TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 49 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 3 մրտ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հայտնում է․ «ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄՕՏԷՆ ԿԸ ՀԵՏԵՒԻ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒ ՆԵՐԿԱՅ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ Վերջին օրերուն, Ամերիկայի Միացեալ Նահանգներու ու Իսրայէլի կողմէ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծուած պատերազմը փաստօրէն ներառեց ամբողջ Միջին Արեւելքը: Պատերազմը շրջանէն ներս յառաջացուց մահեր, քանդում, խուճապ, անորոշութիւն եւ ընկերային տագնապ: Բնականաբար, միջին արեւելեան երկիրներու մէջ հաստատուած հայ գաղութները եւս, առաւել կամ նուազ չափով, ենթակայ դարձան պատերազմին ստեղծած հետեւանքներուն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խոր մտահոգութեամբ կը հետեւի ստեղծուած վտանգալից կացութեան զարգացումներուն եւ մնայուն կապի մէջ է շրջանի երկիրներէն ներս կայք հաստատած մեր գաղութներուն հետ: Ցարդ Իրանի մեր թեմերուն հետ կարելի չեղաւ որեւէ ձեւով կապ հաստատել, նկատի ունենալով հաղորդակցութեան միջոցներու ընդհատումը:
Հրատարակված 3 մրտ
Մելիքսեթ Փաշայանը (ծնվ. 1971), ով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ադրբեջանի կողմից մեղադրվել է ահաբեկչության, ցեղասպանության և ռազմական մի շարք հանցագործությունների մեջ, գերեվարվել է 2023 -ի սեպտեմբերին, ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է: Ադրբեջանական զինված ուժերը, երբ արդեն մտել են Սզնեք գյուղ, տեղի բնակիչները՝ ով ինչպես կարողացել է, լքել են իրենց տները: Գյուղում մնացել են տարեց մի քանի բնակիչներ, ներառյալ Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը: Անօգնական մարդկանց գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:
Հրատարակված 3 մրտ
ՀՀ-ն առաջին անգամ ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» այսօր հրապարակած տարեկան զեկույցում, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։ @azg_analytics
Հրատարակված 3 մրտ
Թեհրանը` իսրայելամերիկյան հարվածների տակ։ @azg_analytics
Հրատարակված 3 մրտ
Իրանը չի հապաղում, հարվածում է Իսրայելին։ @azg_analytics
Հրատարակված 3 մրտ
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ։ @azg_analytics
Հրատարակված 3 մրտ
Իրանի հետ բանակցելու համար արդեն շատ ուշ է, ասում է Թրամփը։ «Նրանց հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությունը վերացել են։ Նրանք ուզում են խոսել, բայց արդեն շատ ուշ է», - գրել է ԱՄՆ նախագահը Truth սոցիալական ցանցում։ @azg_analytics
Հրատարակված 3 մրտ
Թեկուզ Արմագեդոն լինի, ի՞նչ խնդիր ունենք մենք։
Հրատարակված 3 մրտ
«Յոլկա» խափանող անօդաչու թռչող սարքը օգտագործվել է ուկրաինական անշարժ թևերի և ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։ Տեսանյութում երևում է Բելգորոդի երկնքում «Դարթս» անօդաչու թռչող սարքի խոցման պահը։ @azg_analytics
Հրատարակված 3 մրտ
Tasnim-ը հայտնում է, որ Եմենի Աբյան նահանգի Ալ-Մուրաքաշահ բարձունքներում հայտնաբերվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։ @azg_analytics
Հրատարակված 3 մրտ
Իրանի դեմ սանձազերծված պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկը տարածեց արհեստածին Ադրբեջանը թիրախավորող կարծես թե առաջին քարոզչական նյութը։ «Flightradar»-ի՝ Դուբայ-Բաքու ավիաչվերթի խտապատկերին կից պարսկերենով գրված է՝ «Արդյո՞ք Դուբայից Բաքու ուղղությամբ թռիչքն ամերիկացի զինվորներին է տեղափոխո՞ւմ»։ Կարծում եմ՝ առաջիկայում այլ նյութեր էլ կլինեն, եթե արդեն իսկ չեն եղել, և դուրս մնացել նվաստիս ուշադրությունից։ Վարդան Ոսկանյան, իրանագետ @azg_analytics
Հրատարակված 3 մրտ
Իրանի Բուշեհր նահանգում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ զինծառայող, հաղորդում է ISNA-ն։ @azg_analytics