TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват374Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 59 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 23 փտվ

Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Այս մասին տեղեկանում ենք Armlur.am-ից։ Այդ օրը, ժամը 23:50-ի մոտ, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։

27 views

Հրատարակված 23 փտվ

Մեքսիկայում քաղաքացիական պատերազմ է հասունանում։ @azg_analytics

37 views

Հրատարակված 22 փտվ

Մահմեդականները հավաքվել են աղոթքի Թայմս Սքվերում. Նյու Յորք։ @azg_analytics

39 views

Հրատարակված 21 փտվ

Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել Ա Սերիայի հերթական տուրի՝ «Լեչչե»-ի դեմ խաղում։ «Ինտեր»-ը հաղթել է 2-0 հաշվով։ @azg_analytics

42 views

Հրատարակված 21 փտվ

Փաշինյանի սիրելի ադրբեջանցիները «նմանակել են» նրա պարը՝ Արցախում։ Այլ կերպ ասած՝ բացահայտ ծաղրել նրան։ @azg_analytics

42 views

Հրատարակված 21 փտվ

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել. «…Ուզում եմ ձեզ նաև փոխանցել (նվիրելով իմ սիրելի կնոջը, ում տարեդարձն էր վերջերս), կյանքի կարճ ու երկար բանաձևը։ Ոմանց դուր կգա կարճ տարբերակը, մյուսներին՝ գուցե երկարը։ Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով։ Սա կարճ տարբերակն է։ Եվ երկար տարբերակը՝ Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով։

39 views

Հրատարակված 21 փտվ

Փաշինյանը դեռ 2008-ին է հայտարարել՝ «Մեր պայքարը եկեղեցու մաքրության համար է»․ 2008․ Մարտի 1 P.S. Տեսանյութը նաև նրանց համար է, ովքեր հարցադրում են անում , թե ու՞ր էին եկեղեցու սպասավորները 2008-ին։ Աղոթք բարձրացնողը Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ լուսահոգի Տեր Կյուրեղ քահանա Տալյանն է։ Տեսանյութը՝ Գառնիկ Զաքարյանի արխիվից @azg_analytics

29 views

Հրատարակված 20 փտվ

Լիդի Բելմոնտ. Արվեստագետ՝ հոգով, պատմաբան՝ առաքելությամբ Շառլ Ազնավուրի փայլուն նախաբանով գիրքը համադրում է գիտական խստությունը արխիվային հարուստ փաստաթղթերին եւ անձնական վկայություններին՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից փրկվածների իսկական եւ խորապես մարդկային դիմանկարը: Գրված լինելով որպես հիշողության պարտք եւ հրատարակված պատմական մի վճռորոշ պահի՝ ցեղասպանության վերջին վկաների անհետացումից անմիջապես առաջ, գրքից մի հատված ընթերցվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում այն օրը, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ինձ խորապես հուզեց այն փաստը, որ գիրքն իր տեղն է գտել աշխարհի համալսարաններում եւ նույնիսկ ԱՄՆ Սենատում: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

25 views

Հրատարակված 20 փտվ

«Զապելը Աքսորյալ» խորագրով նոր պիես Բոստոնում «#ԱրմինյնՄիրորՍփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը ընդարձակ հոդված է նվիրել Բոբ Սենդբերգի «Զապելը Աքսորավայրում» (կամ համահունչ լինելու համար «Հոգիս Աքսորյալ» վեպին «Զապելը Աքսորյալ») խորագրով նոր բեմադրությանը, որ փետրվարի 19-ից մինչեւ մարտի 8-ը տասնմեկ անգամ ներկայացվելու է Բոստոնում, տեղի «Դրամատուրգների թատրոնի» (BPT) դերասանների ջանքերով: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

27 views

Հրատարակված 20 փտվ

Իմաստաբանական բառարան Ռիսկը գործի կեսն է «Ռիսկ»-ը պայմանականորեն կարելի է «միջազգային» բառ համարել: Բայց ոչ այն պատճառով, որ բառի ստեղծմանը մասնակցել են ՄԱԿ-ին անդամակցած ազգերը, այլ նրա համար, որ բառը փոխառել են գրեթե բոլորը, այդ թվում նաեւ մենք: Սկզբում «ֆրանսերեն risquer եւ իտալերեն risicare բառերը «ժայռերի միջեւ մանեւրել», հետնաբար նաեւ «ռիսկ անել» է նշանակել: Այժմ, երբ մարդկությանն սպառնացող վտանգների մասին մեր պատկերացումներն ավելի են թանձրացել, ստիպված «ռիսկի դիմել» արտահայտության մեջ ներառել ենք վտանգին ընդառաջ գնալու բոլոր տարատեսակները: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

22 views

Հրատարակված 20 փտվ

Պապոյանի առեղծվածը մայաների տեսիլքներում Հին մայաները կանխագուշակել էին աշխարհի վերջը 2012 թվականին: Իրենց ներհատուկ գուշակությունների հունարով առանձնանում էին նաեւ Նոստրադամուսը, Վանգան, Սուրբ Մատրոնան: Բայց նշված առեղծվածային դեմքերն անգամ չէին կարող իրենց կենդանության օրոք երազել, որ կարող են համեմատվել կամ ապրել այնպիսի գերմեծության շրջանում, որը օրվա, ժամի եւ րոպեի ճշգրտությամբ կարողանում է գուշակել անկախության կորուստը, արեգակի խավարումն ու աշխարհի կործանումը: Այո, խոսքը մեր ժամանակների աստղագուշակության (ներառյալ՝ օկուլտիզմի, էզոթերիզմի, կիրոմանտիայի, միդիումության) գիտակ, համատեղությամբ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն է: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

26 views

Հրատարակված 20 փտվ

Ընդդիմությունը շատ է ուշացել Չգիտեմ իմ ընկերը ո՞նց է Խորհրդի նիստում քվեարկել «Շողակաթ» հեռուստատեսության եթերազրկման հարցում, արդա՞ր է համարում այդպիսի որոշումն ընդդեմ պետք եղածից ավել զուսպ, լոյալ բովանդակություն ունեցող այդ հեռուստաալիքի: Եթերազրկում՝ որը Հայ եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության ձեռնարկած չարանենգ այլ գործողությունների ֆոնին՝ չարժանացավ հանրային լայն ուշադրության եւ կուլ գնաց: (Միայն 5-րդ եւ «Երկիր Մեդիա» ալիքներն էին պատրաստակամություն հայտնել «Շողակաթի» կարեւոր ծրագրերը հյուրընկալելու): Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

19 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••5758596061•••65•••70•••75•••80•••8485