TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 36 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 18 մրտ
ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմների կողմից Հարավային Պարսում Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակումներին ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի քաղաքացիներին հեռու մնալ այդ երկրների նավթային օբյեկտներից: @azg_analytics
Հրատարակված 18 մրտ
Այս երկրները ճակատ են ձևավորում Իրանի դեմ։ Սաուդյան Արաբիան այսօր Ռիադում հյուրընկալում է արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ Իրանի շուրջ պատերազմի ֆոնին տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու համար։ Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Պակիստանի, Կատարի, Սիրիայի, Թուրքիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների ներկայացուցիչները։ Այս երկրները ճակատ են ձևավորում Իրանի դեմ։ @azg_analytics
Հրատարակված 18 մրտ
Որպեսզի էլ ավելի հասկանալի լինի, թե Իրանի ռազմաքաղաքական համակարգի կարևոր դեմքերն ինչպես են վերաբերում այս պատերազմում իրենց հնարավոր զոհվելուն, բավարար է ծանոթանալ այդ երկրի ԱԳ նախարար Արաղչիի արձագանքին իր իսկ զոհվելու հնարավորությանը։ Կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը հարցազրույցում նա ժպտալով ասում է՝ «Եթե ԱԳ նախարարը ինչ-որ ժամանակ նահատակվի, ի վերջո, մեկ այլ անձ կա, որ կգա և կստանձնի պաշտոնը»։ Վարդան Ոսկանյան, իրանագետ @azg_analytics
Հրատարակված 18 մրտ
Կա որոշակի ընտրազանգված, որին հնարավոր չէ որեւէ բան համոզել կամ թեկուզ բացատրել: Բերեմ մի բնորոշ օրինակ: Իմ վերջին տեսագրություններից մեկում ես փորձում էի հիմնավորել, թե ինչու եմ պահպանողական գաղափարախոսությունն այս փուլում գերադասելի համարում: Ի պատասխան՝ որպես մեկնաբանություն նիկոլական օգտատերը գրում է՝ «դու պահպանողական ես, որովհետեւ պաշտպանում ու պահպանում ես նախկին մերժվածների ամեն ինչը»: Փաշինյանական ընտրազանգվածը չունի տարրական գիտելիքներ, պատկերացում չունի, թե որոնք են Հայաստանի իրական մարտահրավերները եւ ունակ է միայն կրկնել սոցցանցերում պտտվող ինչ-որ բանաձեւեր: Հենց այդ զանգվածի վրա է աշխատում հիշյալ քարոզչությունը, եւ այդ մարդկանց համոզելը, որ կային եւ կան ավելի կարեւոր բաներ, քան «ցուրտն ու մութը»… մեծ հարգանք ունեմ այն ընդդիմադիրների նկատմամբ, ովքեր այդ մարդկանց ուզում են ինչ-որ բան բացատրել: Արամ Աբրահամյան @azg_analytics
Հրատարակված 18 մրտ
Գլխավոր դատախազությունը Բագրատ Սրբազանի դեմ Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրել նոր հայց. հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։ Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։ 2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։ @azg_analytics
Հրատարակված 18 մրտ
Միքայել Սրբազանը՝ դատական հերթական նիստին։ Տրամադրությունս երբեք այնքան լավ չի եղել, ինչպես հիմա։ @azg_analytics
Հրատարակված 18 մրտ
Գարունը՝ Ստեփանակերտում, երբ Հայկական Արցախում հայերն էին ապրում։ @azg_analytics
Հրատարակված 18 մրտ
Իրանի գերագույն նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, վիրավորումից ստացած վնասվածքները թեթև են եղել. հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Որքանով ինձ հայտնի է, նա ստացել էր միայն թեթև վնասվածքներ, և նա նախկինի պես լիովին առողջ է ու վերահսկում է իրավիճակը: Տեղեկատվությունը, որին ես տիրապետում եմ և որը համարում եմ հավաստի, այն է, որ նա գտնվում է լիակատար առողջ վիճակում»,- ասել է նա Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում: @azg_analytics
Հրատարակված 18 մրտ
Դատարանը որոշեց` 1. թույլ տալ Միքայել սրբազանին մասնակցել պատարագներին եւ ծեսերին, բայց արգելել պատարագների մատուցումը Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ եւ քարոզչությունը, շարունակել տնային կալանքը խիստ սահմանափակումներով: 2. մերժել փաստաբանական խմբի միջնորդությունը` վերացնելու Սրբազանի խափանման միջոց կալանքը։ @azg_analytics
Հրատարակված 18 մրտ
🔻Ահազանգ 5 երեխաների ներկայությամբ (որոնցից 3-ը՝ մանկահասակ) Նոր Հաճնում գտնվող իր բնակվայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։ Ձերբակալելու պատճառը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչ։ Փաստաբան Ռոման Երիցյան @azg_analytics
Հրատարակված 17 մրտ
Իսրայելի ծովափին մարդիկ խուճապահար փախչում են՝ լսելով իրանական հրթիռների ձայները։ @azg_analytics
Հրատարակված 17 մրտ
Որպես Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան՝ խստագույնս դատապարտում եմ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած զրպարտությունները։ Կոչ եմ անում հայ ժողովրդին՝ մի՛ հանդուրժեք այս վարքագիծը, տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, դուք չպետք է թույլ տաք, որ Հայաստանը վերածվի օտարի կամակատար վասալի։ Ռոբերտ Ամստերդամ, միջազգային փաստաբան @azg_analytics