TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 28 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 27 մրտ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել տարածաշրջանի բնակիչներին հեռու մնալ այն տարածքներից, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։ ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ն մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական ենթակառուցվածքները որպես «կենդանի վահան» օգտագործելու և իրանցի քաղաքացիական անձանց թիրախավորելու մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի դեմ հարվածներ կիրականացվեն այնտեղ, որտեղ դրանք տեղակայված կլինեն։ «Այս առումով մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, որպեսզի ձեզ չվնասեն», – ասվում է հայտարարության մեջ։ @azg_analytics
Հրատարակված 27 մրտ
Պրահայում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 190.46 միավորով։ ՀՀ գեղասահքի ֆեդերացիան հայտնում է, որ սա պատմական արդյունք է Հայաստանի գեղասահքում։ «Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»։ @azg_analytics
Հրատարակված 27 մրտ
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը: @azg_analytics
Հրատարակված 27 մրտ
Արցախցին չի փախել, կռվել է մինչև վերջ, բայց թիկունքից հարվածել և դավաճանել է Նիկոլ Փաշինյանը։ Տեսանյութը արվել է Արցախում 2020թ Նոյեմբերի 9-ին հերթական Նիկոլի դավաճանության օրը, իսկ Սոսե Բալասանյանը Արցախցի է, որը զենքը ձեռքին կռվել և պաշտպանել է մեր պապական հայրենիք Արցախը։ @azg_analytics
Հրատարակված 27 մրտ
Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը Հայաստանի պառլամենտը, դահլիճում, միջանցքներում, հանձնաժողովներում կատարվողով, մի քարտեզ է մասամբ հայտնի, մասամբ ծածկագիր պայմանական նշաններով, որը կարդացողը, ծածկագրերը վերծանելու ունակություն ունենալու դեպքում հատկապես, շատ պարզ տեսնում է երկրում տեղի ունեցող գործընթացների իրական ենթատեքստերը, հայտնի եւ անհայտ նպատակները, դերակատարների անձնական եւ հավաքական վախերն ու վտանգները: Ամբողջ նյութըայստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 26 մրտ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, իսկ "Համահայկական ճակատ" կուսակցության նախագահի դիտողությունից հետո Արսեն Վարդանյանին բերման ենթարկեցին:
Հրատարակված 26 մրտ
«Գիտակցված զոհողություն»․ ոչ մի նոր բան, ընդամենը հերթական ինքնախոստովանությունը։ Վեց տարի է ասում ենք՝ էս մարդը, գիտակցված, մեր տղաներին տարել զոհաբերել է, որ իր ոհմակի հետ օր ու գիշեր քեֆ անի ու ամեն օր աղ լցնի մեր ցավի վրա։ «Պարանն» էլ իր մասին է․ Ալիևը պարանն իր վիզը գցած պարացնում է, կապիկի նման ոնց ուզում խաղացնում է։ Սրան ասելու բան չկա, բացի հիշեցումից․ «գիտակցված զոհողության» համար պատասխան ես տալու, ազգադավ։ Դրանով մեր պայքարը սկսել, դրանով էլ ավարտելու ենք։ Չկասկածեք։ Հ.Գ. Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված վերոնշյալ ինքնախոստովանության վերաբերյալ այսօր ժամը 15:00-ին նահատակված զինվորների ծնողների կողմից ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին։ Որդիների կանչ հկ @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
Գնա, քու*** լավդ. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս անգամ չի թքել քաղաքացու վրա, այլ փողոցային հայհոյանք է տվել զոհվածի եղբորը։ @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
🔺Որպես Հայաստանի վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից. Նիկոլ Փաշինյան @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
Իսրյալը օրենք է ընդունել, ըստ որի` թույլատրում է պաղեստինցի գերիներին մահապատժի ենթարկել բանտերում։ @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
Մեր որդիներին գիտակցված սպանեցիք. հանցագործության մասին հաղորդում` Փաշինյանի դեմ: @azg_analytics
Հրատարակված 26 մրտ
‼️ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️ 🔻 Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ: Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ ✔️Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 26-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մարտի 27-28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ @azg_analytics