TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 78 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 30 հնվ
«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։ Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ իր նկատմամբ ապօրինությունները, թեև անարդար է համարում՝ բոլոր առումներով օրենքից դուրս, սակայն արդեն սովոր է ռեժիմի նմանօրինակ վերաբերմունքին։ Վերջինիս համոզմամբ՝ վերջնարդյունքը հաղթանակն է, որի հիմքում հանրության հնարավոր բոլոր շերտերի ակտիվ և գործուն մասնակցությունը պետք է դառնա։ Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են, ու թեև վերջինս կանխատեսելի է դիտարկում իր նկատմամբ քաղաքական հետապնդումները, սակայն ես՝ ինքս, այս ամենի հետ ոչ մի կերպ չեմ համակերպվում։ Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին», – գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: @azg_analytics
Հրատարակված 30 հնվ
Պաուլ Բոգդանը՝ նախկին քահանա Եզրաս Բոգդանը, բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. «Բաց նամակ. Պարոն Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ձերդ գերազանցություն, Իմ անունն է Պաուլ Բոգդան, նախկին քահանա Եզրասը, ով ծառայել է Ռումինիայի Հայոց թեմում։ Որպեսզի պարզ լինի, որ ես չունեմ որևէ գաղտնի օրակարգ, կասեմ, որ 16 տարի եղել եմ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ և Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր հովիվ։ Այդ կարգավիճակում ես կարգալույծ եղա այն քայլերի արդյունքում, որոնք ձեռնարկեցի եկեղեցական աստիճանակարգով՝ մինչև Էջմիածնի Սուրբ Աթոռ։ Այդ քայլերը, իմ համոզմամբ, կատարվել էին թեմի շահերից ելնելով, որտեղ ծառայում էի, և այն պահին, երբ իմ քայլերը համարվեցին անհիմն, ես հրաժարական տվեցի երկու պաշտոններիցս և Սուրբ Աթոռի որոշումը ընդունեցի վշտով, բայց որդիական սիրով՝ որպես մեր հազարամյա Եկեղեցու Սուրբ կանոններով տրված որոշում։ Ես չշարունակեցի պայքարը վարչական ճանապարհներով կամ Ռումինիայի դատական ատյաններում, որովհետև նման քայլը կնշանակեր պետության միջամտություն Սուրբ Եկեղեցու գործերին, մինչդեռ Հայ Եկեղեցին, իր կանոններով, ունի ամենաժողովրդավարական կառուցվածքը բոլոր գոյություն ունեցող եկեղեցիների մեջ։ Մեր Սուրբ Հայրերը, իրենց իմաստությամբ, դրեցին այս հաստատության հիմքերը՝ նրան շնորհելով այնպիսի հնարավորություն, որ անհրաժեշտության դեպքում բարեփոխվի ներսից, ոչ թե պետական իշխանության միջամտությամբ։
Հրատարակված 30 հնվ
Ես դիվանագիտությունը չեմ ընտրել մասնագիտության համար։ Ես այն ընտրել եմ որպես ճակատագիր։ Վերջերս կյանքումս առաջին անգամ ստացա անբավարար։ Այն թվից, որը փոքր Մարիամի համար կդառնար արցունք, կոտրված գիշեր ու լռած հպարտություն։ Այն աղջիկը, որ ապրում էր գերազանցիկի ապացույցներով, գուցե լաց լիներ։ Բայց ես՝ այսօր, ժպտում եմ։
Հրատարակված 30 հնվ
Երեկ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։ Սա փաստացի փորձ է՝ գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնելու ՊՆ պաշտոնյաներին. գրում է Սպուտնիկ Արմենիան։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ ԶՈՒ-ում ճնշումներ են գործադրվում բանակում ծառայություն մատուցող հոգևորականների նկատմամբ՝ պահանջելով միանալ տիրադավներին՝ Եկեղեցու «բարենորոգման» նախաձեռնությանը։ Մինչև հիմա ոչ մի հոգևորական չի դավաճանել իր ուխտը, չի դավաճանել Հայ եկեղեցուն ու Ամենայն հայոց կաթողիկոսին։ Բռնաճնշումների քաղաքականության մեջ պարտվելով՝ ՊՆ-ն որոշել է պատժել Բանակում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին ու լուծարել այդ ինստիտուտը։ @azg_analytics
Հրատարակված 30 հնվ
Արցախի թեմի առաջնորդի, մյուս հոգևորականների օրհնությամբ ու աղոթքով է Արցախն ազատագրվել, Արցախը պահել-պահպանվել։ @azg_analytics
Հրատարակված 30 հնվ
Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ նիստին՝ Հայաստանում կատարավող բռնաճնշումների նկատմամբ լռության մասին։ @azg_analytics
Հրատարակված 30 հնվ
Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի «վարչաբենդի» պարողներից մեկն է։ @azg_analytics
Հրատարակված 30 հնվ
Լուրերի ծրագրի, պաշտոնյաների պարգեւավճարների ու մյուս բոլորի պետական աշխատավարձերի մասին Հանրային հեռուստատեսության լուրերի ծրագիրը նայելն արդեն շատ դժվար է: Գործի բերումով այն միշտ պարտադիր դիտողիս համար՝ գրեթե անհնար, երբեմն նյարդային ցնցումների պատճառ (ստեղծագործական կազմին դրա համար առանձնապես չենք մեղադրում ու նաեւ չենք նախանձում հասկանալով…): Նախ, հնարավոր չէ չնկատել, որ այդ ծրագիրը հիմնականում դարձել է, ասես, վարչապետի ու ՔՊ-ի խոսափողը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեկը կարող է հարցնել՝ իսկ մի՞թե առաջվա իշխանությունների օրոք այդպես չի եղել: Այո, եղել է, բայց ոչ այս աստիճանի ու այս դրսեւորումներով: Մեկ էլ համարյա ամենօրյա ռեժիմով պիտի լսես, մեղմ ասած, ինչ-որ անհասկանալի գաղափարներ ու դատողություններ, հետո դրանք չմարսած՝ հաջորդ օրը նորերը, եւ այսպես շարունակ: Ամբողջ նյութըայստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 30 հնվ
Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներն այդքան շահագրգռված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկմամբ Չինաստանյան հայացք «Ինֆոբռիքս» կայքում Վերնագրում նշված հարցադրմամբ ամսույս 28-ին ծավալուն վերլուծական հոդված է հրապարակվել ԲՌԻՔՍ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների «Ինֆոբռիքս» համատեղ կայքի չինաստանյան տարբերակում (infoBRICS Китай): Մենք վերնագրում միայն չակերտներն ավելացրինք: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 30 հնվ
Ադրբեջանը բանտ է լրագրողների համար Հունվարի 26-ին «Միջազգային համաներում» կազմակերպությունն ահազանգում էր կեղծ մեղադրանքներով ձերբակալված «Մեյդան» հեռուստաընկերության 12 ադրբեջանցի լրագրողներից առնվազն 3-ին անհապաղ բուժօգնությունից զրկելու մասին, պահանջում անհապաղ ազատ արձակել լրագրողներին: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 30 հնվ
Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար Մեր քաղաքականների նման մենք էլ այս անգամ մեզ դնենք այսպես կոչված «շլանգի» տեղ եւ մոռանալով Իրանի շուրջ ծայրահեղ սրված իրավիճակը անվրդով տեսքով մեր ներքաղաքական ներկա պահի գործընթացներին հայացք նետենք: Բայց չէ գոնե նշենք, որ նույնիսկ մեր երկրի ներսում կատարվողը կախված է լինելու մոտակա օրերի իրանյան զարգացումներից, այն բանից, թե կհարվածե՞ն Իրանին, թե՞ այնուամենայնիվ Իրանն ու ԱՄՆ-ը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ըստ այդմ սցենարները մեր տարածաշրջանում կարող են տրամագծորեն տարբեր զարգացումներ ունենալ: Այն, ինչ խոսելու ենք ստորեւ, հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու սցենարի ներքո է: Ամբողջ նյութըայստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 30 հնվ
Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները Ամենայն հավանականությամբ շուտով մենք ականատես կլինենք Հայ եկեղեցու դեմ Ն. Փաշինյանի ու նրա խմբակի ձեռնարկած արշավի հերթական ակտիվացմանը նորահնար պատրվակով՝ կալվածային սեփականության իրավունքի «չարաշահման» ու հարակից ամբաստանությունների շուրջ «կարված» գործերի քննության: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags