TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 7 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 25 ապր
Փաշինյանի նախաձեռնած համերգը՝ խորոված-փարթիից հետո։
Հրատարակված 25 ապր
Դեբեդ գետի վրայի կամուրջը, որը Այրում կայարանի հետ է կապվում, 2 տարի վթարային վիճակում է։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ներկայացնում է իրավիճակը։ @azg_analytics
Հրատարակված 25 ապր
Ամիրյան փողոցն այսօր Երևանի կենտրոնը վերածվել է խորովածանոցի։ @azg_analytics
Հրատարակված 25 ապր
Խորին հիասթափություն. Փաշինյանի կազմակերպած խորոված-փարթիում ոչ մի բանն անվճար չի, խորովածը՝ նույնպես։ @azg_analytics
Հրատարակված 25 ապր
44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանին հատկացված օգնությունը 5,5 տարի պահել են ու նետել Էջմիածնի հարակից տարածքում։ Օգնությունը չեն հասցրել կռվող տղաներին՝ մեր զինվորներին։ Տեսանյութը՝ Օնո Հարությունյանի @azg_analytics
Հրատարակված 25 ապր
1,5 միլիոնը կարող էր լինել ոչ միայն կոտորածների, այլև սովի և համաճարակների զոհերի թիվը. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը Հ1-ի հետ հարցազրույցում «հանճարեղ» կերպով մեղմացրել է թուրքերի ցեղասպան գործողությունները։ Այսինքն՝ նրա ենթադրություններից ստացվում է, որ 1,5 միլիոնը կարող են զոհված լինել պատերազմի հետևանքով (այդպես են պնդում նաև Էրդողանը և Թուրքիայի իշխանությունները ),ոչ թե թուրքերի ծրագրված, պետական մակարդակով իրականացված ցեղասպանության։ Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հետևողականորեն սպասարկում է իշխանության օրակարգը՝ «մաքրել թուրքերի վրայից ցեղասպանի մեղքն ու ոճրագործությունը»։ @azg_analytics
Հրատարակված 24 ապր
Վիրահայերը ջահերով երթ են կազմակերպել։ @azg_analytics
Հրատարակված 24 ապր
«Էլ պաիսը» եղեռնապատում վեպի մասին Իսպանական կենտրոնական «Էլ պաիս» օրաթերթն անդրադարձել է հայազգի գերմանական գրող Կատերինա Փոլադյանի «Այստեղ առյուծներ կան» վեպի իսպաներեն թարգմանությանը (թարգմանիչ՝ Իբոն Սուբիաուր): Ըստ գրախոսականի հեղինակ Ալան Գարսիա Լոսայի՝ վեպը յուրօրինակ կերպով անդրադառնում է հայ ժողովրդի ողբերգական անցյալին՝ այն վերակառուցելով ընտանեկան Աստվածաշնչի պատմության միջոցով: Վեպը ոչ միայն պատմում է անցյալի մասին, այլեւ խորապես ուսումնասիրում է ինքնության, հիշողության եւ ծագման հարցերը: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհի բացման, «շուն ու շանգյալներ» որակումի եւ այլնի մասին Ինչ ուզում եք ասեք, բայց Խորհրդային Հայաստանի որեւէ ղեկավարի գալու պատճառով այսօրվա Գյումրու նման ոչ այնքան մեծ քաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը ժամերով չէր խոչընդոտվում: Իսկ եկող մանավանդ առաջին դեմքին տեսնելիս էլ ուրախանում, նրա ասածներից ինչ-որ բան էլի սովորում, հոգով ամրանում էիր: Ոչ թե ամեն օր անընդմեջ հատկապես հեռուստաէկրանից հորդող արդեն հոգնեցնող տարբեր անսովոր մտքերի մեջ խճճվում, մոլորվում, որեւէ դեպքում անգամ վիրավորվում էիր: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
Հիշելով դիմադրում ենք, ապրում ենք Տարբեր քաղաքներից եւ համայնքներից ստացած ծանուցումներին մեկ հպանցիկ հայացքն էլ բավական է, որ արձանագրենք, թե Գերմանիայում Հայոց ցեղասպանության 111-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումների շրջանակն ընդլայնվել է՝ քաղաքների աշխարհագրությունն ընդարձակվել, կազմակերպությունների թիվն ավելացել, եւ որ ամենից հուսադրողն է՝ առավել ակտիվ են դարձել երիտասարդները: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
Հալեպի հայագիր արձանագրությունները Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ) մեր արվեստի մի ճյուղի՝ ճարտարապետության նմուշները քննող, ներկայացնող, հանրահռչակող հաստատություններից է: Այն եռանդուն մտավոր գործունեության շնորհիվ պարբերաբար ուրախության առիթներ է ընձեռում հայ արվեստի ու հայկական հուշարձանների գաղտնիքների բացահայտմանը լծված, դրանց անանց փայլով հմայված արդի ու եկող սերունդներին. առիթներն այդ հիմնականում լինում են գիտական ուսումնասիրությունները: Տարիներ առաջ Րաֆֆի Քորթոշյանը՝ 2020 թ.-ից այս հետազոտական օջախի համատնօրենը, հայկական ճարտարապետության, հայկական հուշարձանագիտության ասպարեզում ներկայացավ «ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ» շարքի «Հալեպի արձանագրությունները» ստվարածավալ աշխատությամբ: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
Բարեփոխո՞ւմ, թե՞ վերահսկողություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի ապրիլի 3-ի ընտրական ծրագրի 10-րդ կետն առաջին հայացքից ներկայացվում է որպես «արժեքահեն հասարակության» մասին դրույթ: Սակայն դրա բովանդակությունը ցույց է տալիս բոլորովին այլ նպատակ: Խոսքը ոչ այնքան բարեփոխման, որքան Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պետական միջամտության ծրագրի մասին է: Ամբողջ նյութը` այստեղl։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags