TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 76 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 2 փտվ
Փետրվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով արդեն ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիում նա փետրվարի 4-ին կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Աբու Դաբի է մեկնում նաև Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ մասնակցելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ @azg_analytics
Հրատարակված 2 փտվ
Սուրբ Էջմիածնի համայնապատկրին լուսանկարված 7 երիտասարդ հոգևորականները, որ նաև լավ ընկերներ էին, 50 տարի առաջ նույն ուղին էին ընտրել՝ ծառայել Մայր Աթոռին, նրա ուխտին հավատարիմ մնալ, ծառայել ժողովրդին, առաքելական հավատքին և, իհարկե, Մայր Աթոռի Աստվածօծյալ Հայրապետին։ Լուսանկարում ձախից առաջին հոգևորականն իր մարդկային և հոգևոր սկզբունքներին հավատարիմ մնալու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել Սրբազանն է՝ Շիրակի թեմի առաջնորդը։ Երրորդը Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն է։ Չորրորդը տիրադավ Նավասարդ Կճոյանն է, հինգերորդը՝ Գուգարաց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, վեցերորդը՝ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ տիրադավ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, յոթերորդը՝ Արցախի թեմի առաջնորդ տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 7 ընկերներից 3-ը դրժեցին Մայր Աթոռին տված սրբազան ուխտը, դավաճանեցին իրենց օծած Կաթողիկոսին և ընտրեցին տիրադավի «կոչումը»։ @azg_analytics
Հրատարակված 2 փտվ
Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների, քանի որ իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը. Օսլոյում ընթացող անվտանգության համաժողովում հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Մենք կցանկանայինք տեսնել որոշակի զիջումներ նաև Ռուսաստանից՝ ներառյալ Ռուսաստանի ռազմական բյուջեի և զինված ուժերի, ինչպես նաև նրա միջուկային զենքի սահմանափակումները։ Ավելին, Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարած հանցագործությունների համար։ Եվրոպայի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի», – ընդգծել է Կալլասը։ Նրա խոսքով՝ հենց այսպիսի ճնշումն է, որ կարող է ստիպել Ռուսաստանին իրական երկխոսության մեջ մտնել։ @azg_analytics
Հրատարակված 2 փտվ
Մոդել Հայդի Քլումը «Գրեմմի-2026»-ին ներկայացել է մարմինն ընդգծող հագուստով։ Գիպսի պես անշարժ ու քարացած հագուստը նրան թույլ չի տվել անկաշկանդ քայլել։ Ամեն գնով ուշադրություն գրավելու «վնասներն ու չարչարանքները»։ @azg_analytics
Հրատարակված 2 փտվ
Կյանքից վաղաժամ հեռացել է 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Հարություն Բանոյանի քույրը՝ Ալին Բանոյանը։ Նրանց ընտանիքը հայրենադարձվել էր Սիրիայից։ Մասնագիտությամբ ուսուցչուհի Ալին Բանոյանը վերջին ամիսներին արյան լեյկոզով էր հիվանդ։ Նրա բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել։ Հարութ Բանոյանը ընկերների հետ զոհվել է նոյեմբերի 8-ին՝ Շուշիի համար մղվող մարտերում։ @azg_analytics
Հրատարակված 2 փտվ
ԱՄՆ-ի հարավում շարունակվում է սահմանային պատի կառուցումը: @azg_analytics
Հրատարակված 1 փտվ
Արցախը նրանք են ազատագրել, այսպես են ազատագրել՝ արյան գնով, վիրավոր, արնաքամ լինելով, բայց երգելով, բարձր ոգով ու հաղթանակի ձգտումով։ @azg_analytics
Հրատարակված 1 փտվ
Ամեն Եռաբլուր գնալիս ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց արյունով պահած հողի վրա նիկոլի ու դրա ոհմակի պես անհայրենիք ոչնչություններն են քայլում ու շարունակում պղծել թե՛ հողը, թե՛ եկեղեցին։ Տեսանյութում ասել եմ. ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր սրբազաններին, ուժ ու համբերություն Վեհափառ տիրոջն ու անեծք նիկոլին, նիկոլականներին ու դրան սատարող գեներալներին։ սաֆարովի կացինը ձեր գլխին ա կոտրվելու, պագոնավոր փալասներ, որ հայրենավաճառի դիմաց կզում ու ձեր ողորմելի գործն եք առաջ տանում։ ՉԵ՛Ք ՄԱՐՍԵԼՈՒ. Լիդա Առուշանյան՝ 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը։ @azg_analytics
Հրատարակված 1 փտվ
Հազարավոր հայեր Ռուսաստանի տարբեր քաղաքներից հավաքվել են Եսենտուկիում՝ հայտնելու իրենց աջակցությունն ու նվիրումը Սուրբ Էջմիածնին ու Գարեգին Երկրորդ կաթողիկոսին։ Նրանք ստորագրել են, որ մերժում են Փաշինյանի հակաեկեղեցական արշավը և նրանից պահանջում դադարեցնել ապօրինությունները Մար Աթոռի դեմ։ @azg_analytics
Հրատարակված 1 փտվ
ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին 48 ժամվա ընթացքում. հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ «Ես սպասում եմ Իրանին հարվածելուն և մի քանի այլ խոշոր իրադարձությունների առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Այսօրվա պայմանները մարտահրավեր են։ Ես համոզված եմ, որ խաղաղությունը պահպանելու մեր հանձնառությունը կարևորագույն նշանակություն ունի», - նշել է նա։ @azg_analytics
Հրատարակված 1 փտվ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա «Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի», - ասել է նա՝ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ @azg_analytics
Հրատարակված 1 փտվ
Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամի «կյանքի դասերը»։ @azg_analytics