TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 79 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 29 հնվ
🔻Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացման մասին Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարել է, որ սկսվել է էլեկտրահաղորդման գծի կառուցումը, և, իհարկե, այն անվանվել «Զանգեզուրի միջանցքի» ենթակառուցվածք։ Սկսվել է 330 կիլովոլտանոց բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը ձգվում է 74 կմ՝ Ջաբրայիլից մինչև Աղբենդ և 105 կմ՝ զուգահեռաբար՝ Նախիջևանից մինչև Օրդուբադի սահման։ Գիծը կլինի երկշղթա և նախատեսված է մինչև 1000 մեգավատ հզորության համար։ @azg_analytics
Հրատարակված 29 հնվ
Արտակ Մովսիսյանը շատ հստակ է ախտորոշել մեր ցավը․․․ "Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է: Որ նվաճողն արշավում էր Հայաստան, առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության դեմ, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետո 13-14-րդ դարերից մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց: Վերացավ երկրի տերը... Եվ այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը: 1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել: Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում: Եթե այսպես շարունակվի և միայն ծառայի հոգեբանություն քարոզվի, մեր ապագան կդառնա մշուշոտ, որովհետև ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում։ Արտակ Մովսիսյան @azg_analytics
Հրատարակված 29 հնվ
Սովորական դարձած երեկոյան խցանումներ՝ Երևանում։ Կանգառներում տրանսպորտի սպասող մարդկանց բազմություն։ @azg_analytics
Հրատարակված 29 հնվ
Եթե գործը 1 կեղծիք, նենգափոխում ունի, այդ գործը փակվում է։ Իսկ այս գործում 100-ով նենգափոխում կա. Բագրատ Սրբազան @azg_analytics
Հրատարակված 29 հնվ
Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի ներկայացուցիչները հանդիպել են հունվարի 28-ին՝ քննարկելու Արկտիկայի անվտանգության հարցերը, հայտնել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։ @azg_analytics
Հրատարակված 29 հնվ
Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2027 թվականի հունվարի 1-ը անհավանական է, անհնար է — Մերց։ «ԵՄ բոլոր անդամները, այդ թվում՝ Ուկրաինան, որ ցանկանում է ապագայում միանալ, պետք է համապատասխանի չափանիշներին։ Եվրամիությանը միանալը երկարատև գործընթաց է։ Աստիճանական ինտեգրումը միշտ հնարավոր է, բայց նման արագ անդամակցությունը պարզապես գործնականում անհնար է»,-ասել է Գերմանիայի կանցլերը։
Հրատարակված 29 հնվ
Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Մինչեւ փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու միջնորդությունը: Արսեն Բաբայան, փաստաբան @azg_analytics
Հրատարակված 29 հնվ
Դրական տեղաշարժը նկատվում է. գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը և տեղադրել Երևանի երկնքի այս լուսանկարը։
Հրատարակված 28 հնվ
Մոսկվայում կայացել է Սիրիայի փաստացի ղեկավարի և Պուտինի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Պուտինը շնորհավորել է աշ-Շարաային կամ ալ-Ջուլանիին Մերձեփրատյան տարածաշրջանի վերամիավորման համար: Ոմանց համար գուցե անսպասելի է, բայց իրականում սա լրիվ իրատեսական քայլ է, հաշվի առնելով, որ քրդական ուժերը հանդիսանում էին տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները, իսկ փոխարենը Ռուսաստանը կարողացել է անմիջապես պայմանավորվել առավել ուժեղ կողմի` սիրիական կենտրոնական իշխանությունների հետ: Սա դասական օրինակ է, թե ինչպես է քաղաքական ռեալիզմը հաղթում լիբերալ իդեալիզմին: Միջազգային հարաբերությունների շարժիչ ուժը շահն է... Արա Պողոսյան, քաղաքագետ @azg_analytics
Հրատարակված 28 հնվ
Երկու կողմերը համաձայնել են բացել ճանապարհները։ Կա TRIPP ուղի... Արարատ Միրզոյանը պատասխանում է ադրբեջանցու հարցին։ @azg_analytics
Հրատարակված 28 հնվ
Հրամանատար, այս դիրքը հանձնողի... ասել է ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Ռոբերտ Աբաջյանը և նռնակի ձգանը քաշել։ Երևանի թիվ 147 դպրոցի բակում տեղադրվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի բրոնզաձույլ արձանը։ Դպրոցը 2017 թվականից կրում է Ռոբերտ Աբաջյանի անունը։ Այս դպրոցում է սովերել հերոս Ռոբերտը։ @azg_analytics
Հրատարակված 28 հնվ
Փաշինյանի պատարագների կեղծ դպիրը՝ պարանոցին օձի գունավոր դաջվածքով, Եռաբլուր է եկել ու արժանացել մարդկանց ամոթանքին։ @azg_analytics