TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 23 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 5 հնվ
Հայ Առաքելական Եկեղեցին վաղ միջնադարում իր պատմական առաքելությունն իրականացրել է՝ ազգային ինքնության հենասյուն է հիմնադրել: Հայ Եկեղեցին պետականության բացակայության պայմաններում իր պատմական գործառույթն իրականացրել է՝ կատարելով պետության գործառույթներ և պահպանելով ազգային ինքնության և մշակույթի կորիզը: Եկեղեցին նույսիկ ԽՍՀՄ տարիների է իր պատմական առաքելությունն իրականացրել՝ լուծելով Հայաստան-Սփյուռք կապերի հարցերից մինչև հոգևոր անվտանգության խնդիրներ: Իսկ ահա Երրորդ Հանրապետության շրջանում Եկեղեցին պետական հիմնարկի է վերածվել և կորցրել իր առաքելության զգացումը: Լավ է, որ ազգադավը հետևողականորեն «գառլախում է» Եկեղեցուն, իսկ աղանդները շարունակվում են տարածվել: Լավ կլինի, որ Սահմանադրությունից էլ հանվի դրույթը, համաձայն որի ՀԱԵ-ն բացառիկ դերակատարություն ունի: Լավ է, քանզի Հայ Եկեղեցին, ի վերջո, «օֆիցիոզից» ազատվելու, պետության կցորդ օլիգարխ-եպիսկոպոսներից ազատվելու, իրական հետևորդների բանակ հավաքելու շանս է ստանում: Հայ Եկեղեցին ստիպված է հետևորդների համար մրցակցել աղանդների հետ և գիտակցել, որ պետություն չկա, ուստի պետք է գործել այդ տրամաբանության ներքո: Ստեղծված իրավիճակում Հայ Եկեղեցին կվերադառնա պետության բացակայության պայմաններում ազգը համախմբելու գործառույթին կամ ավինյանտիկոների դիմաց կզող տերտերների պատճառով կտարալուծվի «Կյանքի խոսքի» շարքերում: Երրորդ տարբերակը չկա, ջայլամությունը չի փրկելու: @Կանչ
Հրատարակված 4 հնվ
Հայաստանում Արևմտյան ագենտուռայի երեսպաշտությունը չափ ու սահման չունի։ Հիմա էլ հարձակվել են Նոր Տարվա գիշերը Երևանում հնդիկներին նկարած ռուս օգտատիրոջ վրա ու կռիվ են տալիս, թե բա՝ ի՞նչ գործ ունես Հայաստանում ինչքան հնդիկ կա։ «Ազատություն» ռադիոկայանի պառվա… լրագրողներն ավելի հեռու են գնացել։ Պնդում են, իբր ռուսները ռասիզմ են տարածում Հայաստանում։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե վաղը հնդիկների փոխարեն թուրքերը քեֆ-ուրախություն անեն Հանրապետության Հրապարակում, իսկ ռուսները դա նկարեն, միևնույն է արևմտյան գործակալները նույն երգն են երգելու։ Որովհետև դրանք թքած ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ Իրենց խնդիրը հստակ է՝ ամեն կերպ պայքարել ռուսների դեմ։ Ճիշտ այնպես, ինչպես ռուսաֆիլների խնդիրը ամեն կերպ ռուսներին պաշտպանելն ու Արևմուտքին վարկաբեկելն է։ Իսկ որ արանքում տեղեկատվական-քարոզչական այդ ամբողջ աղբը մեր ժողովրդի գլխին է թափվում, նրանցից ոչ ոքի չի հետաքրքրում։ Հայաստանն իրենց համար վաղուց արդեն երկիր չէ։ Մարտադաշտ է, որտեղ բոլորը թշնամիներ են։ @Կանչ
Հրատարակված 4 հնվ
Ադրբեջանական CBS հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին, որտեղ ներկայացրել է նաև դրոնից արված նկարահանումներ: Ադրբեջանցիները թեև պնդում են, որ իրենք են տեսանկարահանում արել, բայց փոքրիկ ուսումնասիրությունը վկայում է, որ դա միջնորդավորված է հասել նրանց` ինչ-որ ամերիկյան ընկերության միջոցով (պետք է ֆիքսել, որ մեզանում ադրբեջանցիների պատվերը ոչ միայն Նիկոլն է կատարում, այլև կան այդպիսի օպերատոր և լրագրող): Էականն այն չէ, որ մի խումբ հայեր պատրաստ են քեշ փողով իրենց ու իրենց սրբությունը վաճառքի հանել (Ալենի ականջը կանչի): Այլ այն, որ Բաքուն փաթաթած ունի Հայաստանի` խաղաղության խաչմերուկ լինելը, և այո` հայ ժողովրդի զգացմունքներն ու արժանապատվությունը: Բաքուն հատուկ անում է գործողություններ, որ ցույց տա, թե իբր հայ ժողովուրդը անինքնասեր, փողի ու փորի մեռած զանգված է: Բաքուն դա արել է միշտ, երբեք չի դադարել այդ ուղղությամբ նույնիսկ լկտի քայլերը: Իսկ հայ ժողովրդի պահվածքը զարմանալի է: Նիկոլի Հայաստանում հայության` սեփական ինքնասիրության կորուստն արդեն ահռելի ռեկորդներ է սահմանում: @Կանչ
Հրատարակված 3 հնվ
Հայերի թշնամիները ոչ մի րոպե դադար չեն վերցնում: Գորիսեցի չուշոկին «մեր ժամանակների հերոս» կարգելը և Գարեգին Նժդեհին նացիստ ներկայացնելը նույն վայրում նախագծված օպերացիա է, նույն շրջանակի կողմից հրահանգավորված ակցիա է: Մի կողմից «նոր հերոս է» ներկայացվում մի անուղեղ չուշոկ, մյուս կողմից՝ «կայացած հերոսը» ներկայացվում է որպես նացիստ՝ մարդկության դեմ զազրելի հանցագործություններ կատարած պատերազմական սրիկա: Այս ամենի նպատակը մեկն է՝ բարոյազրկել ու բարոյալքել հայերին, որպեսզի հրաժարվեն իրենց ինքնությունից և բնականոն ու անցավ տարբերակով տեղավորվեն Թուրքիայի տակ: Հաջորդիվ պետք է սպասել, որ լգբտ հկ-ները «գեյ սոլիդարության» ակցիա կիրականացնեն Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: @Կանչ
Հրատարակված 2 հնվ
Ադրբեջանից ֆինանսավորում ստացող միջազգային մեդիան շարունակ գրում է, թե հունվարի մեկից Արցախի Հանրապետությունը դադարեցրել է գոյությունը։ Ալիևը ուզում է այդ լուրը հնարավորինս շատ հարթակներում կարդալ։ Ըստ այդմ, ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է աշխատել ու լավ է աշխատում։ Մինչդեռ հայկական կողմը լռում է։ Նույնիսկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծպտունը չկա։ Վերջինս, թերևս, իր պատվից ցածր է համարել ամանորյա ուղերձ հղել իր հայրենակիցներին։ Մինչ բոլորը խոսում են Արցախի պետականության լինել-չլինելու մասին, Շահրամանյանը շարունակում է առաջնորդվել Նիկոլի թելադրանքով։ Մեր տեղեկություններով, հենց ազգադավի իշխանությունն է արգելել Շահրամանյանին խոսել։ Ասել են՝ սուս ու փուս նստի տեղդ, մինչև հասկանանք ինչ քայլեր կնախաձեռնի Ադրբեջանը։ Սամվելն էլ լսում է՝ Արցախի համարձակ ղեկավար լինելու փոխարեն ընտրելով Նիկոլի գործիքը դառնալու հեռանկարը։ @Կանչ
Հրատարակված 31 դեկ
Մեր տեղեկություններով՝ Վեհափառի խոսքը Հ1-ի եթերից հանելու որոշումը կայացրել է անձամբ ազգադավը: Որոշման պատճառը ԱՄՆ և ԵՄ դեսպաններն են, որոնք վերջնագրային կերպով կապիտուլյանտից պահանջել են Վեհափառի խոսքից հետո Հ1-ով եթեր հեռարձակել «Կյանքի խոսք» աղանդի հովիվ Արթուր Սիմոնյանի՝ որպես ՀԱԵ-ից հետո ամենամեծ կրոնական կառույցի (շուրջ 20 հազար) ղեկավարի խոսքը: Նիկոլը, հասկանալով պահանջի վտանգն իր առանց այդ էլ վարկաբեկված իշխանության համար, հրաժարվել է գնալ այդ քայլին՝ խոստանալով պահել պարիտետն ու եթեր չհեռարձակել ոչ Վեհափառի, ոչ էլ Արթուրյան Սիմոնյանի ամանորյա ուղերձները: @Կանչ
Հրատարակված 31 դեկ
Անցնող 2023 թվականը որպես սև տարի է հիշվելու մեր ժողովրդի պատմության մեջ։ Կարծում ենք՝ այս հարցում շատերը կհամաձայնվեն մեզ հետ։ Շատերն էլ թերևս հուսով են, որ այս տարվա վերջին ակնթարթները կտանեն իրենց հետ ու կկորցնեն բոլոր այն ցավերը, որոնք պատեցին մեր ժողովրդին 2023 թվականին։ Ցավոք, այդպես չի լինելու։ Լավատեսության համար նախ գործ էր պետք անել, դնել արժանապատիվ ապագայի հիմքերը։ Արվե՞լ է դա Հայաստանում։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար նաև պետք չէ սպասել, որ 2024-ը ավելի լավն է լինելու։ Չի լինելու։ Հնարավոր է նույնիսկ ավելի կործանարար տարի դառնա։ Իսկ եթե չենք ուզում, որ այդպես լինի, հայտնի է, թե ինչ է պետք անել։ Ոտքի կանգնել ու վերջապես ազատագրել Հայաստանը թշնամու տիրապետությունից։ Բոլորին ամենայն հաջողություն ենք մաղթում այդ կարևոր գործում։ Եկեք միասին 2024-ը Հայաստանի ու Արցախի վերականգնման տարի դարձնենք։ Մենք դա կարող ենք։ Իհարկե կարող ենք։ @Կանչ
Հրատարակված 31 դեկ
2023-ի վերջին օրն է, սակայն ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այդպես էլ չի հրապարակել Արցախը լուծարելու մասին սեպտեմբերի 28-ի իր հրամանագիրը չեղարկող այդքան պահանջված հրամանագիրը: Մեր տեղեկություններով, սակայն, Շահրամանյանը նման հրամանագիր ստորագրել է: Ավելին, այսօր առավոտյան Արցախի ներկայացուցչության շենքում արցախյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսել է դրա մասին և տեղեկացրել, որ նոր հրամանագրի տեքստը չի հրապարակում՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին չվնասելու և ադրբեջանական նոր սադրանք չհրահրելու նպատակով: Արցախի իշխանություններն իրենց ընդունած որոշումների մասին տեղյակ են պահել նաև հայաստանյան քաղաքական ուժերի՝ այդ թվում ՔՊ ներկայացուցիչներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին: Ս. Շահրամանյանն ու իր թիմը, ըստ մեր տեղեկությունների, փորձել են այնպես անել, որպեսզի ապագայում Արցախի պետական ապարատի գործունեության իրավական հիմքերն անսասան լինեն: Արդյունքում նրանք ստացել են մի վիճակ, երբ հանրության պահանջներն իսպառ անտեսված են, իսկ լուծման մանրամասներին ծանոթ մարդկանց հեղինակությունը մեղմ ասած խիստ կասկածելի: Թե հետագայում ինչ կտա այս վիճակը Արցախին ու արցախցիներին, ցույց կտա ժամանակը: Փաստն այն է, որ հայկական քաղաքական միտքն ու գործընթացները շարունակում են առաջնորդվել այսպիսի կիսատ լուծումներով: @Կանչ
Հրատարակված 30 դեկ
Միայն դավաճանների իշխանությունը կարող էր Արցախը միայնակ թողնել թշնամու հարձակման դեմ, կողքից հետևել ավելի քան 120 հազար հայրենակիցների ջարդին, գաղթական դարձնել մարդկանց, փողոցներում թողնել նրանց ու այդքանից հետո իրար շնորհավորել և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներ մեջ-մեջ անել։ Ու՞մ հայրենիքին է ծառայություն մատուցել ազգադավների խմբակը։ Հարցը հռետորական չէ։ Նույնիսկ Ալիևը իր պաշտոնյաներին այդպես չի պարգևատրում։ Եվ իսկապես, եթե կշեռքի նժարի վրա դնենք Արցախը կործանելու հարցում ադրբեջանցի և հայ պաշտոնյաների ջանքերը, հստակ կերևա, որ Նիկոլն ու իր թիմակիցները պարզապես անգերազանցելի են։ @Կանչ
Հրատարակված 28 դեկ
Նիկոլն այսօր Երևանում կանգնեցնել և տուգանել է տվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենաների վարորդներին: Պետերբուրգում ստորացման հերթական դոզայից հետո չուշոկը սեփական ՔՊ-ում և տանը տղամարդ երևալու համար իր իսկ կողմից դավաճանված արցախցիների վրա է հարձակվում՝ ձեռքի հետ էլ Ալիևին ապացուցելով, որ հարեմից փախչելու ցանկություն չունի: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ չուշոկը շուտով «արցախցիների տեռորիստական խմբերի» բացահայտման և ձերբակալման շոուներ է բեմադրելու, որպեսզի տպավորություն ստեղծի, թե իր կյանքը վտանգված է: Հանրային կարծիք ձևավորելու համար Բաբաջանյան Արմանը, Արամ Զավենիչը, սոռոսական ցանցը և ԱՄՆ դեսպանատան մյուս ագենտները մոտ օրերս սկսելու են «արցախցի տեռորիստները սպառնում են սուրբ Նիկոլի կյանքին» քարոզչական արշավը, ինչին հաջորդելու է արցախցիների «գրպանը տեռորիստ գցելու» շոուները: @Կանչ
Հրատարակված 27 դեկ
«Թքել են» Սիմոնյան Ալենի մեջքին Մեզ խնդրել են հանրայնացնել, որ զորամասում, որտեղ այցելել է Ալենը, պատի վրա ՀՀ և ԼՂՀ քարտեզ է եղել: Ալենն աքլորացել է, թե ո՞վ է թույլ տվել, որ նման քարտեզ լինի զորամասում: Մի լեյտենանտ հարցրել է, թե ո՞րն է խնդիրը: Ալենն ասել է, որ ԼՂՀ գոյություն չունի, ԼՂՀ նախագահը լուծարել է և նման քարտեզներով թույլ չեք տալիս խաղաղություն հաստատվի: Լեյտենանտն ասել է, որ չկա նման բան. ԼՂՀ ղեկավարը չի կարող ԼՂՀ լուծարել ճիշտ այնպես, ինչպես ՀՀ ղեկավարը չի կարող ՀՀ-ն լուծարել: Լեյտենանտը նաև Ալենին հորդորել է գոնե թե զորամասում թուրքի առաջ կզելու քարոզ չանել: Արդեն ճաշարանում Ալենը զորամասի հրամանատարին խնդրել է լեյտենանտին հրավիրել իրենց սեղան՝ միասին ճաշելու: Լեյտենանտը հրաժարվել է և խնդրել է փոխանցել, որ Սիմոնյան Ալենի նմանների հետ չի ցանկանում սեղան նստել: @Կանչ
Հրատարակված 26 դեկ
Քչերը հասկացան, թե ինչու Նիկոլը Խոջաբաղյան ազգանունով մի կապիկի «հերոս» կարգեց: Խնդիրն այն է, որ ազգադավը հատուկ բարոյազրկում է հասարակությանը, որպեսզի Հայրենիք հանձնած մարդիկ սալյուտ խփեն և ուրախանան, 5000 երիտասարդի հանձնեն հողին ու վազելով գնան Սարյան փողոց՝ փառատոնի ժամանակ էժան գինի լակելու: Նիկոլենք խնդիր ունեն ստեղծելու այնպիսի հասարակություն, որտեղ մոդա է պիղծ ու չմո լինելը: Միայն այդ հասարակության մեջ պիղծ ու չմո նիկոլականները կարող են իրենց մարդ զգալ: Անկասկած, ազգադավը ճար ունենար՝ հերոս կկարգեր յուբկա հագնող տղամարդու, բայց հանրությունը դեռ պատրաստ չէ: Այդ պատճառով է հերոս կարգվել Խոջաբաղյան ազգանունով մի չուշոկ, որի կարծիքով՝ պետություն չի եղել, նոր է ստեղծվում: Ինչ-որ առումով նա ճիշտ է. ազգադավը սրա նման չուշոկների պետություն է ստեղծում, որտեղ ժամանակի հերոս տվողը թուրքի կոշիկ լիզող է, իսկ հերոսը՝ տարրական բարոյականության ու տրամաբանության հետ խնդիր ունեցող մեկը (պարտադիր բոմժի հագուկապով): @Կանչ