ինքնատիպ ու ազդեցիկ դեմքերից մեկը՝ ռուսագիր գրող, թարգմանչուհի, գրականագետ, արվեստաբան եւ նկարչուհի Նինա Գաբրիելյանը: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 6 մրտ
Կոստան Զարյանի Իսպանիան: Հայ Մալրոյի սիրահարված հայացքը* Կոստան Զարյանը՝ հայ Մալրոն, անցնելով քսաներորդ դարի մրրկալից արյան եւ երկաթի միջից՝վեհության հասցրեց հայ ոգին: Thadde՛e հրատարակչությունը ֆրանսերեն թարգմանությամբ լույս է ընծայում կարեւորագույն այս գիրքը՝ նվիրված Իսպանիային, ուր նա խորապես ապրեց ու շրջեց 1934-1935 թվականներին: Այստեղից ծնվում է գերազանցապես վերացական մի երկխոսություն՝ Իսպանիայի ներքին վեհանց ու սերտորեն ապրած այդ էության հետ, որը արտացոլվում է հայ ոգում: Կոստան Զարյանը (1885-1969) հայ արդի գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է, համամարդկային մտքերից մեկը: Վերադաս բանաստեղծ, վիպասան, էսսեագիր եւ մտածող, ծնված Կովկասում, ռուսական կայսերական բանակի գեներալի որդի, կրթություն է ստացել նախ Ֆրանսիայում, ապա՝ Բելգիայում: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 6 մրտ
Բաքվի «հույսը խաղաղակամ Փաշինյանն է, այն ՀՀ-ն, որը չեն վերահսկում սփյուռքը կամ հզոր եկեղեցին» «Իրանի պատերազմի եւ Թրամփի ուղու միջեւ. Ադրբեջանն առաջ է մղում խաղաղությունն ու ուժային նոր առանցքը» վերնագրով «Բեռլիներ ցայթունգի»(«ԲՑ») մարտի 4-ի հրապարակումը առցանց տարբերակում մարտի 5-ին (երբ հայտնի դարձավ, որ Նախիջեւանի վրա երկու անօդաչուների հարվածից ավերածություններ կան, իսկ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ) արդիականացվել, բայց չի փոխվել հիմնական բովանդակությունը: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 6 մրտ
Ամեն ինչ հին է աշխարհի պես ԱՄՆ-Իսրայել դաշինքն արդեն մի քանի օր իր հրթիռային հարվածներով եւ այլ գործողություններով մեծ հաշվով փորձում է կազմալուծել Իրանը որպես պետություն եւ տարածշրջանային գործոն, ինչ ձեւակերպումներ էլ որ ուղեկցվեն այդ հարվածներին իրական նպատակը սա՛ է: Իսկ Իրանը, ի պատասխան հարվածելով Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին եւ բուն Իսրայելին փորձում է նվազեցնել ամերիկյան ռազմական ներկայությունն իր շուրջը եւ թուլացնել Իսրայելին: Չի բացառվում, որ ի վերջո այս գործողությունների ծավալն ու ընդգրկումն ընդլայնվեն, շատ պայթյունավտանգ եւ անկախատեսելի իրավիճակ է ողջ տարածաշրջանի ու նաեւ մեզ համար, մանավանդ տեղեկություններ կան Թրամփի կողմից քրդական գործոնը եւս օգտագործելու մտադրության մասին: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 6 մրտ
Միջազգային մամուլն ակտիվ արձագանքում է Իրանի վրա հարձակումներին «Ինչպես Մադուրոյի պաշտոնանկությունը դարձավ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելյան պատերազմի հանգուցային պահ». մարտի 3-ին այս վերնագրով հրապարակմամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների Քուինսի իստիտուտի Responsible Statecraft առցանց հանդեսը: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 6 մրտ
Գարեգին Բ-ն սերտ կապի մեջ է Իրանի հայոց թեմի, Լիբանանի կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ «Վատիկան նյուզը» Իրանի պատերազմին անդրադարձել էր փետրվարի 28-ին՝ արհավիրքի օրը՝ տեղի ամենամեծ քրիստոնեական համայնքի մասին մանրամասն լրատվությամբ: Երկրում ամենամեծ՝ Հայ առաքելական եկեղեցին Իրանում մոտ 150 000 հավատացյալ ունի, ծանուցում է աղբյուրը, որ մարտի 3-ին շարունակում է իրանահայերի ճակատագրի վերաբերյալ լրատվությունը՝ ներկայացնելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ aysor.am-ին փոխանցված խոսքը։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 6 մրտ
Ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ իսրայելական ենթակայության տակ CNN հեռուստալրատվական ցանցի օրերս անցկացրած հարցախույզի տվյալներով՝ ամերիկացիների 59 տոկոսը համաձայն չէ հակաիրանյան պայքարում ամերիկյան ռազմական ուժերի այսքան ինտենսիվ ներգրավվածությանը: Հարցվողների մեծ մասը դեմ չէ դաշնակից իսրայելական բանակին հավելյալ զենք ու զինամթերք մատակարարելուն, ինչը միշտ է եղել, սակայն գտնում է, որ մարտի 1-ից ի վեր ընթացող լայնամասշտաբ ու կործանիչ պատերազմը իրենցը չէ։ Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 5 մրտ
Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան Իրանի Իսլամական Հանրապետություն տարածքից խոշոր տրամաչափի հրետանու ձայներ լսվել են, ArmeniaSputnik-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետը։ Կարծում եմ, բոլորի համար էլ հասկանալի է, որ դրանք կապված են ռազմական գործողությունների հետ ու Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից են։ Ցերեկային ժամերին ու երեկոյան կողմ են ձայները լսվել։ Այս պահի դրությամբ ձայներ չկան։ @azg_analytics
Հրատարակված 5 մրտ
Իլհամ Ալիև. Հայերի գլուխը ջարդել ենք "Երկաթե բռունցքով"։ Այսօրվա միջադեպը կբերի նույն արդյունքին։ Ճիշտ են անում ադրբեջանցիները։ Լրիվ self-interest են, ի տարբերություն մեզ հայերիս։ Միշտ ձգտում են օգտվել ընձեռնված հնարավորություններից որ մի բան պոկեն, կամ ձգտում են ստեղծել հնարավորություն ու դառնալ այդ պահի գործոնը քաղաքական սակարկում իրականացնելու համար։ Ի տարբերություն մեզ` հայերիս, որ միշտ նախընտրում ենք "թաքնվելու" (hiding) վարքագիծն արդեն երկու տասնյակ տարուց ավել ու վերջում զարմանում, որ ուրիշի ռազմավարական շահերը սպասարկելուց ու հիմնական հակառակորդի խաղի կանոնները ընդունելուց բացի մենք այլընտրանք չունենք։ Էդուարդ Աբրահամյան @azg_analytics
Հրատարակված 5 մրտ
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, համաներում շնորհեք. 18 արդարների գործով դատավարության ժամանակ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը կոչ արեց դատավոր Կարեն Ֆարխոյանին համաներում շնորհել բոլորին։ @azg_analytics
Հրատարակված 5 մրտ
ԱՄՆ-ն հաստատել է 5-րդ F-15 կործանիչի կորուստը։ Երեքը՝ «քուվեյթյան բարեկամական կրակի» պատճառով։ Երկուը՝ իրանական հակաօդային պաշտպանության կողմից (մեկը՝ Թեհրանի մոտ գտնվող Լավասան տարածքում, իսկ մյուսը՝ Իրանի հարավ-արևմուտքում)։ Պատերազմը ոչնչացրել է F-15-ի անխոցելի լինելու միֆը։ Վազգեն Պետրոսյան @azg_analytics