TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 82 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 25 հնվ
Այս հայտարարությունը Վահագն Խաչատուրյանն արել է 2007 թվականին, երբ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ էր։ ՀՀ նախագահի կարգավիճակում նա մի քանի օր առաջ Դավոսում խորին շնորհակալություն էր հայտնում Արցախը բռնազավթած, արցախցիներին իրենց Հայրենիքից վտարած, հայ գերիներին ապօրինաբար պահող Ալիևին ու մեծագույն բերկրանքով սեղմում նրա ձեռքը։ @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
Հրամանքդ ի կատար, տիրադավների առաջնորդ. Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում այսօր դրոշ են տեղադրել։ Հիշեցնենք, որ Փաշինյանն է ուզել, որ պատարագների ժամանակ եկեղեցիներում դրոշ տեղադրվի, օրհներգը երգվի։ Այսօր այս եկեղեցի է եկել տիրադավների առաջնորդը, որտեղ նրա համար կեղծ պատարագ է մատուցել կարգալույծ Արամայիսը։ @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
Ամերիկացի էքստրեմալ ժայռամագլցող Ալեքս Հոննոլդն առանց պարանների 91 րոպեում բարձրացել է Թայվանի ամենաբարձր երկնաքերը՝ 508 մետրանոց Թայբեյ 101-ը: @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը եկել է Սուրբ Աստվածածին՝ Փաշինյանի պատարագին։ @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
Տեր Հայկ քահանա Սահակյանը պետք է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցեր պատարագ, սակայն նրան թույլ չեն տվել մտնել եկեղեցի։ Փաշինյանի համար պատարագը մատուցել է Արամայիս Թախմազյանը՝ կարգալույծ նախկին տեր Թադեն։ Գնում եմ Մաստարայում մատուցեմ կանոնական պատարագ՝ հնչեցնելու Վեհափառի և Մկրտիչ Սրբազանի անունները, որոնց ամբողջ կյանքում պարտական եմ. ասաց Տեր Հայկը։ @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
Փաշինյանի ներկայությամբ թալինցի երիտասարդը միացրեց «Նոլդու Փաշինյան» երգը։ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին տարածքից։ @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
Ոսկետափի սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում Տեր Արտաշեսը պատարագ է մատուցում։ Հիշեցնենք, որ երեկ եկեղեցու բարերարն ու համայնքի ղեկավարը սպառնացել են, որ նա հեռանա եկեղեցուց, այլապես կողպեքը կջարդեն։ Ի պատասխան՝ Տեր Արտաշեսն ասել է՝ ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա։ @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
Սախալինի բնակիչը նկարահանել է անսովոր օպտիկական երևույթ՝ «պարհելիում» կեղծ Արեգակ։ Այն առաջանում է Արևի լույսի բեկման հտևանքով, Երկրի մթնոլորտում առկա սառույցի բյուրեղներում։ @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ» Պարզվում է, այս հորինված մեղադրանքի համար հիմք հանդիսացող իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է: Կարդալ ամբողջը @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
Տեր Հայկին թույլ չտվեցին պատարագ մատուցել Թալինում. նա և մի խումբ հավատացյալներ հեռացան. գրում է News.am-ը: Արագածոտնի Մրազպետ Սերգեյ Մովսիսյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում զրուցում է Տեր Հայկի հետ։ Սերգեյ Մովսիսյանը վստահեցրեց, որ Տեր Հայկին չի ստիպում հեռանալ եկեղեցուց և հոգևորականի վրա ճնշումներ չկան։ Սակայն քիչ անց Տեր Հայկը հայտնեց, որ ստիպված գնում է Մաստարայի եկեղեցի, որտեղ էլ պատարագ կմատուցի և բարձր կհնչեցնի Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Արագածոտնի Թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի անունը: Փաշինյանի համարա ատարագը կմատուցի կարգալույծ Արամայիսը՝ նախկին տեր Թադեն։ @azg_analytics
Հրատարակված 25 հնվ
«Noldu Paşinyan». թալինցի երիտասարդի ակցիան Փաշինյանի գալու ժամանակ «Փաշինյանին 600 հազար մարդ է ընտրել, իսկ Գարեգին Երկրորդը 10 մլն հայի Կաթողիկոսն է, չպետք է փոքրամասնությունը որոշի։ Մանկապարտեզների, դպրոցների աշխատողներին 20 րոպե առաջ են SMS ուղարկել, որ արագ ներկայանան։ Ես էս մարդկանց խղճում եմ, որ իրենց խղչուկ աշխատավարձի համար էսպես ստորանում են»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է ակցիան իրականացրած թալինցի Սարգիս Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը եկել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ «պատարագի»: @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
🔻Չմոռանաք, որ մի օր պատասխանատվության եք ենթարկվելու՝ թե՛ երկնային, թե՛ երկրային օրենքներով։ 🔻Չվախենաք, իմ քահանա եղբայրներ, քաջաբար կանգնեք, մենք մեր աղոթքներով ձեր կողքին ենք։ Եթե որևէ մեկը առանց առաջնորդ սրբազան հայրերի իմացության ձեզ հետ հանդիպում է խնդրում, փորձում է սադրել կամ սպառնալ, միացրեք ֆեյսբուքյան ուղիղ եթեր ու ասեք՝ խնդրեմ, հիմա ասեք։ 🔻Երբ լայվ միացնեք, շատերը կհեռանան։ Տեսանկարահանեք, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում. տեր Զարեհ քահանա Աշուրյան