TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват325Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 67 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 13 փտվ

Իրան-ԱՄՆ բանակցություններ Մասկատում. հայտարարություններից անդին ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ նախագահի մերձավորարեւելյան հարցերով բանագնաց Սթիվ Վիթքոֆի՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում փետրվարի 6-ին տեղի ունեցած միջնորդավորված հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը խիստ սահմանափակ է եւ բավարար չէ հստակ գնահատական ձեւակերպելու համար: Վաշինգտոնը մինչ այժմ բովանդակային առումով էական հայտարարությամբ հանդես չի եկել: Անորոշության այս պայմաններում միակ նկատելի արձագանքը նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեռեւս յոթ ամիս առաջ սոցիալական ցանցում արված գրառման վերահրապարակումն էր՝ անմիջապես բանակցությունների ավարտից հետո: X հարթակում տեղադրված հայտարարությունը հետեւյալ բովանդակությունն ուներ. Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ

18 views

Հրատարակված 13 փտվ

«Քրիստոնեական» քարոզչական նվերներ Վատիկանին՝ Բաքվից Նկատելի է այսպես կոչված ալբանաուդիական քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլի մեծամիտ հայացքը՝ Հռոմի պապի հետ «սուրբ կույս Մարիամ ալբանաուդիական եկեղեցու» պատկերով սփռոցը պահելիս: Ադրբեջանում կա՞ այդպիսի եկեղեցի, թե՞ հայկական է, որ տրվել է այդ համայնքին: Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ

19 views

Հրատարակված 13 փտվ

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար» Հյուսիսամերիկյան «Ամերիքըն թինքըր» (American Thinker) պահպանողական էլեկտրոնային հանդեսի փետրվարի 9-ի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք զգալի կրճատումներով: Նյութի հեղինակը գիտության դոկտոր, Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող ՓԻԹԵՐ ԿՐԱՆԻՑՆ է: Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ

23 views

Հրատարակված 13 փտվ

Շեղված օրակարգեր Խորհրդարանում երկու օր է քննարկում էին Հակոբ Մովսեսին եւ նրա տեսակետները` հնչած լրատվամիջոցի եթերում: Նախագիծը բերել էր «Հայաստան» խմբակցությունը եւ առաջարկում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցումը, քանի որ վերջինս իր հարցազրույցներում քաղաքական զսպվածություն չի դրսեւորել, քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ հասցեին` կոռեկտ չլինելով դրանցում, ինչի իրավունքն ի պաշտոնե, որպես անկախ պետական մարմնի անդամ, չունի: Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ

22 views

Հրատարակված 13 փտվ

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում Երկօրյա այցից հետո Երեւանից Բաքու մեկնելուց առաջ տված ճեպազրույցում, բարձր գնահատելով իր երկրի կողմից Հայաստանին տրամադրվելիք՝ այսպես կոչված «ներդրումային» ծրագիրը, որը, իր խոսքերով, Մ. Նահանգներում ստեղծելու է բազմահազար աշխատատեղեր, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ամերիկյան ընթացիկ արտահայտությամբ վստահեցրեց, որ երկու երկրների միջեւ ստեղծվում է win-win situation, այսինքն՝ երկուստեք շահեկան իրավիճակ. շահում է Հայաստանը, շահում է Մ. Նահանգները: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

30 views

Հրատարակված 12 փտվ

Երևանում «Mercedes G»-ն մերկասառույցի պատճառով չի կարողացել արգելակել ու բախվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային։ @azg_analytics

33 views

Հրատարակված 12 փտվ

Այսօր շարունակվում է 18 արդարների գործով դատը։ Սուրբ Վարդանանց տոնի Սուրբ Պատարագից մաս են բերել Բագրատ Սրբազանի և մյուս 17 արդարների համար Ավանի Սբ Աստվածածին մատուռից։ @azg_analytics

35 views

Հրատարակված 12 փտվ

Առանց մեկնաբանության։ @azg_analytics

29 views

Հրատարակված 12 փտվ

Արգավանդի ճանապարհը նոր են ասֆալտապատել։ Տեղումներից հետո այս վիճակն է։ @azg_analytics

27 views

Հրատարակված 12 փտվ

Արդեն ոչ թե ինձ եք պատժում, այլ իմ երեխեքին անտուն թողնելու հարցն է դրված Վահագն Չախալյանը կմնա կալանավայրում, խափանման միջոցը չփոխվեց։ @azg_analytics

29 views

Հրատարակված 12 փտվ

Մի՞թե Ձեզ էլ 33 մանաթ տվեցին Քրիստոսի արյան դիմաց, մեր արյան դիմա՞ց, պարոն Վենս Պարո՛ն Վենս, Դուք ադրբեջանական բանակն անվանեցիք «աշխարհի ամենահզոր և մարտունակ բանակը»։ Պարո՛ն Վենս, այդ բանակն իրականացրել է Արցախի քրիստոնյաների էթնիկ զտումը, սպանել է մեր 5,000 տղաներին ։ Դուք հենց նոր մեր մոտ էիք, հենց նոր մեզ քնքշահնչյուն խոսքեր էիք ասում։ Ինչպե՞ս կարող էիք նման բան ասել Հայաստանից հեռանալուց ընդամենը 48 ժամ անց։ @azg_analytics

29 views

Հրատարակված 12 փտվ

Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանը Հայաստանից մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում Վենսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր այս հարցին ևս՝ նշելով, որ Ծիծեռնակաբերդ է այցելել հայկական կողմի առաջարկով։ «Նրանք ասացին՝ «սա մեզ համար շատ կարևոր վայր է», և ակնհայտ է, որ ես առաջին (ԱՄՆ) փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայր։ Բնականաբար, շատ սարսափելի բան է տեղի ունեցել հարյուր տարուց մի փոքր ավելի առաջ, և դա շատ, շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով», – մեջբերում է Վենսի խոսքերը The Associated Press գործակալությունը, որը նույնպես հոդված է հրապարակել փոխնախագահի էջում գրառման հեռացման թեմայով։ @azg_analytics

31 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••656667686970•••75•••80•••8485