TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 77 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 1 փտվ
Իսրայելը 2000 տարի ուզում էր Սիրիան վերցնել, բայց դա իրեն չեր հաջողվում, մենք դա արեցինք Էրդողանի միջոցով. Դոնալդ Թրամփ։ @azg_analytics
Հրատարակված 1 փտվ
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ` ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի և մասնակցությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Սրբազան արքեպիսկոպոսի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի: Հիշեցնեմ, որ ապօրինի հետապնդումների ենթարկվող Միքայել Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել և այս պահին գտնվում է հիվանդանոցում ու պատարագին հետևում/մասնակցում էր հիվանդասենյակից: Հուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցությամբ հաջորդ պատարագին կմասնակցեմ ոչ թե հիվանդանոցում կամ կալանավայրում, այլ նրա առաջնորդած թեմի եկեղեցիներից մեկում: Տիգրան Աբրահամյան, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար @azg_analytics
Հրատարակված 1 փտվ
Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ անելու Մայր Աթոռի որոշմանը: «Չկա մարդ, չկա խնդիր», ցավոք, այս սկզբունքով են առաջնորդվել ու շարունակում են առաջնորդվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ասենք թե կարգալույծ հռչակեցին Գևորգ սրբազանին, ըստ իրենց՝ խնդիրը վերջացա՞վ, սրբազանի բարձրացրած հարցերի պատասխանը տվեցի՞ն, իհարկե ո՛չ, սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ով խոսում է որևէ խնդրից, ինչ է սպասվում իրեն...։ Աստված օգնական, Գևո՛րգ սրբազան»,- գրել է քահանան: Տեր Բարդուղիմեոսը ևս Եկեղեցին «բարենորոգողների» թիմից է։ Հարց՝ նրան. իսկապե՞ս Արման Սարոյանն այն «անաղարտ ու սուրբ» հոգևորականն է, որը կարող է Եկեղեցին «բարենորոգել»։ Նրա անվան հետ կապվող սկանդալային պատմություններ կան՝ սիրային կապ ուրիշի կնոջ հետ, երեխաներ... @azg_analytics
Հրատարակված 1 փտվ
Դրուզները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ սիրիական կառավարության: Իսրայելի բացահայտ աջակցությունը վայելելով նրանք Դամասկոսից պահանջում են անկախություն: Ակնհայտորեն, քրդական հարցի հետ կապված բացասական զարգացումները ազդում են Իսրայելի տարածաշրջանային հավակնությունների վրա, ուստի դրուզների գործոնի ակտիվացումը Իսրայելի համար կարևոր է, սիրիական իշխանության վրա լրացուցիչ ազդեցության գործիքներ ունենալու, ինչպես նաև ռազմավարական խորք ձևավորելու համար: Արա Պողոսյան, քաղաքագետ @azg_analytics
Հրատարակված 31 հնվ
2005թ․ լրագրող Աննա Հակոբյանը սղագրում է Ռոբերտ Քոչարյանի խոսքը Երկրորդ նախագահը հյուրընկալել էր Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենին։ Տեսանյութում Քոչարյանն ընդգծում է, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայվել է ոչ թե ռուսական կողմի պարտադրմամբ, ինչպես գրում են մամուլում, այլ Հայաստանի ցանկությամբ։ 2005թ․ 26-ը սեպտեմբերի Լրագրող Գառնիկ Զաքարյանի արխիվից @azg_analytics
Հրատարակված 31 հնվ
Արման (նախկինում Գեւորգ Եպիսկոպոս Սարոյան), հիշո՞ւմ ես, թե ինչ պատահեց 2017 թվականի օգոստոսի 1-ի գիշերը Մոսկվայում՝ Դոմոդեդովոյից վերադառնալիս։ Հիշո՞ւմ ես։ Կարծում ես՝ բոլորը մոռացե՞լ են այդ մասին։ Աղջիկը՝ շատ երիտասարդ, 25 տարով փոքր։ Մենք գիտենք նրա անունը։ Մենք գիտենք, թե դու ոնց տարար նրան մեկ այլ հիվանդանոց։ Մենք գիտենք, թե դու ոնց պարտակեցիր քո «կերած կեղտերը»։ Քանզի ասվում է. «Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ» (Ղուկաս 8։17)։ Պատրաստվիր, շուտով քո բոլոր շնությունները կհայտնվեն ջրի երեսին։ Քո անաստված տերերը կհասկանան, նրանք բոլորն էլ այդպիսին են, բայց ինչպե՞ս ես արդարացնելու քեզ քո ժողովրդի առաջ, Աստծո առաջ: Միկա Բադալյան, բլոգեր @azg_analytics
Հրատարակված 31 հնվ
Բարձրաստիճան զինվորականները պահանջել են հոգեւորականներից միանալ հակաեկեղեցական արշավին Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը պնդում է, որ բարձրաստիճան զինվորականները բանակում ծառայություն իրականացնող հոգեւորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառ Հայրապետի դեմ։ Հոգեւորականները մերժել են նրանց։ @azg_analytics
Հրատարակված 31 հնվ
Կասկած չկա, որ հոգևորականներին ներկայացնում են որպես մեղադրյալ, որպեսզի երկրից բացակայելու արգելք սահմանեն և թույլ չտան, որ նրանք մեկնեն Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին. փաստաբան Ռուբեն Մելիքյան։ @azg_analytics
Հրատարակված 31 հնվ
Հայոց Եկեղեցու պատմությամբ զբաղվում եմ ավելի քան 30 տարի՝ առավելապես 15–18-րդ դարերի շրջանակում, սակայն, բնականաբար, քաջատեղյակ եմ նաև ավելի վաղ ու ավելի ուշ շրջաններին։ Մեր Եկեղեցին և եկեղեցականները օտար տիրապետության օրոք ենթարկվել են դաժան ճնշումների։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության տարիներին օսմանյան իշխանությունները զանգվածաբար ոչնչացրել են հայ հոգևորականությանը, իսկ եկեղեցիները ավերել կամ մզկիթների են վերածել։ Սակայն չեմ հիշում որևէ դեպք, երբ Իրանի շահերը, Օսմանյան սուլթանները կամ Ռուսաստանի ցարերը Հայոց Եկեղեցու թեմական առաջնորդ նշանակած լինեն։ Չեմ հիշում նաև որևէ դեպք, երբ նրանք փորձած լինեն չեղյալ հայտարարել Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ որևէ եպիսկոպոսի կարգալույծ հռչակելու վճիռը։
Հրատարակված 31 հնվ
Ահա այն հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և մեղադրանք ներկայացնելու նպատակով այսօր կանչվել են ՀՀ քննչական կոմիտե: Ոչ մի երաշխիք չկա, որ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամների նկատմամբ ևս քրեական հետապնդում չի իրականացվի։ Իշխանություններից պաշտպանված չէ նաև Ամենայն հայոց կաթոիկոսը։ Նշված եպիսկոպոսներն են. 1. Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, 2. Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ, 3. Տ․ Կիրակոս եպիսկոպոս Դավթյան՝ Վիրահայոց թեմի առաջնորդ, 4. Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյան՝ Սյունյաց թեմի առաջնորդ, 5. Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, 6. Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան, 7. Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն: @azg_analytics
Հրատարակված 30 հնվ
ՊՆ Սուրեն Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում: ՊՆ Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Ինչպես տեսնում ենք նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը: Արա Զոհրաբյան, փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ @azg_analytics
Հրատարակված 30 հնվ
«Վարչաբենդի» համերգի մասնակիցները։ @azg_analytics