TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват257Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 72 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 7 փտվ

Հայկական հիշատակումներ Գուգուշի գրքում Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ում լույս տեսավ իրանցի հռչակավոր երգչուհի եւ դերասանուհի Գուգուշի անգլերեն ինքնակենսագրությունը՝ «Գուգուշ. մի մեղավոր ձայն» վերնագրով (համահեղինակ՝ Թարա Դեհլավի): Նախահեղափոխական Իրանի թիվ մեկ փոփ աստղը, առաջին եւ մեծագույն դիվա, 75-ամյա Գուգուշն Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ մոտ մեկ ամիս կալանավորված է եղել, ինչից հետո հայտարարվել է ռեժիմի համար անցանկալի անձ եւ 21 տարի բացակայել է բեմից ու էկրանից, իսկ 2000 թվականին հաստատվելով ԱՄՆ-ում՝ նա վերականգնել է երգչուհու գործունեությունը: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

21 views

Հրատարակված 7 փտվ

Թրամփ-Ալիեւ հանդիպումը եւ Վենսի այցելությունը Դեկտեմբերի վերջերին դիմատետրի (facebook) իմ էջում գրել էի, որ շուտով Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձրաստիճան մի անձնավորություն, եւ չնայած չէի բացահայտել, թե ով է լինելու այդ պաշտոնյան, շեշտել էի, որ նման մակարդակի այցելություն երբեք տեղի չէր ունեցել: Դա լինելու էր պատմական մի այցելություն, քանի որ մինչ այդ ՀՀ այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները եղել էին Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու պետքարտուղարության երկու ներկայացուցիչները Ջեյմս Բեյքրն ու Հիլարի Քլինթոնը: Ամբողջ նյութըայստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

17 views

Հրատարակված 7 փտվ

Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում Շվեդական կենտրոնական «Դագենս նյուհեթեր» («Օրվա նորություններ») օրաթերթում Ֆրեդրիք Սահլինը «Սյուրռեալիզմը ծաղկում է ճշմարտություն որոնող Յոթեբորգի փառատոնում» հոդվածում անդրադարձել է նաեւ Շվեդիայի այդ հեղինակավոր կինոփառատոնում ներկայացված ամերիկաբնակ բեմադրիչ Հայկ Մաթեւոսյանի «Օրոր լեռների համար» կինոնկարին (Հայաստան-ԱՄՆ): Հատկանշական է, որ այս վավերագրության գործադիր արտադրիչն է վերջերս վախճանված հունգարացի մեծանուն կինոբեմադրիչ Բելա Տառը: Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել անցած տարի, հունիսին, Անգլիայի Շեֆիլդ քաղաքում կայացած վավերագրական կինոյի միջազգային փառատոնում: Ամբողջ նյութը` այստեղ։ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

19 views

Հրատարակված 6 փտվ

2026 թվականի փետրվարի 6-ի երեկոյան Միլանի հայտնի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցավ XXV Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը նշանավորեց Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում երկար սպասված մարզական փառատոնի սկիզբը։ Պատմության մեջ առաջին անգամ տեղադրվեցին երկու օլիմպիական կրակի ամաններ. մեկը գտնվում է Միլանում, Խաղաղության կամարի վրա, երկրորդը՝ Կորտինա դ'Ամպեցցոյում՝ Պիացցո Դիբոնայի վրա՝ քաղաքի սրտում՝ լեռներում։ @azg_analytics

22 views

Հրատարակված 6 փտվ

Իտալիայում մեկնարկել են ձմեռային օլիմպիական խաղերը @azg_analytics

21 views

Հրատարակված 6 փտվ

2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում գեղասահքի հայկական զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, կներկայացնեն իրենց կարճ ծրագիրը կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Հենց այս ծրագրով նրանք նվաճեցին Պեկինի օլիմպիական ուղեգիր։ @azg_analytics

21 views

Հրատարակված 6 փտվ

Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները անձամբ ներկա են գտնվել Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև անցկացվող «Խաղաղության վահան-2026» համատեղ զորավարժությանը և մոտիկից դիտել զորավարժության որոշ հատվածներ։ Հրապարակված տեսանյութերում ջրային խոչընդոտների վրայով լողացող կամուրջների կառուցումը զորավարժության ամենակարևոր մասն էր: @azg_analytics

22 views

Հրատարակված 6 փտվ

Սաստիկ քամու պատճառով ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել (Իսպանիա): @azg_analytics

26 views

Հրատարակված 6 փտվ

Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ շահագրգռված են, որ Փաշինյանն ու Քպ-ն վերարտադրվեն ընտրություններում, իսկ իրենք պատրաստ են աջակցել նրանց՝ ոչ բացահայտ, որ Փաշինյանին չմեղադրեն ադրբեջանամետության մեջ։ @azg_analytics

26 views

Հրատարակված 6 փտվ

Դատարանը փոխեց Միքայել Սրբազանի խափանման միջոցը տնային կալանքով: @azg_analytics

23 views

Հրատարակված 6 փտվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձը մահափորձ է իրականացրել, կրակել են գեներալի վրա։ Նա հոսպիտալացվել է, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կենտրոնական կոմիտեի (ՔԿԿ) մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 222-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի անօրինական շրջանառություն), ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Պետրենկոն։ Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում «դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից»։ «Տուժածը հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցում»,- ասել է Պետրենկոն։ @azg_analytics

21 views

Հրատարակված 6 փտվ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական հարաբերությունները և հավատացյալ–Եկեղեցի շփման կանոնակարգումն իրականացվում են ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, կանոնների և պատմական փորձառության վրա։ Ժողովների շարքում հատուկ տեղ ունեն այն մարմինները, որոնց կազմում բացառապես հոգևորականներ են ընդգրկված։ Այդպիսիք են՝ քահանայից, միաբանական ու եպիսկոպոսաց ժողովները։ Եպիսկոպոսաց ժողովը Հայոց Կաթողիկոսին առընթեր գործող կանոնական մարմին է, որի իրավասության շրջանակը ներառում է եկեղեցական կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտները՝ հոգևոր-կրոնական, կարգապահական, վարչական-կազմակերպչական, կրթական, քարոզչական, մշակութային, տնտեսական, կանոնական, ծիսական, միջեկեղեցական և այլն։ Ժողովի քննարկումներն ու որոշումները պարտադիր պետք է հիմնված լինեն Աստվածաշնչի, ընդունված կանոնների, եկեղեցական հայրերի ուսուցումների և սրբազան ավանդության վրա։

18 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••707172737475•••80•••8485