TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 73 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 6 փտվ
Նախկին քահանաներ տեր Արամը (այժմ Ստեփան Ասատրյան) և տեր Թադեն (այժմ՝ Արամայիս Թախմազյան) դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայց, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։ Արամայիս Թախմազյանը պահանջում է չեղարկել Գարեգին Երկրորդի՝ իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը և վերականգնել Թալինի հոգևոր հովիվի ծառայությունը։ Ստյոպա Ասատրյանն էլ պահանջում է իրեն վերականգնել՝ որպես Հովհաննավանքի հոգևոր հովիվ։ Պարզ է դառնում, որ առաջաիկայում ականատեսն ենք լինելու Եկեղեցու դեմ դատական նոր գործընթացների։ @azg_analytics
Հրատարակված 6 փտվ
Ջոն Այբներ. «Ցանկանում են անզոր դարձնել Եկեղեցին, խանգարել, որ այն շարունակի լինել Հայաստանի ազգային շահերի ձայնը» Շվեյցարական infosperber կայքը հունվարի 6-ին ծավալուն հոդված էր հրապարակել «Եկեղեցին եւ պետությունը Հայաստանում իշխանական կեղտոտ պայքարի մեջ» վերնագրով: Տեղի սղության պատճառով հրապարակմանը չենք անդրադառնա, թեեւ Հայաստանում կատարվող իրադարձություններին հետեւող մեր ընթերցողի համար նորություն չկա Ամալյա ֆան Գենթի հիշատակված հոդվածում: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 6 փտվ
Ազգ | Azg pinned «Բանակը թուլացնում են ներսից Միայն բանակ չտեսած, զինծառայությունից խուսափած անձը կարող էր անել այն, ինչը արեց Նիկոլ Փաշինյանը՝ մեր զինյալ ուժերի կազմից հեռացնելով, ուղղակի ոչնչացնելով երեք տասնամյակ գոյություն ունեցող, ես կասեի՝ զինվորական ինստիտուցիոնալ մի…»
Հրատարակված 6 փտվ
Բանակը թուլացնում են ներսից Միայն բանակ չտեսած, զինծառայությունից խուսափած անձը կարող էր անել այն, ինչը արեց Նիկոլ Փաշինյանը՝ մեր զինյալ ուժերի կազմից հեռացնելով, ուղղակի ոչնչացնելով երեք տասնամյակ գոյություն ունեցող, ես կասեի՝ զինվորական ինստիտուցիոնալ մի կառույց՝ երեցների, գնդերեցների ջոկատը կամ վաշտը: Եվ միայն այն անձը, որի զինծառայությունը հատկանշվել է իր գնդի հրամանատարին դանակահարելու փաստով, կարող էր ընդառաջ գնալ 44-օրյա պատերազմը տանուլ տված, գերագույն գլխավոր հրամանատարի տիտղոս կրողի ցանկությանը, եւ առանց առարկության վավերացնել այն՝ որպես պաշտպանության նախարար: Շարժառի՞թը. մեր ազգային բանակում սակրավորների, սանիտարների ջոկատների նման՝ 30 տարի առաջ սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա.ի գրավոր փոխհամաձայնությամբ ստեղծված ու գործող, եկեղեցական համակարգի անդամ քահանաների ու սարկավագների մերժումը՝ միանալու, այսպես կոչված «Եկեղեցու բարենորոգման» շարժմանը: «Եթե չեք միանում մեզ, մեր նախաձեռնությանը, ապա ո՞րն է ձեր գոյության իմաստը մեր բանակում» նիկոլյան տրամաբանությամբ: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Hashtags
Հրատարակված 5 փտվ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ ——— Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։ Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հրատարակված 5 փտվ
Իմ ընկեր, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ․․․ Վերաքննիչ հակակոռուպցոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի կայացրած կալանքի որոշումը։ Փաստաբան Արսեն Բաբայան @azg_analytics
Հրատարակված 5 փտվ
Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի ազատազրկման։ @azg_analytics
Հրատարակված 5 փտվ
Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին Ադրբեջանը դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատար, նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից, «Զայեդ» մրցանակ ստանալուց անգամ մեկ օր չի անցել, ու Բաքուն առևանգված մեր հայրենակիցներին դատապարտեց ցմահ ազատազրկման։ @azg_analytics
Հրատարակված 5 փտվ
Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը. «Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։ Վստահ եմ՝ կվերածնվենք Ռուբեն Վարդանյան ջան…Ասել եմ եւ կկրկնեմ Վարդանյանի եւ մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը՝ ազգային արժանապատվության հարց է: @azg_analytics
Հրատարակված 5 փտվ
🔻Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է վճիռը։ Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Հիշեցնենք, որ պետական մեղադրանքին աջակցող դատախազները նույնպես առաջարկել էին մեղադրյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։ @azg_analytics
Հրատարակված 4 փտվ
🔻ԱՀԱԶԱՆԳ Սուրեն Պապիկյանն առաջարկում է՝ ով Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանն աջակցի, տիրադավների կողմն անցնի, ՊՆ-ում պաշտոն կստանա՝ մայորի հաստիք՝ 700 հազար դրամ աշխատավարձով։ Փաստորեն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձում է կաշառել հոգևորականներին. ահազանգում է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։ Պետբյուջեի, մարդկանց վճարած հարկերի հաշվին իշխանությունները կաշառքին օրինական տեսք են տալիս՝ գնդերեցներին և մյուս հոգևորականներին լռեցնելու և իրենց կողմը քաշելու նպատակով։ @azg_analytics
Հրատարակված 4 փտվ
Դատարանը լեփ-լեցուն էր՝ ներսում ու դրսում։ Մարդիկ այստեղ չէին եկել լսելու այն ֆարսը, որը կոչվում է «դատական նիստ»։ Նրանք եկել էին Սրբազան Հոր օրհնությունը ստանալու և տեսնելու մեր օրերի մեծագույն Հային։ Դատավորը հայտարարեց 5 րոպե ընդմիջում, որը տևեց 20ից ավել։ Վերադառնալով ասացին` որոշում չի լինի այսօր, կլինի երկու օրից։ Երևի չգիտեին, որ Աբու Դաբիում WhatsApp-ը չի աշխատում... Աստված օգնական Սրբազան Հայր 🙏🇦🇲✊🏻 Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Սամվել Հակոբյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ @azg_analytics