TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 29 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 26 մրտ
Բացառիկ բարոյազուրկ պետք է լինես, որ տանես պետությունդ ու ժողովրդիդ գցես պատերազմի մեջ քո քաղաքական որոշումներով, չապահովես նորմալ ռազմական կառավարում, կայացնես քաղաքական տհաս ու հակապետական որոշումներ, տանես պարտության, տանես էթնիկ զտման, կործանես 30 տարվա կռիվը, տաս հազարավոր զոհեր, հետո կանգնես ու ասես՝ «փախել են, ճողոպրել են, չեն կռվել…»։ Հիշում եք, չէ՞, որ էս ամենը արել է, որ իրեն դավաճան չկոչենք… Տաթև Հայրապետյան, ադրբեջանագետ @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հաստատել է Սև ծովում թուրքական տանկերի վրա հարձակումը։ Նա նշել է, որ ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է անօդաչունավակի միջոցով, այլ ոչ թե անօդաչու թռչող սարքի։ Նա ընդգծել է, որ հարձակումը միտումնավոր է եղել և նպատակ ուներ նավը լիովին վնասազերծել։ @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
Իրանում ցամաքային գործողությունը կարող է սկսվել առաջիկա օրերին — WSJ-ն՝ հղում անելով հանրապետական կոնգրեսականներին։ @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
Տեսանյութում երևում է այն պահը, երբ իսրայելական ուժերը ռմբակոծում են կենտրոնական Գազայի Դեյր էլ-Բալահը` բռնի տեղահանված պաղեստինցիների համար նախատեսված վրանային ճամբարը, որի հետևանքով զոհվել է մի քանի մարդ։ Գազայում շարունակվող Իսրայելի հարձակումների հետևանքով հոկտեմբերին «Թրամփի հրադադարի» կիրառումից ի վեր զոհվել է 680 պաղեստինցի։ @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
Իրանական հրթիռները հարվածել են իսրայելական Բեյթ Շեմեշ քաղաքին։ @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
Իշխանության տարբեր ներկայացուցիչների մեծամիտ հայտարարություններն ես լսում․ մեկ՝ հսկայական զենք-զինամթերքի գնումներից են խոսում, մեկ՝ աննախադեպ ծախսերից, մեկ՝ հավակնոտ ծրագրերից։ Բնական հարց է առաջանում․ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, եթե այդքան մեծ արդյունքներ եք գրանցել, ապա ինչո՞ւ է ձեր պաշտոնավարման ամբողջ շրջանը ուղեկցվել պարտություններով, ողբերգություններով, մարդկային և տարածքային կորուստներով։ Դրսում՝ խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա: Տիգրան Աբրահամյան @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
Քպ֊ական Վլադիմիր Վարդանյանին Քպ֊ն միաձայն ընտրեց Սահմանադրական դատարանի նախագահ։ Հիշեցնենք, որ այս նույն անձը նախկինների օրոք եղել է ՍԴ աշխատակազմի ղեկավար։ @azg_analytics
Հրատարակված 25 մրտ
‼ CNN․ Իրանը Խարգ կղզին ամրապնդել է ուժերով, ՀՕՊ-ով և ականներով և պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային հարձակմանը։ Ամերիկյան պաշտոնյաները զգուշացնում են բարձր ռիսկերի մասին, ներառյալ ծանր կորուստները, քանի որ տարածքը պաշտպանված է բազմաշերտ պաշտպանությամբ, տեղակայված են վերջին ժամանակների MANPADS համակարգեր և իրանական հակատանկային ականներ։ Վազգեն Պետրոսյան @azg_analytucs
Հրատարակված 25 մրտ
Ծանոթացեք. երիտասարդ ընդդիմադիր Հայկ Կոնջորյանն է, որ հիմա Քպ խմբակցության ղեկավարն է ԱԺ-ում և իշխանության ներկայացուցիչ։ Կարծես իրենց մասին խոսելիս լինի, միայն թե ժամանակը պետք է 10 տարով հետ տանել։ @azg_analytics
Հրատարակված 25 մրտ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզը Խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց՝ լռել Իրանի դեմ անարդար պատերազմի մասին՝ հեռատեսություն չէ։ Դա վախկոտություն է։ @azg_analytics
Հրատարակված 25 մրտ
ԱՄՆ-ի A-10 մարտական ինքնաթիռը Իրաքի Հաբանիա շրջանում հարձակվել է բանակի դիրքերի վրա: Իրաքի Ալ-Անբար նահանգից հայտնել են, որ ամերիկյան մարտական ինքնաթիռը հարձակվել է երկրի զինված ուժերի դիրքերի վրա Հաբանիա շրջանում։ Հրապարակված տեսանյութերի համաձայն՝ ինքնաթիռը A-10 տեսակի է և պատկանում է ամերիկյան զինուժին, որը Մաֆրեքի օդակայանից (Հորդանան) է թռել։ @azg_analytics
Հրատարակված 25 մրտ
Պրահայում մեկնարկեց 2026 թվականի Գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 39 երկրի մոտ 200 մարզիկներ։ Մի դրվագ պաշտոնական բացման արարողությունից։ Հեղինակ՝ Լուսիան Փափազյան։