TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват380Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 48 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 4 մրտ

🇮🇷Իրանի նախկին շահի այրին՝ Ֆարահ Փահլավին ասել է. «Իրանի ապագան չպետք է որոշվի նրա սահմաններից դուրս: Միջազգային աջակցությունը պետք է ուղղված լինի ժողովրդին, այլ ոչ թե աշխարհաքաղաքական հաշվարկներին»: Իսկ գուցե որդին ավելի հեռատես լիներ և օգտագործեր պահը սեփական երկրի ուն ժողովրդի հետ մերձենալու համար, քան օտարերկրյա շահերի ծառայելով դառնա սեփական ժողովրդի թշնամին: Արա Պողոսյան @azg_analytics

34 views

Հրատարակված 4 մրտ

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մասնակցելով հանրային միջոցառումների առաջին անգամ այն բանից հետո, ինչ հայտարարեցին, թե սպանվել է, ցույց է տալիս, որ ո՛չ միայն չի վախենում երկրորդ անգամ թիրախավորվելուց, այլև սա իրանական էլիտաների յուրահատուկ սոլիդարության ժեստ է։ Նշան, որ մինչ այս պահը հիմքեր չկան կարծելու, որ ներիշխանական ճգնաժամ կամ պառակտվածություն կա։ Քաղաքագետ Արա Պողոսյան @azg_analytics

37 views

Հրատարակված 4 մրտ

Իրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ. տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի տեղակալ Մոհամմադ Մոխբերը։ Մոխբերի խոսքով՝ Միացյալ Նահանգների հետ երկխոսության հիմք չկա, քանի որ Իրանը չի վստահում ամերիկացիներին։ Անդրադառնալով 1980-1988 թվականների Իրան-Իրաք պատերազմինէ ասել է, որ Իրանը կարող է շարունակել պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ «Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձում են հասնել Իրանի քայքայմանը։ Ամերիկացիները չեն ուզում գրավել Իրանը, այլ ուզում են մասնատել այն», – նշել է Խամենեիի տեղակալը։ @azg_analytics

32 views

Հրատարակված 4 մրտ

Ռուսական գազատար նավը Միջերկրական ծովում հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչուների կողմից. հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ «Մարտի 3-ին հարձակում է իրականացվել ռուսական Arctic Metagas գազատարի վրա՝ ԵՄ անդամ պետություն Մալթայի տարածքային ջրերի մոտակայքում: Տանկերը Մուրմանսկի նավահանգստից տեղափոխում էր բեռ, որը մաքսազերծվել էր բոլոր միջազգային կանոնակարգերին համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ: Հարձակումը Լիբիայի ափից իրականացրել են ուկրաինական անօդաչուները. հայտնել է տրանսպորտի նախարարությունը: Մալթայի և Ռուսաստանի փրկարարական ծառայությունների ջանքերի շնորհիվ անձնակազմի բոլոր 30 անդամները, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, փրկվել են, հայտնում է նախարարությունը։ Նախարարությունը ռուսական գազատարի վրա հարձակումը անվանել է միջազգային ահաբեկչության և ծովահենության գործողություն։ @azg_analytics

27 views

Հրատարակված 4 մրտ

Իսրայելի և ԱՄՆ-ի դեմքը։ Իրանում հուղարկավորում են իգական դպրոցի 165 երեխաներին։ @azg_analytics

26 views

Հրատարակված 4 մրտ

Կաց. Իսրայելը պատրաստ է ոչնչացնել Իրանի ցանկացած նոր գերագույն առաջնորդի Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Փորձագետների խորհրդի (88 անդամից բաղկացած մարմին, որը նշանակում է Իրանի գերագույն առաջնորդին) կողմից ընտրված ցանկացած նոր իրանցի առաջնորդ անընդունելի կլինի Իսրայելի համար, եթե նա շարունակի պայքարել իրենց դեմ։ Փորձագետների խորհուրդը շուտով կնշանակի փետրվարի 28-ին իսրայելա-ամերիկյան համատեղ հրթիռային հարձակման ժամանակ սպանված այաթոլլա Ալի Խամենեիի իրավահաջորդին: Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, համարվում է հավանական իրավահաջորդներից մեկը. հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը: @azg_analytics

27 views

Հրատարակված 4 մրտ

«Մեր վշտակցությունն ենք հղում Ձերդ գերազանցությանը և մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանք»: Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց @azg_analytics

30 views

Հրատարակված 4 մրտ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զորակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին, իսկ այդ կազմավորման ՊՆ-ն, Սահմանապահ ծառայությունը և ՆԳՆ-ն անցել են ուժեղացված մարտական պատրաստության ռեժիմի։ @azg_analytics

31 views

Հրատարակված 3 մրտ

Նիկոլ Փաշինյանը պետական այցով Վրաստանում է։ @azg_analytics

35 views

Հրատարակված 3 մրտ

Թեհրանի Ազադի հրապարակը ռմբակոծվել է։ @azg_analytics

36 views

Հրատարակված 3 մրտ

Հիվանդանոցների վրա հարձակումները հարված են հենց կյանքին։ Դպրոցների վրա հարձակումները հարված են ազգի ապագային, գրել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ «Հիվանդների և երեխաների թիրախավորումը հումանիտար սկզբունքների բացահայտ խախտում է։ Աշխարհը պետք է դատապարտի դա։ Ես իմ սգացող ժողովրդի հետ եմ։ Իրանը չի լռի և չի նահանջի այս հանցագործությունների առաջ»,– նշել է նախագահը։ @azg_analytics

35 views

Հրատարակված 3 մրտ

Այս անհեթեթ թվացող վերնագրի միակ արձագանքը կարող է լինել՝ ի՞նչի մասին եք խոսում առհասարակ։ Պատմեմ համաշխարհային զարգացումներից դուրս, բայց ադրբեջանական հանրային դաշտում մեծ աղմուկ հանած այս պատմությունը։ Մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական հանրային դաշտը փոթորկվում է Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի կնոջ շուրջ առաջացած սկանդալի շուրջ։ Այսպես, ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Մեհման Հուսեյնովը, ով հիմա Ադրբեջանից դուրս է, փաստացի փախչում է ադրբեջանական իշխանություններից, որպեսզի ողջ մնա, մեկ ամիս է, ինչ հրապարակումների շարք է սկսել Ալիևի հարսի մասին։ Նա ամեն տեսանյութում ներկայացնում է լուսանկարներ, տեսանյութեր, գրառումներ (ես դրանց իսկության հետ կապված որևէ դիտարկում անել չեմ կարող, քանի որ չունեմ այդ հնարավորությունները), որոնցում Ալիևի հարսի անցյալն է ներկայացվում։ Վերջինս՝ ըստ Մեհման Հուսեյնովի նյութերի, ուկրաինուհի մարմնավաճառ է եղել։

30 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••454647484950•••55•••60•••65•••70•••75•••80•••8485