TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват279Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 64 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 15 փտվ

Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը ԿԵՂԾ են: Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։ Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։ Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝ 1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ, 2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել, 3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։ Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։ Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով: Փաստաբան Արսեն Բաբայան @azg_analytics

28 views

Հրատարակված 15 փտվ

Հ1-ի մեկնաբանն ասում է. «Մեր մարզիկները հանդես կգան Արա Գևորգյանի հրաշալի ստեղծագործության ներքո»: Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ելույթի մասին Միլանում ընթացող Օլիմպիական խաղերում հայ մեկնաբանը չի նշել, որ ստեղծագործությունը կոչվում է «Արցախ», ասել է՝ «Արա Գևորգյանի հրաշալի ստեղծագործություն»։ Այս աստիճանի վախեցած... Արցախ բառից։ @azg_analytics

25 views

Հրատարակված 15 փտվ

Ադրբեջանցին չգիտես ինչպես է հատել Հայաստանի սահմանը, հասել Հանրապետության հրապարակ, դեռ մի բան էլ Ադրբեջանի իր բարեկամներին հրավիրում է, թե՝ եկեք «մեր հայրենիք»՝ «Ադրբեջանի հինավուրց հողեր»։ Փաշինյանին սատարողներ, սա որ տեսնում եք, ի՞նչ եք մտածում։ @azg_analytics

22 views

Հրատարակված 15 փտվ

Միքայել Սրբազանը փետրվարի 16-ին դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից և կտեղափոխվի Գյումրի. հայտնում է Սրբազանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագը։ Միաժամանակ հիշեցնենք, որ դատարանի որոշման համաձայն՝ Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքի, սակայն ավելի խիստ սահմանափակումներով։ @azg_analytics

23 views

Հրատարակված 15 փտվ

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին՝ 2018 թվականին։ Ի՞նչ պատահեց, որ նա իր դիրքորոշումը փոխեց, ի՞նչը ստիպեց նրան երես թեքել կաթողիկոսից ու ստորագրել Եկեղեցու «բարենորոգման» փաշինյանական պլանի տակ։ @azg_analytics

21 views

Հրատարակված 15 փտվ

Ըստ նախնական տվյալների՝ Միքայել սրբազանը վաղը՝ փետրվարի 16-ին, դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից։ Հայտնում է Սրբազանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագը։ Միաժամանակ, հիշեցնենք, որ դատարանի որոշման համաձայն Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել է տնային կալանքի, սակայն ավելի խիստ սահմանափակումներով։ @azg_analytics

23 views

Հրատարակված 15 փտվ

‼️Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով։ 📌Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) @azg_analytics

27 views

Հրատարակված 15 փտվ

Այսօր Արա Գևորգյանի «Արցախը» կհնչի ձմեռային Օլիմպիական խաղերում Ժամը 22։45-ից Հայաստանի գեղասահքի զույգը կսկսի պայքարը։ Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի մրցելույթը կլինի Առաջին ալիքի ուղիղ եթերում։ @azg_analytics

24 views

Հրատարակված 14 փտվ

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ» է, որովհետև տարբեր առիթներով և անառիթ խոսում է Արցախի հարցի արդարացի լուծումների և արցախցիների իրավունքների վերականգնման մասին։ Փաշինյանական իշխանությունը հետևողականորեն իրացնում է իրեն առաջադրված ադրբեջանական պայմանները՝ որպես բարի կամքի դրսևորում «ընծաներ» մատուuցելով։ Ռեժիմը ներսում ներքաղաքական խնդիրներ է լուծում, իսկ դրսում՝ Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավը հագեցնում։ Տիգրան Աբրահամյան @azg_analytics

24 views

Հրատարակված 14 փտվ

Ադրբեջանցիներն ազատ ման են գալիս Գյումրիում և Ամասիայի գյուղերում։ Հայաստանի պատասխանատու որևէ օղակից արձագանք չկա՝ ի՞նչ գործ ունեն այս ադրբեջանցիները Հայաստանում։ Մի պահ պատկերացրեք՝ որևէ հայ մեքենայով մուտք է գործում Ադրբեջան, հետո շրջում է ադրբեջանական քաղաքներով ու գյուղերով։ Հնարավո՞ր է այդպիսի բան։ Ի՞նչ կլիներ այդ հայի հետ։ @azg_analytics

21 views

Հրատարակված 14 փտվ

Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է։ Իրար հերթ չտալով՝ «ավետում են» Ալլահշուքյուր Փաշազադեի, Ալիևի ու Հայաստանի ղեկավարի սրտի ուզած լուրը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում է հարուցվել, նրան արգելված է Հայաստանի սահմաններից դուրս գալ։ @azg_analytics

22 views

Հրատարակված 14 փտվ

🔻Դեպի ապօրինություն, անբարոյականություն, անամոթություն նետվելու ինչպիսի պատրաստակամություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազության գլուխգործոցն է։ Հուսանք այս քրեական գործը կամրացնի գլխավոր դատախազուհու վաժնի կեցվածքը։ Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան @azg_analytics

19 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••6263646566•••70•••75•••80•••8485