TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 74 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 4 փտվ
Միքայել Սրբազանը վիրահատությունից հետո առաջին անգամ ներկա է դատական նիստին։ @azg_analytics
Հրատարակված 4 փտվ
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել են եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ. հայտնել է ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը: «Բանակցային գործընթացը մեկնարկել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան։ Այնուհետև նախատեսվում է աշխատանք առանձին խմբերով՝ ըստ ուղղությունների, ինչից հետո նախատեսվում է դիրքորոշումների կրկնակի սինքրոնացում», – հայտարարել է նա։ Այս տեղեկությունը հաստատել է նաև ռուսական պետական «TASS» գործակալության աղբյուրը։
Հրատարակված 4 փտվ
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխան չունի այն հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը, դատապարտված լինելով Մարտի 1-ի դեպքերով, եղել է քաղաքական բանտարկյալ, թե ոչ: Լրագրողներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարին ներկայացրեցին դիտարկումը՝ եթե Փաշինյանը քաղբանգտարկյալ է եղել, ապա այդ տրամաբանությամբ ներկայումս կալանավորված բազմաթիվ գործիչները, այդ թվում՝ հոգևորականներ և քաղաքական-հասարակական գործիչներ, նույնպես քաղաքական բանտարկյալներ են։
Հրատարակված 4 փտվ
Շնորհավորում ենք խորհրդարանի անդամներին ադրբեջանական բանտերում պահվող պատանդների ազատ արձակման օգտին բանաձևի վերաբերյալ նրանց միաձայն քվեարկության կապակցությամբ։ Ազգային ժողովը միաձայն քվեարկեց Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման օգտին։ Մենք Ֆրանսիայում Ադրբեջանի ազդեցությունը զրոյի ենք հասցրել։ Մուրադ Ֆրենկ Փափազյան Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ @azg_analytics
Հրատարակված 4 փտվ
Ձեռքսեղմումով ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Հրատարակված 3 փտվ
Նույնիսկ ինքնիշխանության բացակայության պայմաններում Եկեղեցին մնացել է մեր խարիսխը՝ միավորելով հայերին հայրենիքում և Սփյուռքում․ Արամ Վարդևանյան: @azg_analytics
Հրատարակված 3 փտվ
Երբ շվեյցարացի պատգամավորը, CSI-ի (Christian Solidarity International) նախագահը ասում են, որ եթե փակվի Արցախի հարցը, դա կբերի նրան, որ էստեղ առհասարակ Հայաստան կարող է գոյություն չունենալ։ «Եթե այսպես շարունակվի, 50 տարի անց Հայաստանը գոյություն չի ունենա». Էրիխ Վոնտոբե, Շվեցարիայի ԱԺ պատգամավոր «Ուզում եմ ասել շատ պարզ բան՝ մարդու իրավունքները երբեք չեն փակվում․ եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները կարող են փակվել այսօր, ապա ձեր իրավունքները կարող են փակվել վաղը․․․». Ջոն Էիբներ, CSI նախագահ @azg_analytics
Հրատարակված 3 փտվ
Հրատարակված 3 փտվ
Ոստիկանը ծեծի միջոցով ցուցմունք է կորզում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»։ @azg_analytics
Հրատարակված 3 փտվ
Մեզ համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը, ինչը ոչ միայն ներմուծել-արտահանելու տեսանկյունից կոմերցիոն նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն՝ տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա։ Մնացած մասով հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին»,-ասաց նախարարը։ Խուդաթյանի խոսքով՝ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում ֆիքսվել է, որ տեխնիկապես այդ գործընթացը հնարավոր է իրականացնել, սակայն ժամկետներ ու տեխնիկական լուծումների վերաբերյալ ամփոփիչ աշխատանքներ ներկա պահին չկան։
Հրատարակված 3 փտվ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցը Ադրբեջան և Հայաստան կրկին ուշադրություն է հրավիրում վերջերս Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված կոչի վրա՝ ճնշում գործադրել Ադրբեջանում պահվող արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը այցի մասին հայտարարել է հունվարի 24-ին Truth Social-ում՝ այն նկարագրելով որպես «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» առաջ մղելու ջանքերի մի մաս, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ՝ Հայաստանի հարավի միջոցով: Առաջարկը նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ավելի լայն տնտեսական և անվտանգության համագործակցություն է: «Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, գեղեցիկ համաձայնագիր՝ Հայաստանի հետ խաղաղ համագործակցության մասին», – գրել է Թրամփը։ «Գործարքներ մեր հիանալի կիսահաղորդչային արտադրողների համար և ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումների, զրահաբաճկոնների, նավակների վաճառքը Ադրբեջանին»։
Հրատարակված 3 փտվ
«Զինադադար՞։ Որտե՞ղ է զինադադարը», - ասում է Կիևի բնակիչը։ Աբու Դաբիում բանակցությունների նոր փուլից առաջ Ռուսաստանը կրկին հարձակվեց Ուկրաինայի վրա։ -20°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում հիմնական թիրախները էներգետիկ օբյեկտներն էին. DW: @azg_analytics