TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 68 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 12 փտվ
ԱՄՆ փոխնախագահ Վենսը տեսանյութ է հրապարակել Հայաստան և Ադրբեջան կատարած այցի մասին։ @azg_analytics
Հրատարակված 11 փտվ
Իրանում տեղի են ունենում իշխանությանն աջակցող հանրահավաքներ։ Նշվում է Իսլամական հեղափոխության տարեդարձը: @azg_analytics
Հրատարակված 11 փտվ
Էրդողանը փոխել է Արդարադատության և Ներքին գործերի նախարարին, ընդդիմությունը նրա ընտրությունից։ Թուրքիայի խորհրդարանում իրար են ծեծել։ @azg_analytics
Հրատարակված 11 փտվ
Մինչ ԱՄՆ-ն ջանում է Իրանում իշխանափոխություն անել, այդ երկրում մեծ շուքով տոնում են Իսլամական հեղափոխության 47 ամյակը։ @azg_analytics
Հրատարակված 11 փտվ
Կարգալույծ արված 2 հոգևորականների Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի Մայր Աթոռի դեմ հայցադիմումները վերադարձվել են։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումները հայցվորներին են վերադարձվել թերությունների պատճառով։ Առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել. հայտնում է News.am-ը: Նման որոշում կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։ Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։ @azg_analytics
Հրատարակված 11 փտվ
Ի՞նչ ասաց Վենսը, ինչպե՞ս թարգմանեցին նրա խոսքը։ @azg_analytics
Հրատարակված 10 փտվ
Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել ու անվահեծաններ կոտրել․ վարորդներին օգնության են հասել շարժական վուլկանիզացիայի աշխատակիցներն ու ՊԾ Երևանի գնդի պարեկները։ @azg_analytics
Հրատարակված 10 փտվ
Հաքան Ֆիդան․ Թուրքիան ստիպված կլինի մտնել միջուկային մրցավազքի մեջ, եթե տարածաշրջանում որևէ երկիր ունենա միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ունենալու հավանականության հարցը։ Հ.Գ. Արդեն մի քանի տարի է խոսում եմ այս մասին, բայց հիմա կարծես թե իսկական ժամանակն է, որ ով ինչ ունի, միանգամից սկսեն լեգալացնել ... Արա Պողոսյան, քաղաքագետ @azg_analytics
Հրատարակված 10 փտվ
Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները կհամագործակցեն անվտանգության և հակաահաբեկչական գործողությունների ոլորտներում։ «Այսօր ստորագրված խարտիայում արտացոլված են մեր համագործակցության տարբեր ուղղությունները։ Մենք կշարունակենք սերտ փոխգործակցությունը անվտանգության և հակաահաբեկչական գործողությունների հարցերում։ Մենք նաև շարունակելու ենք համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում։ Այսօր Ադրբեջանը իր ներդրումն է ունենում 16 երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, որոնցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ են՝ Միացյալ Նահանգների դաշնակիցներ», — հայտարարել է Իլհամ Ալիևը։ @azg_analytics
Հրատարակված 10 փտվ
Եզրաս սրբազանն այսօր` Սուրբ Ղևոնդյանց օրը, քահանայից դասի ու հավատացյալների հետ երգել է Սարդարապատի երգը։ @azg_analytics
Հրատարակված 10 փտվ
TRIPP-ի շրջանակում Հայաստանը Սյունիքում հողեր է տալու օտար բաժնետերերին։ Հայաստանը սկզբի փուլում գումար չի ներդնելու, այլ տարածքներ է տալու։ 200 միլիոն դոլար ներդրման դիմաց ԱՄՆ-ին տարածքներ են տալու, որոնք այլևս չեն լինի մեր տիրապետության ներքո. Հովհաննես Ավետիսյան: @azg_analytics
Հրատարակված 10 փտվ
Ադրբեջանում՝ Ալիևի նստավայրում, Վենսի դիմավորման արարողությունն է։ @azg_analitics