TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 83 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 24 հնվ
Ամերիկացի քրիստոնյա քարոզիչ Ջոել Թեննին ընտանիքի հետ Երևանում է։ Նա հրապարակել է տեսանյութ՝ իր կնոջ ու 6 երեխաների հետ։ Ջոելը նաև գրել է, որ իր երեխաները հայերեն են սովորում և իրենց շատ լավ են զգում Հայաստանում։ @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
Երուսաղեմի պատրիարքը Երուսաղեմի հայ համայնքի հետ Հորդանան գետում կատարել է Ջրօրհնեքի կարգ։ @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
Նույն ինքը՝ Արսեն Թորոսյանը։ @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
Նոր մանրամասներ՝ «Զանգեզուրի միջանցքից»։ Մի քանի աղբյուրներ գրում են ֆրոնտ-օֆիսի՝ ամերիկյան կողմի գործառույթների և բեք-օֆիսի՝ հայկական կողմի անելիքների մասին։ @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
Ճնշում, վիրավորական խոսքեր, սպառնալիքներ. Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու քահանային ստիպում են լքել իր հոգևոր ծառայության վայրը, սպառնացել են կոտրել եկեղեցու փականները։ @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
Ոսկետափում գտնվող լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է. Քպ-ն է բարերարին բերել ու նրա ձեռքերով ուզում են փակել եկեղեցին։ Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն ուզում են փակել եկեղեցին՝ կողպեք փոխել։ Պայման են դրել՝ մեկ ժամից Տեր Արտաշեսը պետք է լքի տարածքը։ Կողպեք են փոխում, որ մեկ ուրիշ քահանայի բերեն Տիրադավների թիմց։ Բերում են իրենց կարգալույծ եղածներից մեկին ու պղծեն եկեղեցին, կամ իրենց Տեր Երվանդին, որը բնականաբար տիրադավների համակիրներից է ու չի ենթարկվի Մասյացոտն թեմի նոր թեմակալին։ Տհաճ զրույց է սկսել բարերարը`Համլետ Գորոյանը, որը եկել է գյուղապետի հետ՝ շքախմբով։ Փաստորեն Գևորգ սրբազանը ուզում է պատժել մեկ ժամով իրեն միացած քահանային՝ Տեր Արտաշեսին, որը դարձի եկավ և հայտարարեց, որ ճնշումների տակ է իր տեքստը գրել։ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը նշել է․ «Սպառնացել են կոտրել կողպեքը, փոխել բանալիները, բայց ես այստեղից դուրս չեմ գալու»։ @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
Ավտոբուսը չի կարողանում շարժվել։ Վարորդը չի վարում ավտոբուսը, որովհետև ձյան պատճառով առաջ գնալ չի կարող։ @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
Մ-9, Շինուհայր-Հարժիս։ Ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում։ @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
Հունվարի 24-ի ցերեկը Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։
Հրատարակված 24 հնվ
🔻Մասյացոտնի թեմից ահազանգում են. Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։ @azg_analytics
Հրատարակված 24 հնվ
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սիրառատ հաճոյախոսությունների ու խաղաղության խոստումների անդին Բաքվի բանտերում գտնվող հայերն են։ Թեև պաշտոնապես այնտեղ պահվող հայերի թիվը հայտարարվում է 19, ոչ պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո իրավապաշտպանները փաստում են շուրջ 7–8 տասնյակ անձանց գոյության մասին։ Երկրորդ՝ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև «սիրո» նոր կամուրջներ են ձևավորվում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Արցախում մնացած վերջին հայերը ՀՀ տեղափոխվելու հայտեր են ներկայացնում։
Հրատարակված 24 հնվ
Al Arabiya -ն գրում է, որ Իսրայելն ավարտել է Իրանի վրա հարձակման իր նախապատրաստության ծրագիրը: Ըստ լրատվամիջոցի Իսրայելն այս պահին գտնվում է առավելագույն ռազմական պատրաստության վիճակում ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար: Նաև նշվում է, որ Իսրայելը գործում է ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի կոորդինացմամբ: Կարծես թե տարածաշրջանում ոչ միայն չի մարել կրակը, այլ այն կարող է նորովի բռնկվել: Արա Պողոսյան, քաղաքագետ @azg_analytics