TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Կանչ avatar

TGINSIGHT CHAT

Կանչ

@armcall

Politics

Հայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot

Բաժանորդներ2,490Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,005Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват39,480Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 18 / 84 · 1,005 գրառում

Հրատարակված 20 փտվ

Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-րդ ամյակը: Ազգադավ իշխանության գոյության պայմաններում և հատկապես Արցախի հայաթափության ֆոնին այս օրը գրեթե իմաստազրկված է: Բայց սա`առաջին հայացքից: Իրականում Արցախյան շարժումը շատ ավելի լայն ու խորը գործընթաց էր: Այն մի կողմից խորհրդային կոշտ սահմանափակումների պայմաններում ազատ արտահայտվելու հնարավորություն էր (ի վերջո շատերը 1988-ին Արցախ գոռում էին ոչ թե արցախահայության ճակատագրով մտահոգ լինելու պատճառով, այլ որովհետև ցանկանում էին գոռալ և իրենց համար կապ չուներ թեման որն է), իսկ մյուս կողմից` այն դարձավ հայ ժողովրդի «ցեմենտման» գործոն: Որպես հետևանք` շարժումն այն աստիճան ճոճեց խորհրդային կայսրությունը, որ (այլ գործոնների համադրությամբ) այն ի վերջո փուլ եկավ, և միաժամանակ դարձավ օդից պարգև դարձած անկախության հենքն ու իմաստը: Այսօր շարժման խորհուրդն այլևս նախկինը չէ. այսօր Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, վաղը կպահանջի, որ փոխի անունն ու պետական լեզուն: Պատճառը մեկն է` Արցախյան շարժումը Հայաստանի Հանրապետության հիմքն է, իսկ ազգադավը որոշել է հիմնազրկել այն` հրաժարվելով Արցախյան շարժումից ու Արցախից: @Կանչ

2,680 views

Հրատարակված 19 փտվ

Ստոր ազգադավը երեկ Մյունխենում ուրախ-ուրախ պատմում էր, որ իր կոնֆիդենցիալ զրույցները մի քանի րոպե անց հայտնի են դառնում ամբողջ աշխարհին։ Դատելով խայտառակ այդ երևույթի մասին խոսելիս ազգադավի տրամադրությունից՝ իրեն այդ փաստն ընդհանրապես չի անհանգստացնում։ Ու դեռ զարմանում է, որ նախկինում նման բան չի եղել, բանակցությունները հաջողվել է գաղտնի պահել։ Եվ սա մի երկրի վարչապետ է, որի ժողովուրդը կանգնած է կենսական սպառնալիքների առջև։ Մի երկրի վարչապետ, որի հազարավոր հեկտար տարածքներ օկուպացված են, իսկ մնացածն էլ կորստի ռեալ վտանգի տակ։ Ու ո՞նց կարող է Հայաստանի բանակը դիմադրել թշնամուն, եթե երկրի ղեկին հայտնված ազգադավը նույնիսկ կոնֆիդենցիալ զրույցները չի կարողանում գաղտնի պահել։ Ո՞վ պետք է վստահի նման ղեկավարին՝ թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում։ Հետո էլ մեր ընթերցողները զարմանում են, թե որտեղի՞ց «Կանչին» հայտնի դարձավ, թե ինչ է խոսել Մեծ Բրիտանիայի հետախուզության պետը ազգադավի հետ։ Այ հենց այդպես էլ իմանում ենք։ @Կանչ

2,920 views

Հրատարակված 18 փտվ

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ բանակցությունների ժամանակ։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվեցին հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` Ալիևի ու ազգադավի հանդիպումից հետո: Որ Նիկոլը քշված է անկյուն ու միակողմանի բավարարում է Ալիևի բոլոր պահանջներն ու կամակորությունները, այլևս փաստ է: Իսկ ինչ է անում Շոլցը: Ոչինչ: Ընդամենը խաղում է երկերեսանի եվրոպացու դերը: Դատեք ինքներդ. մի ձեռքով թքած ունի արցախահայության հայրենազրկման ու նրանց նկատմամբ մինչ այդ եղած բռնությունների վրա, բայց մյուս կողմից` արժևորում է «առանց բռնությունը»: Մակրոնը չի կարող այդ լկտիությունն իրեն թույլ տալ (Ֆրանսիայի հայ համայնքը դեռ գործոն է), ուստի «ապուշ եվրոպացի» ձևանալու դերը հանձնել են Շոլցին: Դե նա էլ, ապավինելով Գերմանիայի հարուստ փորձին, «դեմոկրատիայի ու մարդու իրավունքների» պաստառի հետևում փորձում է սղացնել հերթական ցեղասպանությունը: Կասեք Գերմանիան Նյուրնբերգ է տեսել ու դասեր է քաղել: Միանշանակ կսխալվեք: Կրաինայի սերբերին հարցրեք, նրանք ձեզ կպատմեն, թե ժամանակակից Գերմանիան ինչպես է նպաստում էթնիկ զտումներին և դրանց մարսմանը: @Կանչ

2,940 views

Հրատարակված 18 փտվ

Ուշադիր հետևեք, թե Քերոբյան Վահանի համար ովքեր են «հետույք պատռում» և կտեսնեք քողարկված շահերը, նույն ինքը՝ ատկատների պոչերը: Հատկապես պրոակտիվ են նախկին վարչապետ Կարապետյան Կարենի երիտասարդ ձագերը, որ հայրենավաճառության ամենաեռուն շրջանում Քերոբյան Վահանի միջոցով ազգադավի կառավարությունից արտոնյալ տոկոսներով վարկեր էին կպցնում ու պետական ֆոնդի հողեր իրենցով անում: Վիլհելմիչի շրջապատի կապավորը Վահանն էր, որի խաղից դուրս մնալը հղի է բազմաթիվ, այդ թվում՝ Քերոբյանին տված ատկատների բացահայտման վտանգներով: @Կանչ

2,690 views

Հրատարակված 18 փտվ

Մինչ Արցախի նախագահն ու իշխանությունները շարունակում են էշի ականջում քնած մնալ, համացանցում արցախցիների անունից նոր հայտարարություն է ստեղծվել ու տարածվում։ Հայտարարության հեղինակները պահանջում են միջազգային հանրությունից ստիպել Ադրբեջանին յուրաքանչյուր արցախցու 1 միլիոն դոլար կոմպենսացիա վճարել, որ մարդիկ կարողանան գնալ ու իրենց կյանքն արտասահմանում ապրեն։ Շատ արցախցիներ տարածում են այդ «հայտարարությունը»՝ առանց նույնիսկ դրա բովանդակությանը ծանոթանալու։ Բայց «հայտարարության» տեքստ կազմողները, իհարկե, լավ գիտեն, թե ինչ են անում։ Նրանք օգնում են ազգադավի իշխանությանը ցույց տալ հանրությանը, թե ինչպիսինն է Արցախի մեր հայրենակիցների «իրական դեմքը»։ Ուզում են «ապացուցել», որ արցախցիները պատրաստ են վաճառել ամեն ինչ՝ իրենց պատմությունը, հայրենիքը, արժանապատվությունը… Սա նիկոլական կեղտոտ քարոզչության հերթական տարրն է։ Ու սա հնարավոր է դառնում միայն այն պատճառով, որ Սամվել Շահրամանյանն ու Արցախի այլ իշխանավորները վախենում են ծպտուն անգամ հանել ազգադավի ու նրա սպասարկու դավաճանների խմբակի դեմ։ Արցախի ու արցախցիների շահերը պաշտպանելու, ժողովրդին տեր կանգնելու փոխարեն, նիկոլականների քմահաճույքներն են կատարում, որպեսզի հանկարծ ոչ ոք իրենց չասի, թե աչքի վերևում ունք կա։ @Կանչ

2,880 views

Հրատարակված 17 փտվ

Երեկ մենք արդեն գրել էինք, որ Մյունխենում գտնվող ազգադավն ամեն գնով ցանկանում է հանդիպել Ալիևին և ցույց տալ Արևմուտքին, որ ինքը շարունակում է պայքարել խաղաղության համար։ Նիկոլի երազանքն այսօր կատարվեց՝ Գերմանիայի կանցլերը կազմակերպեց նրա հանդիպումը Ալիևի հետ։ Սակայն ինչի՞ մասին էր այդ հանդիպումը և ի՞նչ դա կարող էր տալ Հայաստանին։ Պարզ է, որ Ալիևը հենց այնպես չի համաձայնվել Նիկոլի հետ կրկին մեկ սենյակում հայտնվել։ Նվազագույն խնդիրը, որ այդկերպ լուծել է ադրբեջանական կողմը, բանակցությունների եվրոպական հարթակից ինչ-որ չափով պրոհայկական դիրքորոշում ունեցող Ֆրանսիային հեռացնելն էր։ Նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այսինքն, Ադրբեջանը ցույց է տվել, իբր իրենք դեմ չեն եվրոպական հարթակում խաղաղության մասին բանակցություններին, բայց դա կանեն միայն այն դեպքում, եթե այդ բանակցությունների կազմակերպիչներն Ադրբեջանին ուղղված նույնիսկ նվազագույն պահանջներ չունենան։ Երկրորդ, հանդիպելով իր կամակատարին, Ալիևը փակեց օրեր առաջ 4 հայ զինվորների սպանության թեման՝ հող նախապատրաստելով հաջորդ նման հանցանքի համար։ Երրորդ, Ալիևը Գերմանիայի կանցլեր Շոլցի ներկայությունն օգտագործել է Հայաստանին ուղղված իր ծավալապաշտական պահանջները լեգիտիմացնելու համար։ Նիկոլին ուղղված ուղերձը շատ պարզ է եղել՝ խաղաղությու՞ն ես ուզում, ուրեմն սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ադրբեջանի պայմաններով, սահմանադրությունդ պետք է փոխես ու միջանցք տաս մեզ։ Չե՞ս անում այդքանը, ուրեմն սուտ ես խոսում՝ խաղաղություն չես ուզում դու։ Պարզ է, որ նման պայմաններում Հայաստանի համար որևէ դրական արդյունք այդ հանդիպմանը չէր կարող լինել։ Բայց ազգադավն իր ուզածը այնուամենայնից ստացավ։ Հիմա ընկած եվրոպական կողմին համոզում է, որ շատ դժվար վիճակում է ու որպեսզի կարողանա և՛ Ալիևի (նաև Արևմուտքի) պահանջները կատար, և՛ իշխանություն պահի Հայաստանում, իրեն լրացուցիչ օգնություն է պետք՝ փող, տեխնոլոգիաներ ու քաղաքական աջակցություն։ @Կանչ

2,820 views

Հրատարակված 17 փտվ

Մյունխենի անվտանգության ֆորումի կուլուարներում ադրբեջանցի լրագրողը բռնացնում է ազգադավին ու հարցնում` «Նիկոլ, բա սահմանադրությունը երբ եք փոխելու»: Սա այն ամենն է, որ պետք է իմանալ Հայաստանի անկախության, ինքնուրույնության ու ինքնիշխանության մասին: Ճիշտ կլինի ասել` այդ ամենի բացակայության մասին: Այսուհետ պետք է ուշադիր կարդալ Բաքվից հնչող ուղեցույցներն ու հրահանգները, քանզի դրանք կարճ ժամանակ անց Հայաստանում դառնում են պաշտոնական քաղաքականություն: Ցավալի է, բայց այդպիսին է հայ ժողովրդի ընտրությունը. լավ ապրելու խոստման դիմաց (այդպես էլ պարզ չէ, թե որն է լավ ապրելը), ապրել թուրքի լծի տակ: ՀԳ. Հետաքրքիր է, Ալիևը Նիկոլից կպահանջի, որ ադրբեջաներենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ հիմա տա՞ն, թե՞ կնախընտրի «սահմանադրական փոփոխությունների» ժամանակ շրջանցել այդ հարցը: @Կանչ

2,810 views

Հրատարակված 17 փտվ

Երևանում ՌԴ դեսպանատան առջև Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ ռուսները և ուկրաինացիները բողոքի ցույց կազմակերպել են ԱՄՆ դեսպանատան ուղիղ ցուցումով և հրահանգավորմամբ: Ամերիկացիները ռուսներին և ուկրաինացիներին աջակցելու համար դեսպանատան դիմաց են ուղարկել նաև Հայաստանի իրենց գրանտակեր ագենտուրային: Եվ այս ամենը «Ազատություն» TV-ի հուզառատ եթերների ներքո: Հիշեցնենք, որ այս երեսպաշտ շանորդիները ձեն-ծպտուն չեն հանել և համառորեն շարունակում են մոռացության մատնել խղճի բանտարկյալ Արմեն Գրիգորյանին, որը մահացավ ազգադավի դատարանում՝ ուղիղ եթերում: «Ազատություն» TV-ի անձնակազմին և գրանտակեր թափոններին մաղթում ենք Նավալնիի ճակատագրին արժանանան, իսկ Արմենին հիշում ենք ու Արմենին սպանողների հետ դեռ խոսելիք ու անելիք ունենք: @Կանչ

2,900 views

Հրատարակված 16 փտվ

Ազգադավի արևմտյան տերերը նոր հանձնարարություն ունեն նրա համար։ Մեր տեղեկություններով, Մյունխենում այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտնել է Նիկոլին, որ Արևմուտքը չի կարող կտրուկ չարձագանքել Ալեքսեյ Նավալնու մահվան փաստին և պլանավորում են ամբողջ աշխարհում հակապուտինյան գործիչների մեծ մոբիլիզացիա սկսել։ Մուրը հասկացրել է ազգադավին, որ եթե նա համաձայնվի ստանձնել այդ շարժման առաջամարտիկներից մեկի դերը, ապա Արևմուտքը պատրաստ կլինի նոր երաշխիքներ տալ իրեն և օգնել Հայաստանում դավաճանների իշխանության պահպանմանը։ Ավելին, բրիտանացի հետախույզը նաև ակնարկել է, որ այդ դեպքում Արևմուտքը պատրաստ է նույնիսկ որոշ զիջումների գնալ Հայաստանում սահմանադրության փոփոխման հարցում։ Մեզ նաև հայտնի դարձավ, որ ազգադավն այսօր անընդհատ փորձել է Bayerischer Hof հյուրանոցի միջանցքներում թեկուզ մեկ րոպեով որսալ Ադրբեջանի նախագահ Ալիևին և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետի պաշտոնում հայտնված Նիկոլը հուսով է, որ իր այդ «ժեստը» դրական կընդունվի արևմտյան քաղաքական շրջանակներում և ինքը կրկին խաղաղարարի դերում հանդես գալու հնարավորություն կունենա։ Սակայն մինչ այս պահը ազգադավը չի կարողացել տեսնել Ալիևին։ Թուրքի կոշիկ լիզողն իր պատվիրակության անդամներին հրահանգել է վաղը ամեն գնով նման հանդիպման հնարավորություն ստեղծել։ @Կանչ

2,690 views

Հրատարակված 16 փտվ

Քերոբյան Վահանը Նիկոլի հասցեին «թթու խոսք» չի ասելու: Մեր աղբյուրները հայտնում են, որ քննչականը Վահանին դեմ է տվել պատին: Ատկատների մեծ սիրահար այս ապուշին գործարք է առաջարկվել՝ խելոք տնային կալանքի տակ վեր ես ընկնում և դատվում ես՝ որպես թալանչի կամ 2020-ի նոյեմբերին Խնածախում 72 շիրակցիների գերի հանձնվելու գործը վերաբացում ենք և «պաձելնիկիդ»՝ Խանումյան Հայկի հետ միասին «ագռավի սռոկով» գնում եք՝ որպես պետական դավաճաններ: Վահանը համաձայնվել է գործարքին ու ոչ մի «թթու խոսք» չի ասելու ազգադավի հասցեին: Հակառակը՝ շարունակելու է համառորեն պնդել, որ գործը քաղաքական չէ և ազգադավը ոչ մի կապ չունի գործի հետ: @Կանչ

3,110 views

Հրատարակված 15 փտվ

Ազգադավի հետույքում տեղավորվելու համար երկար և տևական պայքարում Գռզոն հաղթեց Բուռնաշին: «Հրազդան» ստադիոնի սեփականաշնորհման հարցում ազգադավի իրավապահները լուրջ խնդիր են բացահայտել և «հանրային քրեական հետապնդում են իրականացնում»: Շաբաթների հարց է. «Հրազդան» ստադիոնը ազգադավը պետականացնում է, ինչից հետո այն սեփականաշնորհելու է Գռզոն: Բայց չի սեփականաշնորհելու որպես ստադիոն: «Հրազդանը» պետության հաշվին ապամոնտաժվելու է՝ որպես վթարային շինություն, իսկ արդեն տարածքը գնելու է Գռզոն: Ի դեպ, Ավինյան Տիկոյին արդեն ազգադավը տեղյակ է պահել և խիստ զգուշացրել, որ խնդիրներ չստեղծի, արագ ավարտի թղթաբանության հարցերը. այդ տարածքում Գռզոն բնակելի թաղամաս է կառուցելու: Դե իսկ մեզ մնում է սփոփել Բուռնաշին, որ 6 տարի շարունակ ազգադավի հետույքում ապրել փորձեց, բայց պարտվեց Գռզոյին: Այստեղ են ասել՝ կրկին փորձիր, չհանձնվես: @Կանչ

2,950 views

Հրատարակված 15 փտվ

Մեր տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ այսօր խիստ լարված մթնոլորտում է անցել։ Ըստ էության հանդիպում չի էլ եղել։ Հանդիպման՝ մամուլի համար նախատեսված արարողակարգային հատվածից անմիջապես հետո, երբ ՀՀ պատվիրակությունն զբաղեցրել է իր տեղերը, Ռաիսին անսպասելի վեր է կացել և շարժվելով դեպի ելքը՝մեղադրելով հայկական կողմին իրանական աջակցությունը եվրոպացի դիտորդներով փոխարինելու մեջ։ «Ձեր վարչապետն է հրաժարվել մեր օգնությունից՝ եվրոպացի դիտորդներ բերելով Հայաստան։ Անվտանգությու՞ն եք ուզում, գնացեք ու լավ մտածեք, թե ում հետ կարող եք այն ունենալ», - ասել է Ռաիսին և առանց հրաժեշտ տալու դուրս եկել հանդիպման սրահից։ @Կանչ

8,090 views
12•••5•••10•••151617181920•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8384