TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват380Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 69 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 10 փտվ

Պատմական վավերագրություն. հուզիչ պատմություն։ 1990թ. սեպտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել ԽՍՀՄ հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը: Հացադուլի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր: Զորի Բալայանը հետո պատմել է, որ սեպտեմբերի 29-ին բացվել է հյուրանոցի իրենց սենյակի դուռը, ու նրանք շեմին տեսել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Վեհափառին՝ հենված գավազանի վրա։ Վեհափառը ասել է՝ եկել եմ Վիկտոր Համբարձումյանին փոխարինելու։ Ակադեմիկոսը հիվանդացել և դադարեցրել էր հացադուլը։ Մտավորականները ևս ստիպված են լինում դադարեցնել հացադուլը, որպեսզի Վեհափառը չմիանա իրենց։ Վազգեն Ա-ն այդ պահին սքեմի գրպանից տանձեր է հանում ու տալիս 21 օր ոչինչ չկերած մտավորականներին։ Նույն պահին զանգահարում է Արցախ ու հայտնում, որ նրանք հացադուլը դադարեցրել են։ @azg_analytics

30 views

Հրատարակված 10 փտվ

Շնորհավորում եմ Սրբոց Ղևոնդյանց Ուխտին հավատարիմ Քաջ Հոգևորականներին, իսկ տիրադավ ուրացողներին ամոթ և նախատինք. Տեր Զարեհ քահանա Աշուրյան: @azg_analytics

33 views

Հրատարակված 10 փտվ

Քպ-ից ոչ ոք, նաև նրանց ղեկավարը, Վենսի հետ Ծիծեռնակաբերդ չի գնացել։

36 views

Հրատարակված 10 փտվ

Երևանի փողոցներում։ @azg_analytics

36 views

Հրատարակված 9 փտվ

Երևանի հեռուստաաշտարակի վրա պատկերվել է ԱՄՆ դրոշը՝ ի պատիվ Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Վենսի։ @azg_analytics

40 views

Հրատարակված 9 փտվ

Նախագահական նստավայրի շուրջբոլորը խիստ հսկողություն է իրականացվում. շենքը շրջապատված ոստիկանների շարքերով, իսկ երկնքում պտտվում է ոստիկանական ուղղաթիռը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսն ու Փաշինյանը Բաղրամյան 26-ում են։ @azg_analytics

40 views

Հրատարակված 9 փտվ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղեկցող ավտոշարասյունը` «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին։ @azg_analytics

29 views

Հրատարակված 9 փտվ

«Free Armenian Christian prisoners» գրություններով պաստառներով քաղաքացիները ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առիթով Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։ Ոստիկանները փակել են փողոցը, որպեսզի ցուցարարները չմոտենան Բաղրամյան 26-ին։ Մարդիկ բողոքի խաղաղ ակցիան ստիպված են իրականացնել մայթերին ու մոտակա պուրակում։ @azg_analytics

26 views

Հրատարակված 9 փտվ

Ոստիկանները մարդկանց թույլ չեն տալիս մտնել Բաղրամյան պողոտա, որտեղ Վենսի այցի առիթով տեղի է ունենում բողոքի ակցիա՝ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու պահանջով։ @azg_analytics

26 views

Հրատարակված 9 փտվ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հասավ նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26։ Հայ ակտիվիստները՝ ի ցույց Վենսի, Բաղրամյան փողոցում բողոքի ակցի են կազմակերպել՝ պահանջելով վերադարձնել Բաքվում պատանդառնված ու բռնադատված մեր հայրենակիցներին։

24 views

Հրատարակված 9 փտվ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան։ @azg_analytics

30 views

Հրատարակված 9 փտվ

Վենսի աշխատակազմը հաստատել է, որ ստացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International (CSI)-ն է հայտնում. Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։ Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը։ CSI-ը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։ Մենք վստահ ենք, որ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձը և՝

30 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••6768697071•••75•••80•••8485