TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 37 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 17 մրտ
Լարիջանին, Իսրայելի կողմից նրա մահվան մասին հայտարարությունների ֆոնին, X սոցիալական ցանցում ցավակցական նամակ է հղել զոհված իրանցի նավաստիներին։ @azg_analytics
Հրատարակված 17 մրտ
Իրանի նախագահ Պեզեշկքանը կոչ է արել Թեհրանի բնակիչներին մասնակցել այս ամսվա սկզբին Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան տորպեդոյի կողմից իրանական ռազմածովային IRIS Dena սուզանավի խորտակման ժամանակ զոհված 84 նավաստիների հուղարկավորությանը։ @azg_analytics
Հրատարակված 17 մրտ
Եվս մեկ անգամ ասում ենք` Լարիջանին մահացած է - Իսրայելի պաշտպանության բանակ - Լարջինիի գտնվելու վայրի վրա հարձակման տեսանյութը հայտնվել է համացանցում։ - Լարիջանին Իրանի քաղաքական գործիչ էր, որը 2025 թվականից ի վեր զբաղեցնում էր Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը։ @azg_analytics
Հրատարակված 17 մրտ
Դատարանը վերացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառվող տնային կալանքը։ Սրբազանի նկատմամբ կիրառվելու է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։ @azg_analytics
Հրատարակված 17 մրտ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/4514/02/25 վճռով (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ Ռադիոլուր ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին։ Դատարանի գնահատմամբ որոշման համար իրավական հիմք հանդիսացած որոշումը (Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումը)և հավելվածը կորցրել են իրենց իրաբանական ուժը դեռևս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով, ինչպես նաև վիճարկվող հրամանում նշված իրավական հիմքը և կիրառված կարգապահական տույժը չեն համապատասխանում միմյանց։
Հրատարակված 17 մրտ
Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Հայաստանի օդային տարածքով Անկարայից դեպի Բաքու, իսկ հետո Բաքվից դեպի Ալժիր թռած C-130J-ը՝ ըստ թռիչքն իրականացնող կողմի տրամադրած տեղեկատվության, թռել է Բաքու դիվանագիտական նպատակով: Օդանավը պատկանում է Ալժիրի ռազմաօդային ուժերին: «Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը, համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության, կայացել է դիվանագիտական նպատակներով», ասում է Հայաստանի ԱԳՆ: C-130J օդանավը բեռնատար ռազմական օդանավ է, այսպես ասած հայտնի «Հերկուլեսն» է, որը նախատեսված է ռազմական տեխնիկա, բեռներ, զինվորներ տեղափոխելու համար:
Հրատարակված 17 մրտ
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. Նիկոլ Փաշինյանը, որ գրեթե երկու օր չէր ցավակցում Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի մահը, նախօրեին Ղազախստանում կայացած սահմանադրական հանրաքվեի հաջորդ օրն իսկ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաեւին: Ի դեպ, Տոկաեւը ընդհանրապես չի ցավակցել Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի մահվան առիթով: @azg_analytics
Հրատարակված 16 մրտ
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է. քիչ առաջ հայտարարվեց Մարզահամերգային համալիրում, «Հայաստան» դաշինքի «Միասին կարող ենք» հանդիսավոր արարողության ժամանակ։ «Ես չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի»,-հայտարարել է Քոչարյանը: @azg_analytics
Հրատարակված 16 մրտ
Ծառերի սպանդը Երևանում շարունակվում է։ @azg_analytics
Հրատարակված 16 մրտ
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։ Նշենք, որ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը անցել էր տիրադավների կողմը։ @azg_analytics
Հրատարակված 16 մրտ
Իրանի նոր առաջնորդը միացված է արհեստական շնչառության սարքին և չի կարողանում ինքնուրույն շնչել 56-ամյա Մոջթաբա Խամենեին կոմայի մեջ է, կորցրել է ոտքը և, հնարավոր է, լյարդի ու ստամոքսի վնասվածքներ է ստացել։ The Sun
Հրատարակված 16 մրտ
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ, Տեղեկացնում եմ, որ ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։