TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват391Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 58 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 24 փտվ

Երբ երկիրը հանձնված է այսպիսիներին։ @azg_analytics

36 views

Հրատարակված 24 փտվ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որդիական խոնարհությամբ հրաժեշտ տվեց Վեհափառին։ Անգամ հրաժեշտի րոպեներին ոստիկանները կրկնակոխ հետապնդում են Սրբազանին։ @azg_analytics

44 views

Հրատարակված 24 փտվ

Տնային կալանքի մեջ գտնվող Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ եկել է Սուրբ Գայանե՝ մասնակցելու Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վերջին հրաժեշտին։ Սրբազանը հանդիպել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ @azg_analytics

41 views

Հրատարակված 24 փտվ

Տնային կալանքի մեջ գտնվող Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ Գյումրիից եկել է Սուրբ էջմիածին՝ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վերջին հրաժեշտին։ @azg_analytics

35 views

Հրատարակված 24 փտվ

Փետրվարի 24-ին տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.02⁰և արևելյան երկայնության 44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ ․ավերածություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: @azg_analytics

37 views

Հրատարակված 23 փտվ

Երուսաղեմցի հայը օրհնում է Արցախի դրոշը Օծման քարի վրա, որտեղ խաչելությունից հետո դրվել է Հիսուսի մարմինը, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում։ Օծման քարը այն վայրն է, որտեղ Հիսուսի մարմինը դրվել է խաչելությունից հետո՝ նախքան գերեզման տանելը։ Արիմաթեացի Հովսեփը և Նիկոդեմոսը պատրաստեցին նրա մարմինը՝ օծելով այն յուղերով և փաթաթելով կտավով։ Ուխտավորները ծնկի են իջնում այնտեղ, աղոթում և սրբազան իրեր են դնում դրա վրա՝ օրհնության համար։ Թուրքիայի աջակցությամբ, Իսրայելի տրամադրած զենքերով Ադրբեջանը զավթեց Արցախը, այն 10 ամիս ենթարկեց շրջափակման, այնուհետև հարձակվեց ուժասպառ ու սովահար արցախցիների վրա ու նրանց վերջնականապես արտաքսեց իրենց Հայրենիքից։ Արցախը ենթարկեց էթնիկ զտման։ Ավելի քան 150,000 հայեր զենքի, ցեղասպանության սպառնալիքի տակ ստիպված եղան լքել իրենց Հայրենիքը՝ թողնելով հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, գերեզմաններ, տներ և մի ամբողջ դարավոր պատմություն։ @azg_analytics

31 views

Հրատարակված 23 փտվ

Պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին ծեծի ենթարկելու գործով կա երկու մեղադրյալ. NEWS.am—ի գրավոր հարցմանն ի պատասխանհայտնել են Քննչական կոմիտեից։ «Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի փետրվարի 18-ի հարցման՝ հայտնում ենք, որ հարցմամբ նշված դեպքի առթիվ 2026 թվականի փետրվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որին միացվել է նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված ևս երկու քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է:

28 views

Հրատարակված 23 փտվ

Փոխվելու է քաղաքական իշխանությունը, դուք ասելու եք՝ դե մենք ի՞նչ անենք, մեզ ասել են, արել ենք. Բագրատ Սրբազանը՝ դատավորին ու քննիչներին։ @azg_analytics

28 views

Հրատարակված 23 փտվ

Տիգրան Ավինյան, արտահաստիքային կամավորներ ունեք, աչքներդ լույս։ Չինացիները Երևանի փողոցներում փոսալցման աշխատանք են կատարում։ @azg_analytics

36 views

Հրատարակված 23 փտվ

Երևանի քաղաքապետարան, որ ասում ենք պատվիրված աշխատանքներում վերահսկողություն չկա, որ ասում ենք երևանցու վճարած հարկերից, տուրքերից գոյացած Երևանի բյուջեի գումարները մսխվում են, հենց այնպես չենք ասում, հիմնավորված ենք ասում։ Տեսանյութում մայրաքաղաքի 4 տարբեր փողոցներում օրերս արված փոսալցման աշխատանքներն են։ Մի դեպքում ասֆալտը արվում է բիտումի բացակայությունը արձանագրելուց հետո, միուս դեպքում բիտումի փոխարեն կարծես նավթ, կամ վառած յուղ են լցնում, մեկ այլ դեպքում բիտումով թաթախված ավելով գետնին խազեր են անում։ Միայն մեկ դեպքում է, որ բիտումը կիրառվում է ճիշտ եղանակով` փչող գործիքով, որը հավասարապես ծածկում է ամբողջ քանդած ( կտրված ) մակերեսը։ Հ. Գ. Իսկ քաղաքապետարանի և թաղապետարանի պաշտոնյաները ձևական գալիս ծիկ են անում ու գնում, վերջում էլ կստորագրեն այս անորակ արված փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ ու հերթական միլիոնները ... Արմենակ Դանիելյան, «Մայր Հայաստան» խմբակցություն @azg_analytics

30 views

Հրատարակված 23 փտվ

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է կենսաբազմազանությանը նվիրված COP 17-ին։ Այսքան «փառահեղ» ծառահատումների և ծառերի «գիտահեն» էտումների ժամանակաշրջան երբեք չենք ունեցել։ Սա նույնիսկ միջնադար չէ, խայտառակվեք մինչև վերջ. Քրիստինե Վարդանյան։ Edgar Misakyan-ի էջից @azg_analytics

23 views

Հրատարակված 23 փտվ

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն այսօր ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բժիշկներն իրենց աշխատավարձերն ստացել են ոչ միայն ուշացումով, այլև զգալիորեն պակաս չափով։ «Բժշկական հանրույթի ամենամեծ ակնկալիքն այն է, որ պետք է մտնել կառուցողական դաշտ, գույքարգրել ապահովագրության մեկնարկի պրոբլեմները, և արդյունքները վերլուծելով՝ կատարել լուրջ շտկումներ, որովհետև եթե այս կարևորագույ ռեֆորմը ձախողվի, ապա սա լուրջ խնդիր կլինի երկրի համար։ Մենք գիտենք, որ գրպանից ծախսերը բերում են բնակչության աղքատացմանը, մինչդեռ բնակչությունը շատ մեծ հավատ ունի այս ռեֆորմի առնչությամբ։ Բայց այն, ինչ այսօր տեսնում ենք… թվում է, որ սինգապուրյան առողջապահություն ունենք, բայց իրականում հիվանդանոցներն ու ազգաբնակչությունը շատ լուրջ պխնդիրների են բախվում։ Բժշկական կենտրոնները, բժիշկները, դեղատնորի աշխատակիցներն արդեն իսկ ունեն խնդիրներ»,- ասաց Անուշ Պողոսյանը։

22 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••555657585960•••65•••70•••75•••80•••8485