TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 8 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 24 ապր
Թուրքականության պիտակը կրելու իմ երեք կենսավիճակները Յոթանասուներեք տարեկան եմ եւ կյանքիս ընթացքում թուրքականության պիտակը կրելու երեք հստակ կենսավիճակներ եմ ապրել, երեք իրարից տարբեր փորձառություններ եմ ունեցել: Այն ինչ կարդալու եք հետեւյալ տողերում, որոշ առումով խիստ անձնական է, բայց դա անխուսափելի է: Իրականում այդ երեք կենսավիճակներին անդրադառնալը կամ դրանց բացահայտումը նպաստելու է պարզաբանելու, թե ինչ եմ մտածում ես առաջադեմ թուրքերի շարքում կամ ընդհանրապես թուրք լինելու մասին: «Թուրքականության» իմ առաջին փորձառությունը Թուրքիայում ապրած տարիներին է վերաբերում: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
«Երբ Աստված չէր նայում…» Արցախին. Ցուցահանդես Պրահայում Պրահայի LEICA GALLERY ցուցասրահում ապրիլի 23-ին ժամը 19-ին պաշտոնապես բացվեց Արցախին նվիրված «Երբ Աստված չէր նայում…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է 400ASA ընկերությունը: Ցուցահանդեսում ներկայացվում են Լեռնային Ղարաբաղում ճամփորդած չեխ երեք լուսանկարինչերի՝ Կարել Կուդլինի, Անտոնին Կրատոխվիլի եւ Յան Միհալիչեկի լուսանկարները: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
Արցախի մեծագույն հայկական եկեղեցու Ստեփանակերտի Մայր Տաճարի ավերումը Հայոց Մեծ Եղեռնի Ցեղասպանության, մերօրյա շարունակությունն է։ Ստեփանակերտի Մայր Տաճարի ավերման մասին վախկոտաբար կամ դավաճանաբար լռած իշխանավորներն ստորաբար քննադատում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրող հայրենասեր և պահանջատեր հայերին։ Դատապարտում եմ ոչ միայն ցեղասպան թուրքերին և Արցախն հայաթափած ադրբեջանցիներին, այլև` պատմական արդարություն ուրացած վախկոտ ու դավաճան թրքամոլներին։ Ցեղասպանության պատճառներից մեկն էլ ձեր նման ստրկամիտներն են եղել, եթե շարունակեք ստրուկի հոգեբանությամբ սողալ թուրքի առաջ, ապա կրկին կցեղասպանվեք։ Հավերժ օրհնություն հանուն հայրենիքի և հավատքի նահատակվածների պայծառ հիշատակին։
Հրատարակված 24 ապր
Domradio լրատվականն անդրադարձել է ՀՀ կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու «ամոթալի վեճին» Ապրիլի 20-ին, 21-ին, 22-ին գերմանական կաթոլիկական Domradio լրատվականը տարբեր թղթակցություններով անդրադարձել է ՀՀ ներքաղաքական վիճակին: Ապրիլի 20-ին եւ 21-ին լրատվականն անդրադառնում է Հայաստանի կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու «ամոթալի վեճին», ինչպես վերնագրել է: Այն նախընտրական շրջանում չի հանդարտվել: «Հայաստանում եկեղեցու եւ կառավարության միջեւ հակամարտությունը սրվում է. ապրիլի սկզբին Հայաստանի իշխող կուսակցությունը հրապարակեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագիրը: Այն ներառում է Հայ առաքելական եկեղեցու բարեփոխում եւ նրա ղեկավարի հեռացում»: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Հրատարակված 24 ապր
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո կատարեցինք Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: @azg_analytics
Հրատարակված 24 ապր
Քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում այսօր. անքաղաքակիրթ աշխարհը չի ուզում իմանալ դրա մասին. Զատուլին Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, Ռուսաստանը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին: Անքաղաքակիրթ աշխարհը չի ուզում իմանալ դրա մասին: Միայն այս մոտեցմամբ կարող ենք հիշատակել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է 2023 թվականին Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղից ամբողջ հայ բնակչության զանգվածային արտագաղթը: @azg_analytics
Հրատարակված 24 ապր
Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում՝ ընդգծելով, որ անցյալի ողբերգությունը պետք է դառնա ոչ թե մշտական բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր՝ ապագան ավելի արդար և խաղաղ կերտելու համար։ Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն» Հատկապես դատավարություննների ավարտից հետո մենք տեղեկատվություն չենք ստանում նրանց վիճակի վերաբերյալ. Լուսանկարներ այլեւս չեն տարածվում, որ տեղեկատվական առումով եւս կարող էին կարեւոր լինել: Նշեմ, որ ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման, վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող եւ ամրագրող որեւէ կառույց գոյություն չունի, եւ սա ստեղծում է տեղեկատվական վակուում: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
Հիշողության 111 տարուց հետո Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին, մեր ժամանակի մեջ, ու դրանց հեղինակ պետությունները, աշխարհում նրանց առաջնային ազդեցությունը եթե նկատի ունենանք, իրենց դիրքով, իրավական եւ դիվանագիտական կշռով պետք է ցեղասպանությունների, մարդկանց զանգվածային սպանությունների կանխման դրոշակակիրը լինեին: Բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ, շահը միշտ գերադաս է մարդկային կյանքերից եւ ազգերի իրավունքներից, մեր տարածաշրջանում տեղի ունեցողը վկա, Արցախի հետ կատարվածը վկա: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 24 ապր
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով: @azg_analytics
Հրատարակված 24 ապր
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու օր։ Ժողովրդի հոսքը Ծիծեռնակաբերդ ավելի է մեծանում։