TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 71 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 8 փտվ
Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինն առաջին մարզումն են անցկացրել օլիմպիական Միլանում: @azg_analytics
Հրատարակված 8 փտվ
Անգամ նրա ձայնը, ներկայությունը չեն կարող տանել։ Քաղաքացիները չեն մտնում Երևանի Սուրբ Խաչ եկեղեցի, թեև ամեն կիրակի այստեղ են գալիս՝ պատարագի։ Փաշինյանն է այնտեղ։ @azg_analytics
Հրատարակված 8 փտվ
Մարդիկ չեն ուզում Փաշինյանի հետ նույն եկեղեցում մասնակցել պատարագի։ Եկել են Երևանի Սուրբ Խաչ եկեղեցի ու անակնկալի եկել, որ Փաշինյանն այնտեղ է։ @azg_analytics
Հրատարակված 8 փտվ
Հայաստանը չի պատրաստվում ինչ-որ մեկին դեմ դուրս գալ կամ կողմ լինել։ Լսեք Ալեն Սիմոնյանի պատասխանները ու փորձեք պատկերացնել, թե ինչ իրականությունում է ապրում նա, ինչ իրականությունում եք ապրում դուք։ @azg_analytics
Հրատարակված 7 փտվ
Հնդկաստանում ատրակցիոնն ընթացքի մեջ կոտրվել է։ Կա 1 զոհ և 13 վիրավոր։ @azg_analytics
Հրատարակված 7 փտվ
Ընդդիմադիր Նիկոլը՝ Արցախի ազատագրված տարածքների մասին։ @azg_analytics
Հրատարակված 7 փտվ
Իրանը մշակել է մանրամասն ռազմական պլան Միացյալ Նահանգների հետ անմիջական հակամարտության դեպքում, որը ներառում է հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա. հայտնել է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով համապատասխան զեկույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Թեհրանը քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների դեմ բալիստիկ հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հնարավորությունը։ Նախապես մշակված ծրագիրը, ենթադրաբար, կարող է գործի դրվել երկու կողմերի միջև կտրուկ սրման կամ ռազմական գործողությունների բռնկման դեպքում։
Հրատարակված 7 փտվ
Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը ձգտում է համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն ԱՄՆ-ն չի շտապում համաձայնագիր կնքել. լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի հարցով։ Իրանը շատ է ցանկանում համաձայնության գալ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի այդ համաձայնագիրը։ Անցյալ անգամ նրանք որոշեցին չհասնել համաձայնության, բայց այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Մենք բավականաչափ ժամանակ ունենք։ Եթե նայեք Վենեսուելային, կտեսնեք, որ մենք որոշ ժամանակ սպասել ենք։ Մենք չենք շտապում Իրանի հարցում», – ասել է Թրամփը։ @azg_analytics
Հրատարակված 7 փտվ
Փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։ Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին: Ոստիկանների ու փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում հերթական նման իրավիճակը հաղթահարվեց առանց մարդկային կորուստների։ @azg_analytics
Հրատարակված 7 փտվ
Ապարան-Երևան ճանապարհն արդեն մի քանի ժամ գրեթե անանցանելի է։ Մեքենաները մոտ 18 կմ երկարությամբ խցանման մեջ են։ @azg_analytics
Հրատարակված 7 փտվ
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն ուղղված երկարամյա հանձնառության համար։ Այսօր Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի, որի պատմական եկեղեցիները, հազարամյա կրոնական հուշակոթողներն ու սրբավայրերը ներկայումս գտնվում են լուրջ վտանգի ներքո։
Հրատարակված 7 փտվ
Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» հնչեց Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ «Բեռլինյան պատարագը» Կոմիտաս Վարդապետի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Այն մեծ երգահանի, բանահավաքի, գիտնականի թողած անտակ ժառանգության այն էջերից է, որ քչերին է հայտնի: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags