TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Կանչ avatar

TGINSIGHT CHAT

Կանչ

@armcall

Politics

Հայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot

Բաժանորդներ2,490Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,005Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват38,130Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 16 / 84 · 1,005 գրառում

Հրատարակված 3 մրտ

Մինչ Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպանը տեսլականների տարբերության պատրվակով «թռնում է» ազգադավ իշխանության գրկից, Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Անթալիայում ելույթ է ունեցել ու, ըստ էության, Հայաստանին հստակ ուղերձ հղել՝ կամ կխաղաք մեր թելադրած կանոններով, կամ էլ՝ ձեր «խաչմերուկը» կդառնա փակուղի։ Այո, այո։ Նա բառացի ասել է. «Հուսով ենք, որ Երևանը, որն արդեն ավելի քան երեք տարի խուսափում է իր ստանձնած պարտավորության կատարումից և փաստացի արգելափակում է «Զանգեզուրով» տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, վերջապես գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը նաև Հայաստանի համար։ Հակառակ դեպքում բաղձալի «խաչմերուկը» կարող է այդպես էլ մնալ տարածաշրջանային փակուղում»։ Նաև վստահեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը բխում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերից։ Փաստորեն՝ Ալիևը Էլչիբեկովի շուրթերով հասկացրել է, որ տարածաշրջանի երկրների միջև առկա է կոնսենսուս (բնականաբար, հայերի ու Հայաստանի շահերի հաշվին), իսկ եթե Նիկոլը փորձի ոչ տարածաշրջանային ուժերի ձեռքով ավանտյուրայի դիմել, դա շատ թանկ կարժենա թե Հայաստանի, թե հայ ժողովրդի վրա։ Այդ ընթացքում հայ ժողովուրդը էյֆորիայի մեջ է Միկի մկնիկի «Հայաստան այցելությամբ»։ @Կանչ

2,970 views

Հրատարակված 3 մրտ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Կովկասում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Նախօրեին էլ ՌԴ նախագահ Պուտինն է մեկ ժամանոց հեռախոսազրույց ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր։ Թե ինչ գնահատականների կարող էր արժանանալ Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը երկու այդ զրույցներում, հեշտ կարելի է կռահել Լավրովի նախօրեի հայտարարություններից։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ազգադավի կառավարությունը հասել է իր նպատակին՝ մեր դաշնակիցները Հայաստանը սկսել են դիտարկել որպես խնդիր, եթե չասենք՝ սպառնալիք։ Երկու օր է ռուսական ողջ քարոզչամեքենան ակտիվ աշխատում է հայ հանրության հետ։ Սա, կարծես, վիճակը փրկելու վերջին փորձը լինի։ Մոսկվայում ուզում են հասկանալ՝ կա՞ Հայաստանում «աշխատելու մատերիալ»։ Բոլո՞րն են արդյոք այստեղ նիկոլի պես մտածում, թե՞ կան ուժեր, որ դեռ կարող են ադեկվատ վարքագիծ դրսևորել և կանգնեցնել Հայաստանը վերջնական կործանման տանող դավաճաններին։ Հայաստանի քաղաքական շրջանակները պետք է ընտրություն կատարեն՝ շարունակել պոպքորնով հետևել հայ-ռուսական հակամարտության ընթացքին, թե՞ ինչ-որ կերպ ցույց տալ, որ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և վճռական քայլերի դիմել։ Ժամանակ չկա։ Աշխարհաքաղաքական կենտրոններում որոշումներն արդեն կայացված են։ @Կանչ

3,000 views

Հրատարակված 2 մրտ

«Ռուսաստանն իր գործնական քայլերում հաշվի կառնի հայկական իշխանությունների հայտարարությունները»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այսպիսով հնարավոր բարձր մակարդակով և հնարավորինս դիվանագիտական փաթեթավորմամբ Մոսկվայից հասկացրել են, որ Հայաստանի իշխանությունները կարող են հանգիստ լեզվին տալ, իսկ գործնականում Ռուսաստանը կանի այն, ինչ իրեն է հարմար: Խաղաղության խաչմերուկից «Եվրոպական տուպիկ» ընթացք վերցրած Նիկոլը պետք է նկատի ունենա, որ Եվրոպայի դուռը թակողների խցանումը հասնում է 10 բալի. Ալբանիայից մինչև Ուկրաինա հերթ են կանգնել, բայց դուռը բացող չկա: Փոխարենը ռուսական արջը հերթի մեջ գտնվողներին գործնականում «պատժելու» կուրս է որդեգրել, որի դեմ գործուն միջոց պարզապես չկա: Եվ այս պարագայում միայն կատարյալ ապուշը կամ ակնհայտ դավաճանը կարող է Հայաստանն ուղղորդել դեպի Մոսկվայի ցասման դաշտ: @Կանչ

3,010 views

Հրատարակված 2 մրտ

Մեր տեղեկություններով՝ ազգադավի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ռուսաստանին Հայաստանից վերջնականապես «պասլատ» անելու հարցը: Քննարկվել է ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալու, ինչպես և հայ-ռուսական մեծ պայմանագիրը պաշտոնապես չեղարկելու, մեկ տարվա ընթացքում Հայաստանից 102-րդ ռազմաբազայի, Զվարթնոց օդանավակայանի, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրս բերման հարցը: Նիստի մասնակիցներից դեմ են եղել (պատճառաբանել են, որ ստեղծվելիք մարտահրավերների տակից դուրս չենք գա) միայն փոխվարչապետ Գրիգորյան Մհերը և ԱԱԾ ներկայացուցիչը (Աբազը չի մասնակցել, գտնվելու վայրն անհայտ է): @Կանչ

3,310 views

Հրատարակված 2 մրտ

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրեն Աբազյան Արմենն արդեն երկու շաբաթ է՝ աշխատանքի չի հաճախում: Հիմնարկում տեղյակ չեն՝ Աբազը գործուղմա՞ն է, արձակուրդու՞մ է, թե՞ այլ պատճառներ կան: Ուշագրավ է, որ «ռադարներից Աբազի կորելը» հատկապես ջղաձգումներ է առաջացրել ազգադավի անմիջական շրջապատի մոտ: @Կանչ

2,990 views

Հրատարակված 1 մրտ

Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ընթացքում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քիչ առաջ պաշտոնապես հրավիրեց Թուրքիային ներգրավվել «տարածաշրջանային առաջնորդությանը»: Կլաարը նաև հայտարարեց, որ «Անկարան կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման գործում»: Եվրոպան փաստորեն բացում է խաղաքարտերը: Այն, ինչ այսօր հնչում է որպես հրավեր, իրականում վաղուց գոյություն ունեցող իրողություն է: Նախորդ գրառման մեջ մենք արդեն նշել ենք, որ Հարավային Կովկասում Թուրքիան ու Արևմուտքը միասնական ճակատով են հանդես գալիս: Հայաստանի իշխանություններն էլ վերածվել են այդ դաշինքի հլու հնազանդ կամակատարի: Ճիշտ այն պահին, երբ Կլաարը Թուրքիային է հանձնում Հարավային Կովկասի՝ այդ թվում նաև Հայաստանի առաջնորդությունը, Ռուբեն Ռուբինյանը ռեվերանսներ է անում Սերդար Քըլըչին: Նա ասում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր, վաղը: «Եթե Սերդարը համաձայնի, կարող ենք հիմա էլ հայտարարել և այս ֆորումը դարձնել պատմական», - ասում է ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող լաման: @Կանչ

2,940 views

Հրատարակված 1 մրտ

Դավաճանների իշխանությունը խոսում է այն մասին, թե Ռուսաստանը կարող է Ադրբեջանի ձեռքով նոր հարված հասցնել Հայաստանին և երկիրը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս: Ալենն ու իր տերերը հայտարարում են, իբր նստած սպասում են, թե «հարվածը որ կողմից է լինելու»: Իսկ մենք վստահ ենք, որ և՛ հարվածի ուղղությունը լավ գիտեն, և՛ հարվածողին, և՛ հարվածողի նպատակները, և՛ այդ ողջ կեղտոտ գործընթացից իրենց ստացվելիք անձնական օգուտը: Գիտեն, որովհետև իրենք են պայմանավորվել հարվածողի ու նրա տերերի հետ: Ամեն ինչ շատ պարզ է. ազգադավի առջև Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու և երկիրը թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման գոտի դարձնելու խնդիր է դրված: Արևմուտքը Թուրքիայի հետ այս հարցում վերջնական համաձայնության է եկել և հիմա ստիպում է ազգադավին գնալ նշված ճանապարհով: Վերջինս չի դիմադրում և իր իշխանությունը պահելու խոստման դիմաց ամեն ինչ խելոք ծախում թշնամուն: Հընթացս էլ սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան: Դե բա հո իր տերերին չի՞ մեղադրելու: Ի դեպ, մեր տեղեկություններով ազգադավի իշխանությունը ռեալ ահաբեկված է: Մտածում են, որ Ռուսաստանի դեմ սկսած արշավի պատասխանը կարող է ոչ քաղաքական լինել: Այլ խոսքերով՝ վախեում են, թե երկրում կարող է ահաբեկչություն կամ քաղաքական սպանություններ լինեն: Բայց իշխանություն պահելը դավաճանների համար այսպես, թե այնպես կյանքի-մահի հարց է: Ու այդ պայքարում նրանք ընտրել են թուրքի հարճը և ոչ թե ռուսի դաշնակիցը լինելու հեռանկարը: @Կանչ

2,670 views

Հրատարակված 29 փտվ

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Դավիթ Բալայանին ԱԺ-ում հարցերով կծմծում և «հարցախեղդ էր անում» մուտանտի դեմքով նիկոլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Մեր տեղեկություններով՝ նիկոլական մուտանտի պահվածքի պատճառներն անձնական են: Խնդիրն այն է, որ տարիներ առաջ Վալոդը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականն է եղել, իսկ Դավիթ Բալայանի հայրը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է: Ստախոսության և շանտղության դրսևորումների համար Կիմ Բալայանը ՍԴ աշխատակազմի ներկայությամբ լեն սիլլա է հասցրել Վալոդին ու խոռոփել դեմքին, ինչից հետո մուտանտի աչքն ավելի է շլդիկացել: Ում հետաքրքիր է միջադեպի մանրամասնությունները, կարող է պարզել դեպքի ականատես ՍԴ նախկին անդամ Ֆելիքս Թոխյանից: Հիմա նիկոլական մուտանտը ժամանակին մռթին կերած չափալախի և ըմբոշխնած խոռոփի համար վրեժ է լուծում Կիմ Բալայանի որդուց: @Կանչ

2,610 views

Հրատարակված 29 փտվ

Սիմոնյան Ալենը հայտարարել է, թե Հայաստանի պաշտպանվելու ձևը դեմոկրատական երկիր լինելն է և դեմոկրատիաների ակումբի անդամ դառնալը (հեռու ավտորիտար Ռուսաստանից): Ավելին՝ Ալենն ասում է, որ Հայաստանն ավելի դեմոկրատական երկիր է, քան որոշ ԵՄ անդամ երկրներ: Փաստորեն, ըստ այս ծաղրածուի՝ դեմոկրատական երկրում հնարավոր է ԱԺ նախագահի (սահմանադրութրամբ երկրորդ դեմքի) եղբոր կնոջը «հանիրավի» կամ «սխալմունքով» (ըստ Ալենի) կոխել ծակը և կանանց գաղութում օրեր շարունակ Կարիճ Լիլոյի նմանների ներքնաշորերը լվալ տալ: Եվ դա նորմալ է, այդպիսին է իսկական դեմոկրատիան: Ի դեպ, Ալենի ճեպազրույցը լսեք ու դեմքին ուշադիր նայեք: Զըռում է, որ անասնական վախ կա մեջը: @Կանչ

2,740 views

Հրատարակված 29 փտվ

Մեր օրերի թիվ մեկ ռասիստ Ժոզեպ Բորելը (նա հայտարարել էր, որ Արևմուտքը եդեմական այգի է, իսկ մնացյալ աշխարհը՝ ջունգլի) Եվրախորհրդարանում ունեցած ելությում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Նա մասնավորապես ասել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն վստահեցրել է, որ Հայաստանը երբևէ այնքան մոտ չի եղել Եվրոպային, որքան այսօր։ Բորելը չի մասնավորեցրել, թե ինչ է նկատի ունեցել Նիկոլը։ Մինչդեռ Հայաստանն ուզուրպացրած ազգադավը կարող էր նկատի ունենալ, որ զինծառայողների աշխատավարձը վճարում է WizzAir-ին որպես սուբսիդիա, նա էլ իր հերթին էժան չվերթներ է իրականացնում դեպի Հայաստան, ինչի արդյունքում ՔՊ-ի բաշիբոզուկները այլևս եվրոպաներում են թրև գալիս։ Կարող էր այլ բան նկատի ունենալ՝ ինքը Հայաստանը դարձնում է Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարի պլացդարմ, և թքած ունի, որ դրա արդյունքում հայ ժողովուրդը կարող է իսպառ հայրենազրկվել։ Մի խոսքով՝ ոչ Բորելը, ոչ Նիկոլը չեն հստակեցրել Հայաստան-Եվրոպա աննախադեպ մերձեցման չափորոշիչներն ու դետալները։ Ընդամենը ասվել է, որ ի նշան ընդառաջ քայլի, Եվրոպան կարող է քննարկել վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Այսինքն՝ ոչ թե վիզաները կազատականացվեն, ոչ թե դրանց ազատականացման շուրջ բանակցությունները կմեկնարկեն, այլ ընդամենը կքննարկվի բանակցությունները մեկնարկելու հարցը։ Դրա դիմաց Եվրոպան հավանաբար կպահանջի-կպարտադրի բարեփոխումների մի լայն փաթեթ, որի բաղկացուցիչներից կլինի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն ու ռուսական բազայից հրաժարվելը։ Եթե Հայաստանն իր տնային աշխատանքը լավ կատարի, բորելի Եվրոպան խոստանում է շարունակել հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա պնդել է, որ Եվրոպան շարունակում է մերժել ուժի ցանկացած կիրառում։ Առայժմ պարզ չէ՝ Բորելն իր այս հայտարարությամբ Եվախորհրդարանի անդամներին է էշի տեղ դրե՞լ, թե՞ Հայաստանի հասարակությանը։ ՀԳ. Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, թե Եվրոպան կարող է անհանգստանալ արցախահայության իրավունքների համար, պետք է հիշեն, որ ընդամենը 30 տարի առաջ Խորվաթիան բռնի տեղահանել է Կրաինայի սերբ բնակչությանը, որի համար ոչ մի սանկցիայի չի ենթարկվել, իսկ այսօր ըստ Բորելի՝ Խորվաթիան «եդեմական այգու» մաս է, իսկ Սերբիան՝ «ջունգլի»։ @Կանչ

6,760 views

Հրատարակված 28 փտվ

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Զելենսկու այցի և դրա շուրջ ազգադավի ինտերպրետացիայի շուրջ: Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Մյունխենում Նիկոլը կախվել է Շոլցի ունքերից, պնդել , թե իր գլխավորած Հայաստանը պատրաստ է շրխկացնել Ռուսաստանի դուռն ու հրապարակավ կողմնորոշվել դեպի Արևմուտք: Դիմացը Նիկոլը պահանջել է իշխանության հարատևում, ճնշում Ալիևի վրա ու անվտանգության երաշխիքներ: Շոլցը ի պատասխան ասել է, որ Նիկոլը նախ պետք է ապացուցի իր կողմնորոշումն ու որպես դրա հրապարակային դրսևորում` Զելենսկուն հրավիրի ու հյուրընկալի Հայաստանում, երկրորդ` հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Ազգադավը համաձայնել է ու սկսել է գործել: Այս պատմությունը գուժում է չարաբաստիկ զարգացումներ: Բավական է ընդամենը հիշել, թե ինչպես էին ռուս զինվորականները արգելել եվրոպացի դիտորդների այցը «ինքնիշխան» Հայաստանի սահման, պարզ կդառնա, թե ինչ գրոշի արժեք ունեն եվրոպացիների կարողությունները: Իսկ Ուկրաինայի հետ պատահածը վկայում է «կողմնորոշում» կոչվող ավանտյուրայի հետևանքները: @Կանչ

2,580 views

Հրատարակված 28 փտվ

Ազգադավը նախօրեին հանդիպել է իր խմբակցության կամակատարներին ու, ըստ ամենայնի, հանձնարարություններ տալու ընթացքում նաև պատասխանել է անողնաշարների որոշ հարցերի։ Բնականաբար, որևէ պաշտոնական տեղեկություն, բացի հանդիպման փաստից չի եղել (մեր ողջույնները բաց հասարակության ջատագովներին), բայց որոշ տեղեկություններ սպրդել են մամուլ։ Արդյունքում պարզվել է, որ ազգադավը խոստովանել է, որ Զելենսկու գալն իր սրտով էլ չի, բայց Մյունխենում դրել են իր դեմ, և ինքը չի կարողացել մերժել։ Միակ բանը, որ կարողացել է պահանջել, այն է, որ Զելենսկին Հայաստանի հետ միաժամանակ այցելի նաև Ադրբեջան։ Կստացվի դա, թե չէ, կերևա մոտ ապագայում, բայց արդեն իսկ պարզ է, որ Հայաստանի անկախությունից ու ինքնիշխանությունից «Նիկոլն ու կամանդը» թողել են մի լաթի կտոր, որի վրա ամեն անցնողը ոտք է մաքրում։ ՀԳ. Ուշագրավն այն է, որ Նիկոլի փակ հանդիպումներից վերջին շրջանում հաճախ է արտահոսք լինում։ Սա նշանակում է, որ ազգադավի, իբր, մոնոլիտ իշխանությունն այլևս նախկինը չէ։ Ակնհայտ է, որ որոշ ՔՊ-ականներ սկսել են «սլիվ» անել՝ ենթադրաբար հուսալով, որ ապագայում կարող են ներում հայցել։ Բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ «սլիվ» անողները հոգեբանորեն պատրաստ են նաև «նավից փախչել», ինչը էապես փոխում է ներքաղաքական լանդշաֆտը։ @Կանչ

2,550 views
12•••5•••10•••1415161718•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8384