TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват409Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 63 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 17 փտվ

Մի քանի տարի առաջ Ալ—Ջուլանին ահաբեկիչ էր, նկարվում էր կտրած գլուխների հետ ու տեսանյութերը տարածում՝ որպես հերոսական արարք ու վախ սերմանող քարոզչություն։ Այսօր նա Ահմեդ ալ-Շարաան է՝ Սիրիայի նախագահը, որի ձեռքը սեղմում է ԱՄՆ նախագահը։ Ահաբեկիչ մարդասպանը կոստյում հագավ ու դարձավ, ինչպես Փաշինյանը կասեր Ալիևի մասին, «կիրթ ու կառուցողական»։ @azg_analytics

32 views

Հրատարակված 17 փտվ

❗️Դատարանը պարտավորեցրել է ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումը: Հիշեցնենք, որ Ստյոպան և Արամայիսը կարգալույծ արված նախկին քահանաներ են։ @azg_analytics

33 views

Հրատարակված 17 փտվ

Միքայել Սրբազանը 8 ամսվա ընդմիջումից հետո մտավ Առաջնորդարան։ @azg_analytics

76 views

Հրատարակված 17 փտվ

Ինչպես են Գյումրիում մարդիկ դիմավորում Միքայել Սրբազանին։ @azg_analytics

27 views

Հրատարակված 17 փտվ

Ժողովուրդը Գյումրիում դիմավորում է Միքայել Սրբազանին, որը 8 ամիս եղել է կալանավայրում։ Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։ @azg_analytics

28 views

Հրատարակված 17 փտվ

Միքայել Սրբազանը դուրս գրվեց «Իզմիրլյան» բկ-ից։ Նրան տարան տնային կալանքի՝ Գյումրի։ @azg_analytics

27 views

Հրատարակված 17 փտվ

🔺Բաքուն Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ @azg_analytics

25 views

Հրատարակված 16 փտվ

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը «մի 4-5 բարձրաստիճան հոգեւորականների» մանկապղծության մասին» սովորական սուտ չէ, սա զազրելի մեղադրանք է, կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից, և այդ կեղտը հոսում է ոչ միայն հոգևորականների, այլև մեզ վրա։ Ամբողջ օրն ուզում ես ազատվել այդ կեղտից, չես կարողանում, կեղտի շերտը շատ հաստ է։ Ի՞նչ հիմքով է ասում, ում է նման մեղադրանք առաջադրված։ Ոչ մեկին։ Նպատակն է ամեն գնով անարգել եկեղեցուն և հոգևորականներին։ Օրենսդիր մարմնի ղեկավարն այն մարդն է, որը թքել էր քաղաքացու վրա, և գլխավոր դատախազը հանցակազմ չէր տեսել այդ արարքում, իսկ հիմա կտեսնի՞: Գլխավոր դատախազը պարտավոր է արձագանքել այս անբարո զրպարտչական հայտարարությանը, թե զբաղված է միայն հոգևորականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով։ Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան @azg_analytics

35 views

Հրատարակված 16 փտվ

Տիրադավ եպիսկոպոսները չեն մեկնել Ավստրիա, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից 3 եպիսկոպոս է կեսգիշերին մեկնել՝ մասնակցելու Ավստրիայում նախաձեռնվոծ եպիսկոպոսաց հավաքին։ Ընդ որում՝ Զվարթնոցում հոգևորականներին 1,5 ժամ անհարկի սպասեցրել են՝ անընդհատ ճշտումներ անելով, մի զանգից մյուս զանգին լարված պատասխանելով։ Ուզել են վերջնական հստակեցնել՝ դատախազուհու և Նիկոլի «բարի կամքը կա՞»։ Ի վերջո, 4 արքեպիսկոպոս կալանքի տակ է, Վեհափառ Հայրապետն ու ևս 8 եպիսկոպոս դատախազուհին արգելել է երկրից դուրս գալ։ Մայր աթոռից Դանիել սրբազնաը, Նարեկ սրբազանն ու Արարատ սրբազանը ներկա կգտնվեն Եպիսկոպոսաց հավաքին, իսկ Սփյուռքից համարյա բոլորն են պատրաստակամություն հայտնել մասնակցության համար. հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։ @azg_analytics

36 views

Հրատարակված 16 փտվ

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի Սուրբ Ղևոնդյաց եկեղեցու բակում արդեն 2-րդ շաբաթն է հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացնում՝ հաջակցություն Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ու Մայր Աթոռի։ Թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն անցյալ շաբաթ ակցիայի մասնակիցներին կոպտորեն որակել է «մոլորյալներ»։ Այս կիրակի եկեղեցում ծափահարություններ են հնչել, որովհետև պատարագի էր եկել Հայաստանի նոր հյուպատոսը։ Մարդիկ զարմացած են՝ եկեղեցում ի՞նչ ծափահարություններ... Նիկոլը ծափահարությունների «մշակույթը» բերեց եկեղեցի։ @azg_analytics

29 views

Հրատարակված 16 փտվ

Կարինա Ակոպովա Նիկիտա Ռախմանին զույգը դուրս եկավ եզրափակիչ: Մեր գեղասահորդներն առայժմ 12-րդ տեղում են։ Նրանք ելույթ կունենան նաև փետրվարի 16-ին։ Օլիմպիական խաղեր-2026 @azg_analytics

29 views

Հրատարակված 15 փտվ

Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում հանդես եկավ հայկական զույգը: Որքան էլ Հ1-ի մեկնաբանը խուսափեց ասել, որ ստեղծագործության անունն «Արցախ» է, բայց մենք նշենք՝ Արա Գևորգյան. «ԱՐՑԱԽ»։ @azg_analytics

32 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••606162636465•••70•••75•••80•••8485